|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

 

2011թ. ծրագրեր     

 

 

 

1. ՀՀ սփիւռքի նախարարութեան «Հայերն այսօր» էլեկտրօնային բազմալեզու պարբերականի հրատարակում

 «Հայերն այսօր» ամենօրեայ, բազմալեզու  էլեկտրօնային պարբերականը գործում է 2009 թուականից: Հիմնական նպատակն է` նպաս­տել Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացմանը, տեղեկա­տուական ընդհանուր միջավայրի ձեւաւորմանը, աշխարհի տարբեր երկրներում լոյս տեսնող հայկական թերթերի եւ էլեկտրօնային լրատուամիջոցների միջեւ տեղեկատուութեան փոխանակման, համագործակցութեան նոր հնարաւորութիւնների ստեղծմանը:

Պարբերականը ներկայացնում եւ լուսաբանում է Սփիւռքի հայկական համայնքներում կատարուող մշակութային, քաղաքական, տնտեսական   իրադարձութիւնները, Սփիւռքում ապրող մեր հայրենակիցների դժուարութիւնները եւ ձեռքբերումները, հայկական կառոյցների աշխատանքը, աշխարհի տարբեր երկրներում բնակուող, տարբեր բնագաւառներում ճանաչուած, լուրջ յաջողութիւնների հասած հայերի մասին ճանաչողական նիւթեր եւ այլն:

Պարբերականի կայքում տեղադրւում է նաեւ էլեկտրօնային շաբաթաթերթը PDF տարբերակով, որը հնարաւորութիւն է ընձեռում ցանկացած համայնքում հրատարակել այն:

 

2. Արեւմտահայերէնից արեւելահայերէն եւ հակառակը փոխարկիչի շտեմարանի ընդլայնում

Հայկական համայնքներում հայոց լեզուով խօսող երկու հատուածների փոխըմբռնման նպատակով 2009թ. համացանցում փոխարկիչ ծրագրի տեղադրման աշխատանք է իրականացուել:

2011-ին ընդլայնուելու է ծրագրի հիմքում ընկած թարգմանչական շտեմարանը, պարբերաբար համալրուելու է նաեւ բառարանային շտեմարանը` տարեկան 5.000 բառ: Ծրագիրը հնարաւորութիւն է ընձեռում իրականացնել բարդ մասնագիտական տեքստերի արագ եւ որակեալ թարգմանութիւն:

 

3. Էլեկտրօնային գրադարանի ստեղծում

 Համացանցում առկայ հայերէն գրականութիւնը եւ հայալեզու տեքստերի քանակութիւնը խիստ անբաւարար է: Անհրաժեշտ է ապահովել հնարաւորինս մատչելի հասանելիութիւն հայ գրական եւ այլ մշակութային արժէքներին:

Ծրագիրը իրականացւում է 2010 թուականից: 

«Էլեկտրօնային գրադարան» ծրագրի շրջանակներում ստեղծուելու եւ անընդհատ համալրուելու են համահայկական հայալեզու գրադարանային ռեսուրսները, որում հաշուի են առնուելու հայերէն լեզուի ուղղագրութեան տարբերութիւնները:

2011 թուականին նախատեսւում է էլեկտրօնային գրադարանի բովանդակութեան համալրում գրքերով,  տեսանիւթերով, ձայնագրութիւններով եւ այլն, որոնցում հաշուի են առնուած Սփիւռքի հետաքրքրութիւնները: Համալրուող գրականութիւնը կը ներառի ինչպէս հայ դասական, այնպէս էլ ժամանակակից Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի հեղինակների ստեղծագործութիւններ ու աշխատութիւններ եւ այլն:

Ծրագրի նպատակն է` համահայկական հայալեզու գրադարանային ռեսուրսների ստեղծումը: 

 

 

4. «Մեր մեծերը»

 Ծրագիրն ընձեռում է Հայաստանի եւ Սփիւռքի  փոխճանաչման լրացուցիչ հնարաւորութիւններ, յայտնի հայ անհատների կեանքի ու գործունէութեան լուսաբանում, Հայաստանում կատարած նրանց աշխատանքների պատշաճ ներկայացում: Այն նպաստում է յետագայ ծրագրերի իրականացման եւ գործակցութեան զարգացման շուրջ Սփիւռքի տարբեր հեղինակաւոր հայ անհատների համախմբմանը:

 «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում նախատեսւում է իրականացնել Սփիւռքի նշանաւոր անհատների եւ կազմակերպութիւնների մեծարման միջոցառումներ, կազմակերպել հեռուստահաղորդումներ, պատրաստել գրքոյկներ, թերթօններ, ձայնագրութիւններ եւ տեսահոլովակներ:

Ծրագիրն իրականացւում է 2009 թուականից,: 2009-2010թթ. «Մեր մեծեր» ծրագրում ընդգրկուել են Շառլ Ազնաւուրը, Քըրք Քըրքորեանը, Վազգէն Վեհափառը, Ալէք Մանուկեանը, Վարդգէս Սուրէնեանցը, Լեւոն Շանթը, Պօղոս Նուբարը, Մխիթար Սեբաստացին, Լազարեան եղբայրները եւ Միսաք Մանուշեանը:

2011թ. «Մեր մեծեր» են հռչակուել Գարեգին Նժդեհը, Մոնթէ Մելքոնեանը, Պետրոս Դուրեանը եւ Ջիւանին:

Նախատեսւում է հրատարակել Մոնթէ Մելքոնեանին նուիրուած գիրք, Պետրոս Դուրեանի եւ Ջիւանու կեանքն ու գործունէութիւնը ներկայացնող առանձին գրքոյկներ, խտասալիկներ, Գ. Նժդեհի մասին նկարահանել տեսաֆիլմ:

 

5. Համահայկական  համաժողովների կազմակերպում

 Ծրագիրն իրականացւում է Սփիւռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում առկայ ներուժի համախմբման եւ արդիւնաւէտ կիրառման նպատակով,   այն հնարաւորութիւն է ընձեռում գնահատել, ձեւաւորել ընդհանուր մօտեցումներ, առաջադրուած խնդիրների լուծման համար կիրառել միասնական մեխանիզմներ եւ մեթոդներ:

2011 թուականի ընթացքում կազմակերպուելու եւ իրականացուելու են հետեւեալ համաժողովները`

1. Ապրիլի 7 - «Հայ կնոջ դերը Սփիւռքում» գիտաժողով

2. Ապրիլի 29-30  – Առեւտրաարդիւնաբերական պալատների ղեկավարների համաժողով

3. Մայիսի 26 – 27 - «Սփիւռքի զարգացման հեռանկարները գլոբալացուող աշխարհում» խորագրով միջազգային համաժողով` Սփիւռք ունեցող պետութիւնների համապատասխան կառոյցների ղեկավարների մասնակցութեամբ

4. Յունիսի 27 - յուլիսի 16 -  «Երիտասարդ լրագրողների վերապատրաստման դասընթաց-հաւաք»

5. Յունիսի 28 - 30 – Պլաստիկ վիրաբոյժների համաժողով

6. Յունիսի 29 – 30 - Ճարտարապետների եւ շինարար -ճարտարագէտների համահայկական երկրորդ համաժողով-

Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական ընկերակցութեան համակարգող խորհրդի նիստ

7. Յուլիսի 7 - 10 – Հայ բժիշկների համաժողով

8. Յուլիսի 14 - 20 – Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց

9. Սեպտեմբերի 18 - 19 - Սփիւռքի կազմակերպութիւնների ներկայացուցիչների եւ համայնքների ղեկավարների համահայկական համաժողով

10. Հոկտեմբերի 8 - 10 – Հայ խոհարարների հաւաք

11. Հոկտեմբերի 20  - «Այլակրօն հայերի հիմնախնդիրները Սփիւռքում» կլոր սեղան

12. Հոկտեմբերի 29 - 30 – Սրտաբանների համաժողով

13. Հոկտեմբերի վերջ – Հայ ֆերմերների համաժողով

 

 

 

6. Համահայկական մրցանակաբաշխութիւն

 Սփիւռքի կազմակերպութիւնները եւ նուիրեալ անհատները ունեն խրախուսման, լաւագոյն օրինակները, ձեռքբերումներն ու ջանքերը ճանաչելի դարձնելու, ինչպէս նաեւ Հայրենիքից ստացուող ոգեկոչումների ու ուշադրութեան կարիք:

Ծրագրի նպատակն է` խրախուսել, գնահատել հայապահպանութեան ուղղութեամբ ձեռք բերուած նուաճումները, հայկական կազմակերպութիւնների եւ անհատների ամենօրեայ շնորհակալ աշխատանքը: Նախարարութիւնը իրականացնելու է համահայկական մրցանակաբաշխութիւն` հետեւեալ  անուանակարգերով.

1. «Կտոր մը Հայրենիք»  - երիտասարդական գիտական հետազօտութիւնների մրցանակաբաշխութիւն` նուիրուած Հայաստանի անկախութեան 20-ամեակին,

2. «Մայրենիի լաւագոյն ուսուցիչ» - Սփիւռքի կրթօջախներում աշխատող հայոց լեզուի, հայոց պատմութեան ուսուցիչների մրցանակաբաշխութիւն,

3. «Լաւագոյն երիտասարդական կազմակերպութիւն» - Սփիւռքի համայնքներում գործող երիտասարդական, ուսանողական կազմակերպութիւնների, համայնքային երիտասարդական կառոյցների մրցանակաբաշխութիւն:

 

7. Աջակցութիւն Սփիւռքի համայնքների կայացմանը  (ՀՀ խորհրդանիշների` զինանշանի, դրօշի  ձեռքբերում եւ առաքում  Սփիւռքի հաստատութիւններ) 

 Յատկապէս վերջին շրջանում Հայաստանի անկախ պետականութեան խորհրդանիշները (դրօշը եւ զինանշանը) Սփիւռքում մեծ պահանջարկ ունեն: Շատ կրթական, գիտական, մշակութային, համայնքային կազմակերպութիւններում անհրաժեշտութիւն է առաջացել  տեղադրելու Հայրենիքի խորհրդանիշները` ՀՀ դրօշը, զինանշանը: 

Այդ նպատակով Սփիւռքի հայկական համայնքային կազմակերպութիւնների վարչական գրասենեակներին եւ այլ կառոյցներին առաքուելու են Հայաստանի խորհրդանիշեր:

 

8. Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում

 Հայ ժողովրդի նուիրեալների շարքում իրենց ուրոյն տեղն ունեն հայ բարե­րարները: Պատմութեան տարբեր ժամանակահատուածներում հայ ազգի երախտաւոր­ները, իրականացնելով համազգային նշանակութիւն ունեցող բարեգործական, բարեսի­րա­կան ծրագրեր, ոչ միայն հոգացել են ժողովրդի կենսական կարիքները, աջակցել ազգի ֆիզիկական գոյատեւմանը, այլեւ նպաստել են հայապահպանութեանը, հայ մշակոյթի, հայկական պատմամշակութային ժառանգութեան պահպանմանն ու ներկայացմանը:

Հայաստանում սփիւռքահայ երախտաւորների տարբեր ժամանակներում կատարած աշխատանքների մասին լիարժէք պատկերացում կազմելու նպատակով 2010 թուականին սկսեց իրականացուել «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագիրը: Ծրագրով նախատեսուած է Երեւանի Օղակաձեւ զբօսայգու չորրորդ հատուածում տեղադրել հայ մեծ բարերարների յուշակոթողները:

Կազմակերպուել է ճարտարապետական եւ քանդակագործական նախագծերի մրցոյթ, որի արդիւնքում յաղթող ճանաչուած քանդակործի կողմից արդէն պատրաստուել է յուշակոթողների գերակշիռ մասը:

2011 թուականին ճեմուղին համալրուելու է եւս մէկ յուշակոթողով, ամբողջովին բարեկարգուելու, կանաչապատուելու եւ լուսաւորուելու է ճեմուղու զբաղեցրած տարածքը:

 

 

9. Աշխատանք սփիւռքի համայնքների հետ

 Հայաստան-Սփիւռք գործակցութեան ոլորտում առկայ բազմաբնոյթ խնդիրների լուծման, փոխճանաչման, կապերի հաստատման, տարբեր համայնքների հրաւէրներին եւ միջոցառումներին արձագանքելու, տեղերում ստեղծուած իրավիճակները գնահատելու եւ լուծումներ գտնելու համար ի յայտ է եկել  նախարարութեան աշխատակիցներին  Սփիւռքի հայկական համայնքներ գործուղելու անհրաժեշտութիւն:

Ծրագրով նախատեսւում է նախարարութեան պատասխանատու աշխատակիցների պարբերական գործուղումներ` ըստ համապատասխան տարածաշրջանների:

 

10. Լատինական Ամերիկայի հայ համայնքներին կրթամշակութային աջակցութեան ծրագիր          

 ՀՀ կառավարութեան որոշմամբ 2009թ. հաստատուել է Հարաւային Ամերիկայի երկրների հայ համայնքների կրթամշակութային աջակցութեան ծրագիրը:

Համայնքները աջակցութեան կարիք ունեն կրթութեան գործի կազմակերպման, մշակութային շփումների եւ համահայկական ծրագրերում ներգրաւուելու հարցերում: Ծրագրից բխող միջոցառումները նախատեսում են հայապահպանութեան, ուծացման դէմ պայքարի գործնական քայլեր:

Ծրագիրն սկսել է իրականացուել 2010 թուականից:

2011 թուականին նախատեսւում է իրականացնել

1. Աջակցութիւն Սան Պաուլոյի համալսարանի հայագիտական կենտրոնի աշխատանքներին (  2 գիտական աշխատանքների հրապարակում)

2. Հայաստանի մշակութային համոյթների, ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների համերգների կազմակերպում ( իւրաքանչիւր համայնքում 3 միջոցառում )

3. Հայաստանի մշակութային միջոցառումներին Լատինական Ամերիկայի հայ համայնքներում գործող թատերախմբերի, երգչախմբերի, անհատ կատարողների եւ արուեստագէտների մասնակցութիւն ( 2 մշակութային խմբի այցելութիւն)

4. Հայաստանի գրողների եւ մշակոյթի գործիչների այցերի եւ հանդիպումների կազմակերպում համայնքներում  (1 խմբի այցելութիւն)

Ծրագրի իրականացման արդիւնքում ակնկալւում է համայնքային կեանքի աշխուժացում, ինքնակազմակերպման նոր ռեսուրսներ, հայապահպանութեան նոր խթաններ, փոխադարձ այցելութիւնների միջոցով նոր կապերի եւ համագործակցութեան հաստատում:

 

11. Հայաստանում բնակուող իրաքահայերի ինտէգրմանն աջակցութեան ծրագիր

 Իրաքում տեղի ունեցող պատերազմական գործողութիւնների, ահաբեկչութեան եւ քրիստոնեաների նկատմամբ ծայրահեղականների կողմից դրսեւորուող անհանդուրժողականութեան հետեւանքով հայերի զգալի մասը ստիպուած էր լքել իրենց բնակավայրերը: Նրանց  նշանակալի հատուածը բնակութիւն հաստատելու նպատակով տեղափոխուել է Հայաստանի Հանրապետութիւն:

Ներկայումս Հայաստանում բնակւում են մօտ 800 իրաքահայեր, որոնց հիմնական մասը դժուարութեամբ է ինտէգրւում հասարակութեանը:

Այդ գործընթացին աջակցելու նպատակով մշակուել է ծրագիր, որի շրջանակներում 2011թ. ընթացքում նախատեսւում են սեմինարների, որակաւորման եւ վերարակաւորման դասընթացների անցկացում, իրաքահայերի ինտէգրման համար անհրաժեշտ իրաւական եւ տնտեսական  պայմանների ստեղծմանը նպաստող միջոցառումներ:                   

 

12. Արեւմտահայերէնի միասնական դասագրքերի ստեղծում

 Սփիւռքում եւ, մասնաւորապէս նրա արեւմտահայերէն խօսող հատուածում լեզուամշակութային ուծացմանը դիմակայելու եւ ազգային ինքնութեան պահպանութեան խնդրում նախարարութիւնը մեծապէս կարեւորում է  Սփիւռքի կրթական խնդիրների ուսումնասիրութիւնը,  դրանց լուծմանը աջակցելը, յատկապէս ուսումնական միասնական ծրագրերի եւ դասագրքերի ստեղծումը:

2010թ. կազմակերպուած «Արեւմտահայերէն միասնական դասագրքերի ստեղծման սկզբունքները» գիտաժողովի եւ «Արեւմտահայերէնի արդի վիճակը Սփիւռքում» գիտագործնական համաժողովի արդիւնքում ստեղծուել է համակարգող խորհուրդ, որի հայաստանեան եւ սփիւռքեան արեւմտահայերէնի մասնագէտները` ծրագրի շրջանակներում պէտք է աշխատեն միասնական դասագրքերի ստեղծման ուղղութեամբ:

 Աշխատանքների արդիւնքում տարրական, միջին եւ աւագ դպրոցների համար կստեղծուէն արեւմտահայերէնի միասնական դասագրքեր եւ առարկայական ծրագրեր, տարրական կրթութեան օղակի համար կստեղծուէն աշխատանքային տետրեր:

 

13.Սփիւռքի վիրտուալ թանգարան

 Ստեղծուելու է «Հայկական Սփիւռքի վիրտուալ թանգարան» կայքէջ, որի նպատակն է ներկայացնել հայ ժողովրդի պատմութիւնը, ներկան եւ զարգացման հեռանկարները:

Կայքում կը տեղադրուեն Սփիւռքի հայ համայնքների, համահայկական կազմա­կեր­պութիւնների ու հոգեւոր կառոյցների, Հայաստա­նի, Հայ դատի վերա­բերեալ տեքստային, վիզու­ալ նիւթեր, ձայնադարան, հայկական անձնանունների եւ ազգանունների բառարան, «Հայկական գենէալոգիա» ծրագիր եւ այլն:

«Հայկական Սփիւռքի վիրտուալ թանգարան» ծրագրի իրա­կանացման արդիւնքում կը ներկայացուեն հայ ժողովրդի պատ­մութիւնը, մշակու­թային ժառանգութիւնն ու նուաճումները, կը հանրահռչակուեն մեծանուն հայորդիների ներդրումները համաշխարհային քաղաքակրթութեան մէջ, երիտասարդ սերունդների շրջանում կարմատաւորուեն հայ ազգային արժէքները, Հայաստանը եւ Սփիւռքի հայ համայնքները ճանաչելի կը դառնան միմեանց համար, կամրապնդուեն Հայրենիք-Սփիւռք, Սփիւռք-Սփիւռք կապե­րը: Կայքը նպաստելու է հայ ժողովրդի համախմբմանը եւ հայկական աշխարհի ձեւաւորմանը:

 

14.Հայաստան-Սփիւռք գործակցութեան վերաբերեալ ֆիլմաշարերի, տեսահոլովակների եւ հեռուստահաղորդումների պատրաստում եւ հեռարձակում

Սփիւռքի շատ համայքներում չկան հայկական կրթական հաստատութիւններ, դպրոցնէր, ակումբներ, որի արդիւնքում նոր սերունդը կտրւում է իր արմատներից:  Հաշուի առնելով տեղեկատուական արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարաւորութիւնները, տեսողական միջոցների դերն ու նշանակութիւնը եւ, ելնելով Սփիւռքում հայապահպանութեանը նպաստող միջոցառումների իրականացման անհրաժեշտութիւնից, նախատեսւում է ստեղծել եւ տարածել հայոց լեզուի, հայկական աւանդոյթների, Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմութեան մասին ճանաչողական ֆիլմաշարեր, հեռուստահաղորդումներ, խտասալիկներ եւ տեսահոլովակներ:    

Ծրագրի իրականացման արդիւնքում հնարաւոր կը լինի որոշակիօրէն կասեցնել Սփիւռքի ուծացման վտանգը` հնարաւորութիւն ընձեռելով ճանաչել Հայաստան-հայրենիքը: 

 

15.«Հայկական Սփիւռք» տարեգիրք

 «Հայկական Սփիւռք» տարեգրքի հրապարակման նպատակներն են` նպաստել Սփիւռքում եւ Հայաստանում գործող կազմակերպութիւնների համագործակցութեան ակտիւացմանը, նպաստել Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացմանը:

«Հայկական Սփիւռք» տարեգիրքը ամփոփ ներկայացնում է Սփիւռքում տեղի ունեցած առաւել յիշարժան ձեռնարկները, Հաաստանում եւ Սփիւռքում համահայկական կազմակերպութիւնների, հոգեւոր կառոյցների, Հայ համայնքների, ՀՀ պետական մարմինների եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից իրականացուած յիշարժան ծրագրերն ու միջոցառումներ:

Հրատարակուել է «Հայկական Սփիւռք»-2009 տարեգիրքը, հրատարակութեան է նախապատրաստւում 2010 թուականի տարեգիրքը:

 

16. Սփիւռքի կրթօջախներին, կրթամշակութային հաստատութիւններին, հայագիտական կենտրոններին ուսումնական, գիտահանրամատչելի  գրականութեան առաքում

Սփիւռքի կրթօջախներին, կրթամշակութային հաստատութիւններին, հայագիտական կենտրոններին, հայկական կամակերպութիւններին ուսումնական գրականութեան առաքման ոլորտում մշտապէս խնդիրներ են առաջանում եւ շատ յաճախ գրականութիւնը ժամանակին եւ հասցէական չի առաքւում:

Այս ոլորտում ծառացած խնդիրները բացասաբար են անդրադառնում Սփիւռքի կրթօջախների ուսումնական գործընթացի կազմակերպման վրայ:

Ծրագրի շրջանակներում կազմակերպւում է ուսումնական եւ հանրամատչելի գրականութեան յայտերի ստացումը եւ դրանց համակարգումը, ամբողջացումը, ապա համապատասխան առաքող կազմակերպութեան միջոցով ժամանակին եւ նախատեսուած ծաւալներով ապահովուում է անհրաժեշտ ուսումնական գրականութեան առաքումն ըստ հասցէների:

 

17. Սփիւռքի երիտասարդութեան Հայաստան պարբերական այցելութիւնների «Արի Տուն» ծրագիր

Տարբեր երկրների մշակութային ազդեցութիւնների պարագայում, Սփիւռքի հայ երիտասարդների համար Հայաստանն ու հայ իրականութիւնը տեսական պատկերացումներից եւ գիտելիքներից բացի, կարիք ունեն նաեւ գործնական շփումների:

Այս նպատակով 2009 թուականից  նախարարութիւնն իրականացնում է Սփիւռքի երիտասարդութեան Հայաստան պարբերական այցելութիւնների «Արի Տուն»  ծրագիրը: Ծրագրի տեւողութիւնը 2 շաբաթ է, որի ընթացքում սփիւռքահայ երիտասարդները` բնակուելով հիւրընկալ ընտանիքներում հնարաւորութիւն են ունենում ճանաչել հայ ընտանիքի աւանդոյթները, շփուել հայ երիտասարդութեան հետ, ծանօթանալ իրենց հասակակիցների հետաքրքրութիւններին, ստեղծել կապեր, շրջագայել եւ ծանօթանալ Հայաստանի պատմական տեսարժան վայրերին, ունենալ բազմաբնոյթ հանդիպումներ պետական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ, հայրենագիտութեան դասեր առնել Հայրենիքում, ինչպէս նաեւ հասակակիցների հետ արդիւնաւէտ ժամանակ անցկացնել «Արի տուն» ճամբարում:

2009թ. «Արի տուն» ծրագրի շրջանակներում աւելի քան 20 երկրների շուրջ 300, իսկ 2010թ. 600 հայ երիտասարդներ այցելեցին Հայաստան:

2011թ. «Արի տուն» ծրագրով Հայաստան կայցելեն եւ իրենց հանգիստը կանցկացնեն 800 սփիւռքահայ երիտասարդներ:

Ընդլայնուելու է մասնակցութեան աշխարհագրութիւնը, աշխատանքներ են տարւում, որպէսզի ծրագրում ընդգրկուեն նաեւ հեռաւոր համայնքների երիտասարդները:

 

18. Հայաստանի անկախութեան 20-ամեակին նուիրուած միջոցառումների ծրագիր

 Աշխարհասփիւռ հայութիւնը միշտ չէ, որ  ամբողջութեամբ տեղեակ է  Հայաստանի անկախութեան նուաճումներին եւ դժուարութիւններին: Ապրելով հայրենիքից դուրս` նրանք մեծ կարիք ունեն հաղորդակցուելու հայրենիքում տեղի ունեցող  նշանակալի իրադարձութիւններին, տօներին եւ յոբելեանական միջոցառումներին, դրական լիցքեր ստանալու եւ համախմբուելու համահայկական կարեւորութիւն ունեցող ձեռնարկների շուրջ:

Ծրագրի շրջանակներում նախատեսւում է Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի անկախութեան 20-ամեակի առթիւ հայկական լաւագոյն խմբերի եւ կատարողների ելոյթներ Սփիւռքի հայաշատ տարածաշրջաններում, որոնք մեծ խթան կը հանդիսանան հայրենիքի, պետութեան եւ պետականութեան հանդէպ հաւատի, կապերի խորացման համար: Համերգները կուղեկցուեն գիտութեան, մշակոյթի, քաղաքականութեան ոլորտներում յայտնի հայերի հետ տարաբնոյթ հանդիպումներով եւ այլն:

Ծրագիրը կը նպաստի հայրենադարձութեանը, հայապահպանութեանն ու հայ ինքնութեան, մշակութային արժէքների պահպանմանը, ազգային համախմբմանը:

 

19. Մերձաւոր Սփիւռքին կրթամշակութային աջակցութեան ծրագիր

 Մերձաւոր Սփիւռքի հայ համայնքների առջեւ ծառացած հիմնախնդիրները տարաբնոյթ են` հոգեւոր-մշակութային, սոցիալ-տնտեսական, գիտակրթական:

 Այդ խնդիրների լուծմանն ուղղուած ծրագրով  նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ`

1. մշակութային միջոցառումների կազմակերպմանն աջակցութիւն

2. կրթական եւ մշակութային հաստատութիւնների նիւթատեխնիկական բազայի արդիականացում

3. գրադարաններին հայերէն գրականութեան տրամադրում

4. տարածաշրջանում գործող երիտասարդական կենտրոնների գործունէութեանը եւ պահպանմանն աջակցութիւն

5. հայ համայնքների մասին ֆիլմաշարի ստեղծում

6. մերձաւոր Սփիւռքի հայերի հիմնահարցերի վերաբերեալ ուսումնասիրութիւնների, վերլուծութիւնների պատրաստում

 

20. Հայկական  սփիւռքի գիտական, կրթական, տնտեսական մշակութային եւ այլ ոլորտներում առկայ ներուժի հաշուառման եւ համախմբման ծրագիր

 Սփիւռքը ընդունելով որպէս համաշխարհային ինտէգրման յուսալի եւ արդիւնաւէտ կամուրջ` ծրագրով նախատեսւում է մշակել Սփիւռքի ներուժի յայտնաբերման եւ համախմբման կառուցակարգէր, Սփիւռքի կարող ուժերին ներգրաւել երկրի ներքին կեանքին` հայկական պետականութեան ամրապնդման, մրցունակ պետութեան ձեւաւորման, ազգային հիմնախնդիրների լուծման, ինչպէս նաեւ սփիւռքահայերի աջակցութեամբ միջազգային կառոյցների հետ ներպետական կառոյցների աշխատանքի բարելաւման նպատակով:

Ծրագրի շրջանակներում նախատեսւում է`

1. Սփիւռքի համահայկական եւ տարածաշրջանային կառոյց­ների, անհատների եւ տեղեկատ­վական ռեսուրսների մասին լիարժէք տեղե­կու­թիւն­ների ու տուեալ­ների հաւա­քագրում, հա­մա­­պար­­փակ էլեկտրո­նային շտե­մա­րա­նի ստեղծում,

2. բազայի պարբերաբար համալրման եւ զարգացման նպատակով Սփիւռքի տարբեր համայնքների, կազմակերպութիւնների եւ անհատների մասին լիարժէք, ամբողջական պատմական, վիճակագրական, քաղաքական, կրթամշակութային, հոգեւոր, գիտական, երիտասարդական, սոցիալական, տնտեսական եւ այլ տեղեկութիւնների ու տուեալների հաւաքագրում եւ ամբողջացում,

3. Սփիւռքի ներուժի յայտնա­բերման, համախմբման նպատակով  մասնա­­գի­­տական համահայկական ընկերակցու­թիւնների ու ցանցերի  ստեղծում,

4. Հայաստանի Հանրապետու­­թեան կողմից ձեռնարկուող պետական եւ հասարակական նախաձեռ­նութիւնների, համա­պետա­կան եւ համա­հայկական նշանակութիւն ունեցող հարցերի վերաբերեալ քննարկումներին, միջոցա­ռումներին եւ ծրագրերին Սփիւռքի կրթամշակութային գործիչների, գիտնական­ների, մասնագէտների  մասնակ­ցութեան ապահովում

 

21. «Համայնքների պատմութիւն» Սփիւռքի հայկական համայնքների ուսումնասիրութիւններ

 Սփիւռքի հայկական գաղթօջախները պարբերաբար ենթարկւում են դինամիկ փոփոխութիւնների, նոր` առանցքային նշանակութիւն ունեցող զարգացումները կարիք ունեն ուսումնասիրութեան:

Ծրագրի շրջանակներում նախատեսւում է գիտական հաստատութիւնների, մասնագիտացուած կենտրոնների, աշխատանքային խմբերի միջոցով Սփիւռքի գաղթօջախներում գիտական համակարգուած ուսումնասիրութիւնների իրականացում եւ դրանց հրապարակման ապահովում` յետագայ գործնական կիրառման նպատակով:

Արդիւնքում մշակւում եւ հրատարակւում են գիտական հիմնարար աշխատութիւններ, գրքոյկներ եւ տեղեկատուական նիւթեր, որոնք գիտաուսումնական նպատակով կիրառելի կը լինեն ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Սփիւռքի տարբեր գաղթօջախներում եւ հայագիտական կենտրոններում:

Իրականացուելու են հետեւեալ հետազօտութիւնները.

1. «Համայնքների պատմութիւն»: Հայկական համայնքների ձեւաւորման, կայացման եւ համագործակցութիւնների վերաբերեալ արդիական հիմնախնդիրների թեմատիկ ուսումնասիրութիւնների իրականացում`  3 թեմատիկ ուսումնասիրութիւններ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին  պատուիրելու միջոցով 

2. «Համայնքների պատմութիւն»- հայկական համայնքների ձեւաւորման, կայացման եւ համագործակցութիւնների վրաբերեալ արդիական հիմնախնդիրների թեմատիկ ուսումնասիրութիւնների իրականացում`  4 թեմատիկ ուսումնասիրութիւններ ՀՀ ԳԱԱ պատմութեան, արեւելագիտութեան, արուեստի եւ գրականութեան ինստիտուտներին   պատուիրելու միջոցով

3.  Սփիւռքագիտութեանը նուիրուած ուսումնասիրութիւններ` ԵՊՀ սփիւռքագիտութեան ամբիոնին պատուիրելու միջոցով ` 2  թեմա :

 

22. Սփիւռքագիտութեան ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, կազմակերպման նպատակով աջակցութիւն ԵՊՀ սփիւռքագիտութեան ամբիոնի մագիստրանտներին

 Ծրագրի շրջանակներում աջակցութիւն է ցուցաբերուելու ԵՊՀ սփիւռքագիտութեան ամբիոնի գործունէութեան զարգացմանը, ուսումնառող մագիստրանտների ուսման նպատակով տրամադրուելու են սոցիալական նպաստներ` հնարաւորութիւն ընձեռելով պատրաստել մագիստրոսներ «Սփիւռքագիտութիւն» մասնագիտութեամբ::

Ամբիոնի գիտական կարողութիւնները կը ներդրուեն Սփիւռքում տարբեր գաղթօջախների հոգեւոր-մշակութային, պատմական եւ սոցիալական ուսումնասիրութիւնների իրականացման գործում:

Նախատեսուել է ԵՊՀ սփիւռքագիտութեան ամբիոնի մինչեւ 10 մագիստրանտի օժանդակել ուսման տարեկան վարձավճարի չափով:

 

 

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: