|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

2010թ. ծրագրեր

 

1. Սփիւռքի երիտասարդների Հայաստան պարբերական այցելութիւնների` «Արի Տուն» 2010թ. ծրագրի մշակում եւ իրականացում:
ՀՀ կառավարութեան 11.03.2010թ. N9 արձանագրային որոշմամբ հաւանութեան են արժանացել «Սփիւռքի երիտասարդութեան դէպի Հայաստան պար­բերական այցելութիւնների «Արի տուն»  2010 թուականի  ծրագիրը եւ միջոցառումների ցանկը:
Կրկնակի աւելացել է ծրագրի մասնակիցների թիւը` 2009թ. 307-ի փոխարէն  այս տարուայ 6 փուլերի արդիւնքում Հայաստան այցելեց սփիւռքահայ 560 երիտասարդ: Ընդլայնուել է մասնակցութեան երկրների աշխարհագրութիւնը, 2009-ին  14 –ից 2010-ին հասնելով 26-ի:  Յետադարձ արձագանք է գտել սփիւռքահայ երիտասարդների հայաստանեան ընտանիքներում  հիւրընկալութիւնը. մի շարք երկրներից ցանկութիւն են յայտնել իրենց ընտանիքներում ընդունել Հայաստանի հիւրընկալ ընտանիքների երիտասարդների: Դեկտեմբերին Հոլանդիայում հիւրընկալուեց հայաստանեան ընտանիքների երիտասարդների խումբը:
Այս տարի Երեւանից բացի 150 սփիւռքահայ երիտասարդների հիւրընկալուել են Արարատի, Արմավիրի Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում: 2011թ. ծրագրին մասնակցելու է 800 երիտասարդ, ծրագիրն իրականացուելու է նաեւ հիւրընկալ ընտանիքների եւ ճամբարային համակարգի զուգորդմամբ:

 

2. «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական մշակութային փառատօնի ծրագրի մշակում եւ իրականացում:
«Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական մշակութային փառատօնի 2010 թուականի ծրագրային միջոցառումներին   մասնակցել են  շուրջ 1500 անհատ կատարողներ, գեղարուեստական խմբեր, արուեստագէտներ` աշխարհի տարբեր երկրներից: Իրականացուել են 34 միջոցառումներ, որոնցից` մի շարք մասնագիտական համահայկական համաժողովներ, կատարողական արուեստի օրերը Երեւանում եւ մարզերում,  Հայոց ցեղասպանութեան 95-րդ տարելիցին նուիրուած կերպարուեստի համահայկական ցուցահանդէսը, Մոսկուայի հայկական թատրոնի, Բէյրութի ՀԲԸՄ հայ երիտասարդական ընկերակցութեան «Վահրամ Փափազեան»-ի անվ. թատրոնի հիւրախաղերը, պարուսոյցների վարպետութեան դասընթացները, երգչախմբային երաժշտութեան քնարերգութեան համերգներ, հայաստանեան եւ սփիւռքեան թատրոնների ներկայացումներ եւ բազմաթիւ այլ միջոցառումներ:

 

3. Մասնագիտական համաժողովների, գիտաժողովների կազմակերպում:
Տարուայ ընթացքում կազմակերպուել է 11 համահայկական համաժողովներ եւ միջոցառումներ,այդ թւում`
«Հայ ինքնութեան որակների պահպանումը խառնամուսնութիւններում», «Մշակութային ցեղասպանութիւն» գիտաժողովները,
«Արեւմտահայերէն միասնական դասագրքերի ստեղծման սկզբունքները» գիտաժողովը եւ «Արեւմտահայերէնի ուսուցման վիճակը Սփիւռքում» համաժողովը,
«Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններ» եւ «Հայրենադարձութեան հայեցակարգ եւ «Հայրենադարձութեան մասին» ՀՀ օրէնք» միջազգային կլոր սեղաններ` միջազգային փորձագէտ ներկայացուցիչների մասնակցութեամբ,
Շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադան,
Սփիւռքահայ կերպարուեստի գործիչների «Արուեստը եւ բիզնեսը, արուեստը եւ համացանցը» համահայկական համաժողովը,
Սփիւռքահայ շրջանաւարտների համահայկական առաջին հաւաքը,
«21-րդ դարի մարտահրահրաւէրները. տեղեկատուական անվտանգութիւնը եւ հայ լրագրութիւնը» լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը,
Ֆինանիսիտների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողովը:

 

4. 2010թ. ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Համաշխարհային հայկական կոնգրէսի «Հայապահպանութեան գործում ունեցած նշանակալի աւանդի համար» համահայկական ամենամեայ մրցանակաբաշխութեան` «Լաւագոյն հայկական կրթօջախ» մրցոյթի աշխատանքների համակարգում  եւ կազմակերպում;
«Հայապահպանութեան գործում ունեցած նշանակալի աւանդի համար» մրցանակաբաշխութեան «Լաւագոյն հայկական կրթօջախ» եւ «Լաւագոյն հայկական լրատուամիջոց» մրցոյթներին մասնակցեցին  համապատասխանաբար 62`  31 մէկօրեայ եւ 31 ամենօրեայ կրթօջախներ եւ 56 լրատուամիջոց: Մրցոյթների արդիւնքներն ամփոփուել են ս. թ. հոկտեմբերին:                                 

 

5. Սփիւռքահայ նշանաւոր անհատների մեծարման միջոցառումների` «Մեր մեծերը» ծրագրի կազմակերպում եւ անցկացում:
Այս տարի  ծրագիրը նուիրուած էր ազգային անուանի գործիչներ Միսակ Մանուշեանի, Վարդգէս Սուրէնեանցի, Պօղոս Նուբարի, Լազարեան եղբայրների, Մխիթար Սեբաստացու, Լեւոն Շանթի մեծարմանը: Մեծարման աւելի քան երկու տասնեակ միջոցառումներ են կազմակերպուել Հայաստանում եւ Սփիւռքում: ՀՀ բուհերում, Երեւանի եւ ՀՀ մարզերի դպրոցներում, ինչպէս նաեւ Լղհ-ի, սփիւռքահայ համայնքների կրթօջախներում կազմակերպուել են համաժողովներ, պօէզիայի տօներ, շարադրութիւնների մրցոյթներ, համերգներ, բաց դասեր: Վերահրատարակուել է 1977թ. Վենետիկում լոյս տեսած Մ. Սեբաստացի լուսանորոգ եւ ռահուիրահէ գիրքը: «Արարատ» հեռուստաալիքով ցուցադրուել է ծրագրում ընդգրկուած մեծերին նուիրուած հեռուստահաղորդումների շարք:

 

6. Մայրենիի տարի ծրագրի իրականացում

ՀՀ սփիւռքի նախարարի հրամանով  2010 թուականը յայտարարուել Հայաստանում եւ Սփիւռքի համայնքներում բազմաթիւ միջոցառումներ` հանդիսութիւններ, գիտելիքի եւ է  Մայրենիի տարի: Կազմակերպուել են հանդիսաւոր տօնակատարութիւն, երթ, այցելութիւն Մ. Մաշտոցի գերեզման, դպրութեան սեպտեմբերեան տօներ, հայ գրքին, հայ տպագրութեանը, մեծանուն գրողների եւ բանաստեղծների մեծարման երեկոներ, նշանաւոր հայագէտներին նուիրուած ցերեկոյթներ, լեզուաձօնի հանդէսներ, հանդիպումներ հայ գրական գործիչների եւ հայ լրագրողների հետ, մանկական ստեղծագործութիւնների, աշակերտական շարադրութիւնների, նկարների մրցոյթներ, ցուցահանդէսներ, տասնեակ բաց դասեր:

 

7. Սփիւռքի հանրակրթական հաստատութիւնները, համայնքային կազմակերպութիւնները ուսումնական, մանկական, գեղարուեստական, գիտահանրամատչելի գրականութեամբ, ՀՀ խորհրդանիշերով ապահովման կազմակերպում:
Աշխատանքներ են տարուել հայ համայնքներում կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցութեան ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքների համակարգման ուղղութեամբ, դրանցից` ՀՀ ԿԳՆ Սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման, Սփիւռքի կրթօջախներին դասագրքերի, ուսումնաօժանդակ նիւթերի տրամադրման ծրագրերի իրականացման, Համահայկական կրթական 4-րդ խորհրդաժողովի իրականացման ուղղութեամբ:
Իրականացուել են «Սփիւռք» տարեգիրք պարբերականի հրատարակման  եւ «ուսումնական եւ հանրամատչելի գրականութեան հաւաքագրում եւ առաքում համայնք­ներինէ ծրա­գ­րերը:
Հրատարակուել է «Սփիւռք 2009» տարեգիրքը` 3000 օրինակով, տրամադրուել է աշխարհի 50 երկրների հայկական կազմակերպութուններին եւ համայնքային կառոյցներին:
Զգալիօրէն աւելացել է Սփիւռքին տրամադրուող գրականութեան ծաւալը: 2010թ. Սփիւռքի կրթօջախներին, մշակութային հաստատութիւններին են տրամադրուել շուրջ 52.000 կտոր գրականութիւն, ուսումնաօժանդակ նիւթեր: Միայն ՀՀ ՍՆ միջոցով ՀՀ ԿԳՆ են փոխանցուել 63 յայտեր:
Նախարարութիւնը կազմակերպել է նաեւ գիտահանրամատչելի, գեղարուեստական, մանկական գրականութեան հաւաքագրում եւ առաքում. շուրջ 10.500 կտոր գրականութիւն: Սփիւռքեան կառոյցներին են առաքուել նաեւ ՀՀ խորհրդանիշեր:

 

8. Մէկօրեայ դպրոցների ցանցի ընդլայնմանն ուղղղուած  աշխատանքների իրականացում: «Քոյր դպրոցներ» ծրագիր:
Եւրոպայի, ՌԴ եւ ԱՊՀ տարածաշրջանների երկրների հայ համայնքներում ստեղծուել են աւելի քան մէկ եւ կէս տասնեակ մէկօրեայ դպրոցնէր:
Հայաստանի եւ Սփիւռքի շուրջ 2 տասնեակ կրթօջախների միջեւ «Քոյր դպրոցնէր» ծրագրով հաստատուել է համագործակցութիւն:

 

9. ՀՀ բուհերի, միջին մասնագիտական հաստատութիւններում սովորող սփիւռքահայ ուսանողների ուսումնառութեան հնարաւորութիւնների ընդլայնմանն ուղղուած աշխատանքների կազմակերպում:
Մշակուել է սփիւռքահայ ուսանողների հետ տարուող աշխատանքների հայեցակարգ: հայեցակարգ: Ստեղծուել է ՀՀ բուհերի, միջին մասնագիտական հաստատութիւնների սփիւռքահայ ուսանողների խորհուրդ:

 

10. «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագիր:
Մշակուել է հայ բարերարի հաւաքական կերպարը խորհրդանշող յուշակոթողների ճեմուղի ստեղծելու ծրագիրը: Օրէնքով սահմանուած կարգով  յայտարարուել է մրցոյթ, յաղթող ճանաչուած կազմակերպութիւնը ներկայումս իրականացնում է ծրագիրը:

 

11. «Հայաստան-Սփիւռք» թեմատիկ տեսախորհրդաժողովների, հեռուստակամուրջների կազմակերպում:
Կազմակերպուել են Երեւան-Բէյրութ` «Ռադիոյ Սեւան»-ի, Երեւան-Անջելես` Դաւթեան-Մայրամեան կրթական հիմնադրամի, Երեւան-Մոսկուայ` Մոսկուայի եւ Կիեւի հայկական երիտասարդական կազմակերպութիւնների, Եկատէրինբուրգի հայ համայնքի, Ուրալի համալսարանի հայկական հետազօտութիւնների կենտրոնի հետ տեսախորհրդակցութիւններ:

 

12.  Ազգահաւաքի ու հայրենադարձութեան խթանում:
ՀՀ կառավարութեան դեկտեմբերի 9-ի նիստում հաւանութեան է արժանացել Հայրենադարձութեան գործընթացի կազմակերպման հայեցակարգը: Մշակուել է «Հայրենադարձութեան մասին» ՀՀ օրէնքի նախագիծը եւ ներկայացուել է ՀՀ կառավարութիւն:
Աշխատաքներ են տարուել տարածաշրջանների հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհուրդներ ստեղծելու եւ համապատասխան ծրագրեր մշակելու  ուղղութեամբ:
Մշակուել է 2011թ. նախատեսուող Սփիւռքի համայնքների եւ կազմակերպութիւնների ղեկավարների համահայկական համաժողովի ծրագիր-ժամանակացոյցը:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: