|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

2009թ. ծրագրեր

 

ՀՀ սփիւռքի նախարարութեան «Հայերն այսօր» էլեկտրօնային բազմալեզու օրաթերթի հրատարակում

 

Գաղթօջախների պատմութիւն: Հայկական նոր համայնքների ձեւաւորման, կայացման եւ համագործակցութեան պատմական ուսումնասիրութիւններ: Նոր եւ հին համայնքների համագործակցութեան խնդիրներ եւ առանձնայատկութիւններ:

 

Սփիւռքահայ գաղթօջախներից տարբեր յիշարժան իրադարձութիւնների, միջոցառումների վերաբերեալ հաւաքագրուած տեղեկատուութիւններով «Սփիւռք» տարեգիրք-պարբերականի հրատարակում եւ տարածում

 

«Մեծարման օր» միջոցառումների կազմակերպում Սփիւռքի ՀՀ Ազգային հերոսների պատուին` Ալէք Մանուկեան, Շառլ Ազնաւուր, Քըրք Քրքորեան

 

ՀՀ-ում ճարտարապետների, բանկիրների, իրաւաբանների, կերպարուեստի բնագաւառի ներկայացուցիչների համահայկական առաջին համաժողովների կազմակերպում եւ անցկացում

 

Սփիւռքի երիտասարդութեան Հայաստան այցելութեան պարբերական ծրագիր

 

Սփիւռքագիտութեան ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման կազմակերպման նպատակով ԵՊՀ-ում ստեղծել սփիւռքագիտութեան ամբիոն

 

Հայոց լեզուի թարգմանչական ծրագրի մշակում, կազմում եւ կիրարկում` արեւմտահայերէնից արեւելահայերէն եւ հակառակը: Ծրագրի տարածում Սփիւռքում

 

Կրթամշակութային, համայնքային եւ հայապահպանութեան գործին նուիրուած` համայնքում հեղինակութիւն վայելող անձանց մասնակցութեամբ գործնական հեռավար կոնֆերանսներ

 

Մանկական հրատարակութիւններ սփիւռքահայ երեխաների համար, հեքիաթներ, պատմուածքներ, առակներ եւ այլ հետաքրքրաշարժ ուսուցողական նիւթեր, դրանց առաքումը

 

ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի օտարերկրեայ անդամների այցելութիւններ Հայաստան` ակադեմիայի ժողովներին, գիտական կոնֆերանսներին եւ գիտական ոլորտներում իրականացուող համատեղ աշխատանքներին մասնակցելու նպատակով

 

Սփիւռքի գաղթօջախների պատմութեան ուսումնասիրման, հետազօտութիւնների անցկացման նպատակով ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի գրականութեան ինստիտուտում ձեւաւորել Սփիւռքի բաժին


 


 

 

ՀՀ սփիւռքի նախարարութեան «Հայերն այսօր» էլեկտրօնային բազմալեզու օրաթերթի հրատարակում

 

1.Իրավիճակի նկարագրութիւն

«Հայերն այսօր» ամենօրեայ էլեկտրօնային թերթի հիմնական նպատակն է Հայաստան-Սփիւռք ընդհանուր լրատուական դաշտ ստեղծելու միջոցով նպաստել Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդմանը: Ինչպիսին են այսօր հայերը, ինչ հոգսեր ու խնդիրներ ունեն, ինչպէս են լուծում իրենց խնդիրները եւ ինչ հնարաւորութիւն ունեն իրենց խնդիրները լուծելու համար. ահա այս հարցերի պատասխաններն է թերթը փորձում գտնել եւ ներկայացնել հայութեանը երկիր առ երկիր, քաղաք առ քաղաք: «Հայերն այսօր» թերթի նախագծի իրականացումը, զարգացումն ու յաջողութիւնը բաւականին լուրջ քայլ կը լինի սփիւռքահայութեանը իրականում համախմբելու եւ միասնական համահայկական լրատուական դաշտի գաղափարը իրատեսական դարձնելու գործում:

 

2.Հիմնախնդիրներ

Սփիւռքի հայկական համայնքներում կատարուող մշակութային, քաղաքական, տնտեսական   իրադարձութիւնները, Սփիւռքում ապրող մեր հայրենակիցների դժուարութիւնները եւ ձեռքբերումները, հայկական կառոյցների աշխատանքը սովորաբար կա'մ վատ են ներկայացւում, կա'մ էլ ընդհանրապէս չեն ներկայացւում  թե' Հայաստանում, եւ թե' ողջ Սփիւռքում: Ստուերում է մնում Սփիւռքում ապրող, աշխարհի տարբեր երկրներում բնակուող ճանաչուած, տարբեր բնագաւառներում լուրջ յաջողութիւնների հասած, ինչպէս նաեւ մեծահարուստ հայերի մասին տեղեկատուութունը, ինչը Սփիւռքում ապրող մեր հայրենակիցների մօտ առաջացնում է  տեղեկատուական կտրուածութիւն Հայաստանից օտարուածութեան, չճանաչուած լինելու, չգնահատուածութեան իրավիճակ:

 

3.Լուծման եղանակներ

«Հայերն այսօր» թերթը կարող է լայնօրէն լուսաբանել Սփիւռքի հայկական համայնքներում կատարուող մշակութային, քաղաքական, տնտեսական իրադարձութիւնները, վեր հանել եւ ներկայացնել Սփիւռքում ապրող մեր հայրենակիցների դժուարութիւնները եւ ձեռքբերումները, միշտ իրազեկ լինել եւ յայտնել  Սփիւռքում ապրող մեր հայրենակիցների  հետ կատարուող դէպքերի մասին, մշտապէս պատմել Սփիւռքում ապրող հայազգի բարերարների եւ նրանց կատարած բարեգործութիւնների մասին, հարցազրոյցների միջոցով հայութեանը եւ ազգային նշանակութեան խնդիրների մասին /Ցեղասպանութեան հարց, ղարաբաղեան հարց եւ այլն/ օտարերկրեայ լրատուամիջոցներում տեղ գտած լրատուութեան` ռուսերէն, թուրքերէն, անգլերէն եւ ֆրանսերէն աղբիւրներից: Այսօր այս ամէնը չի արւում, կամ արւում է վատ, մասնակի ու չհամակարգուած:

 

4.Արդիւնքի նկարագրութիւն

«Հայերն այսօր» էլեկտրօնային բազմալեզու օրաթերթի ստեղծում եւ ամենօրեայ սպասարկում:

 

Գաղթօջախների պատմութիւն: Հայկական նոր համայնքների ձեւաւորման, կայացման եւ համագործակցութեան պատմական ուսումնասիրութիւններ: Նոր եւ հին համայնքների համագործակցութեան խնդիրներ եւ առանձնայատկութիւններ:

 

1.Իրավիճակի նկարագրութիւն

Այսօր Հայաստանում փոքր-ինչ թիւր պատկերացումներ կան հայկական Սփիւռքի վերաբերեալ: Մասանաւորապէս Սփիւռքի գաղթօջախների ձեւաւորման, հին եւ նոր Սփիւռքի փոխյարաբերութիւնների, Սփիւռքի իւրաքանչիւր գաղթօջախի մշակութային, աւանդոյթային եւ կենցաղային առանձնայատկութիւնների, հայկական գաղթօջախներում տեղի ունեցող միգրացիոն հոսքերի եւ ժողովրդագրութեան, Սփիւռքում հայկական կազմակերպութիւնների գործունէութեան ու հեռանկարների եւ այլ խնդիրների վերաբերեալ:

 

2.Հիմնախնդիրներ

Սփիւռքի հայկական գաղթօջախները պարբերաբար ենթարկւում են դինամիկ փոփոխութիւնների, որոնք կարիք ունեն պարբերական ուսումնասիրութիւնների:

Ժամանակակից Սփիւռքի եւ նրանում առկայ հիմնախնդիրների վերաբերեալ չափազանց քիչ են հիմնարար գիտական աշխատութիւնները:

 

3.Լուծման եղանակներ

Գիտական հաստատութիւնների, մասնագիտացուած կենտրոնների, աշխատանքային խմբերի միջոցով Սփիւռքի գաղթօջախներում գիտական համակարգուած ուսումնասիրութիւնների իրականացում եւ դրանց հրապարակման ապահովում` յետագայ գործնական կիրառման նպատակով:

 

4.Արդիւնքի նկարագրութիւն

Արդիւնքում մշակւում եւ հրատարակւում են գիտական հիմնարար աշխատութիւններ, գրքոյկներ եւ տեղեկատուական նիւթեր, որոնք գիտաուսումնական նպատակով կիրառելի կը լինեն ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Սփիւռքի տարբեր գաղթօջախներում եւ հայագիտական կենտրոններում:

 

 

Սփիւռքահայ գաղթօջախներից տարբեր յիշարժան իրադարձութիւնների, միջոցառումների վերաբերեալ  հաւաքագրուած տեղեկատուութիւններով «Սփիւռք» տարեգիրք-պարբերականի հրատարակում եւ տարածում

 

1.Իրավիճակի նկարագրութիւն

Հայաստանը եւ Սփիւռքը սնւում են ընդհանուր պատմամշակութային արմատներից եւ հզօր են մէկը միւսով` Հայաստանի  առջեւ կանգնած մարտահրաւէրները Սփիւռքինն են, իսկ Սփիւռքի հիմանխնդիրը` Հայաստանինը: Հայ ժողովրդի հզօրութիւնը բոլոր հայերի հաւաքական, միասնական հզօրութիւնն է եւ պէտք է աւելանայ ամէնուր: Հետեւաբար, Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացումն ուղղուած է Հայաստանի եւ Սփիւռքի զարգացմանն ու հզօրացմանը, հայ ժողովրդի տարբեր հատուածների կարողութիւնների բազմապատկմանն ու ուժեղացմանը, վերաբաշխման բացառմանը եւ հայկական հաշուեկշիռ աճին:

 

2.Հիմնախնդիրներ

Համագործակցելով սփիւռքեան կազմակերպութիւնների հետ` անհրաժեշտ է ապահովել Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացմանը  նպաստող տեղեկատուական բոլոր մեխանիզմները, ինչպէս նաեւ դրանց ներդաշնակութիւնը այլ ոլորտներում եւ բնագաւառներում վարուող պետական քաղաքականութեան գերակայութիւններին` Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման քաղաքականութիւնն իրականացնող միջոցառումների եւ դրանց արդիւնքների շարունակական մոնիտորինգի, կանոնաւոր գնահատման եւ ներառման միջոցով:

 

3.Լուծման եղանակներ

Յաղթահարել հայկական Սփիւռքի մասին առկայ կարծրատիպերը, իրական պատկերացում ունենալ տարբեր պատմական, աշխարհաքաղաքական, մշակութային միջավայրերում գտնուող հայ մարդու մասին` աշխարհասփիւռ հայութեան հատուածների իրական կարիքները կանոնաւոր կերպով գնահատելու, հաշուառելու, պատմութիւնն ու գործունէութիւնը ուսումնասիրելու միջոցով:

 

4.Արդիւնքի նկարագրութիւն

Տարեկան մէկ անգամ լոյս տեսնող եւ Սփիւռքի բոլոր գաղթօջախներ առաքուող «սփիւռքէ տարեգիրք, որը պարունակում է աշխարհի տարբեր անկիւններում հաստատուած մեր հայրենակիցների գործունէութեան յիշարժան դրուագներ, ձեռքբերումներ, յաջողութիւնների մասին նիւթեր եւ տեղեկատուութիւն: Տարեգիրքը գունաւոր է եւ տպագրուելու է չորս լեզուներով` անգլերէն, ռուսերէն, իսպաներէն, ֆրանսերէն:

 

 

«Մեծարման օր» միջոցառումների կազմակերպում Սփիւռքի ՀՀ Ազգային հերոսների պատուին` Ալէք Մանուկեան, Շառլ Ազնաւուր, Քըրք Քրքորեան

 

1.Իրավիճակի նկարագրութիւն

Սփիւռքում հայապահպանութեան, հայ ինքնութեան պահպանման գործում, Հայաստանի Հանրապետութեանը տարբեր ժամանակներում եւ տարբեր ծրագրերով մատուցած նշանակալի ծառայութիւններ եւ մեծ աւանդ են ունեցել համահայկական կառոյցներն ու հարիւրամեայ կազմակերպութիւնները, ՀԲԸՄ, Գալուստ  Կիւլպենկեան հիմնարկութիւնը, Համազգային հայ կրթական  եւ մշակութային միութիւնը, Հայ օգնութեան միութիւնը, Հայկական միացեալ հիմնադրամը, Լինսի  հիմնադրամը, հայրենակցական միութիւնները, ինչպէս նաեւ հայ մեծանուն անհատներ եւ երախտաւորներ:

 

2.Հիմնախնդիրներ

Հայաստանը Սփիւռքում յաճախ ընկալւում է որպէս աղէտի գօտի, որին պէտք է միայն նիւթական եւ ֆինանսական օգնութիւ ցոյց տալ: Հայաստանաբնակները եւ սփիւռքահայերը միմեանց լաւ չեն ճանաչում, ապրել եւ մեծացել են տարբեր քաղաքակրթութիւններում: Հետեւաբար տարբեր է գործակցութեան գերակայութիւնների ընկալումը Հայաստանում եւ Սփիւռքի տարբեր հատուածներում:

 

3.Լուծման եղանակներ

Սփիւռքի բազմաթիւ երախտաւոր անհատների եւ կազմակերպութիւնների գործունէութեան վերաբերեալ Հայաստանում հանրութեան համար անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան տեղեկատուական միջոցառումներ: Անհրաժեշտ է ներկայացնել հայապահպանութեանն ուղղուած աշխատանքների այն ամբողջութիւնը, որն իրականացւում է Սփիւռքում: Նմանատիպ միջոցառումները խթան կը հանդիսանան հայապահպանութեան գործին եւ Սփիւռքում կը դիտուեն որպէս կատարուած աշխատանքների բարոյական գնահատական:

 

4.Արդիւնքի նկարագրութիւն

Հայաստան-Սփիւռք փոխճանաչողական լրացուցիչ հնարաւորութիւններ: Յայտնի հայ անհատների կեանքի ու գործունէութեան լուսաբանում; Հայաստանում կատարած նրանց աշխատանքների պատշաճ ներկայացում; Սփիւռքի տարբեր հեղինակաւոր հայ անհատների համախմբումը յետագայ ծրագրերի իրականացման եւ գործակցութեան զարգացման շուրջ:

 

 

ՀՀ-ում ճարտարապետների, բանկիրների, իրաւաբանների, կերպարուեստի բնագաւառի  ներկայացուցիչների համահայկական առաջին համաժողովների կազմակերպում եւ անցկացում

 

1.Իրավիճակի նկարագրութիւն

Հայ ժողովրդի երկու հատուածները համախմբելու նպատակով 1999-ին, 2002-ին եւ 2006-ին Երեւանում հրաւիրուեցին «Հայաստան-Սփիւռք» համահայկական խորհրդաժողովներ, կազմակերպուեցին եւ անցկացուեցին Համահայկական մարզական խաղեր, «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատօներ, գրողների, երիտասարդների հաւաքներ, հայագիտական եւ մասնագիտական համահայկական գիտաժողովներ եւ այլն: Իրականացուել են բազմաթիւ ծրագրեր եւ միջոցառումներ`երիտասարդութեան, մշակոյթի, կրթութեան, գիտութեան, գործարարութեան եւ այլ ոլորտներում: Մի շարք համահայկական նախագծէր դարձել են աւանդական, ընդլայնուել է դրանց մասնակցութեան աշխարհագրութիւնը:

 

2.Հիմնախնդիրներ

Ժամանակակից աշխարհում հայկական ճարտարապետութեան ներկայացման, զարգացման, պատմամշակութային բազմաթիւ յուշարձանների վերականգման, պատմաճարտարապետական մեկնաբանութիւնների եւ հայագիտութեան ոլորտում դրանց խորը ուսումնասիրութիւնների անհրաժեշտութիւն կայ: Այն նաեւ «Հայկական Բրենդի» մի բաղկացուցիչ մաս է:

Հայաստան-Սփիւռք գործակցութեան այս ոլորտներում էական քայլեր դեռեւս չեն իրականացուել, եւ անհրաժեշտ է խթանել նաեւ համագործակցութիւնը Հայաստանի եւ Սփիւռքի ճարտարապետների միջեւ:

 

3.Լուծման եղանակներ

ՀՀ-ում կազմակերպել եւ անցկացնել առաջին համահայկական համաժողովներ: Համաժողովի օրակարգը, քննարկման ենթակայ առաջնային խնդիրները,կազմակերպման առանձնայատկութիւնները պէտք է քննարկել համապատասխան մասնագիտական միութիւնների հետ:

 

4.Արդիւնքի նկարագրութիւն

Ծրագիրը հնարաւորութիւն կը տայ գնահատել Սփիւռքում ճարտարապետական մասնագիտական ներուժը, հաւաքագրել Սփիւռքի պատմա-ճարտարապետական արժէք ներկայացնող  հայկական յուշարձանների վերաբերեալ տեղեկատուական բաւարար տուեալներ, ինչպէս նաեւ յետագայ համագործակցութեան եւ այդ շրջանակներում կոնկրէտ ծրագրերի իրականացումը:

 

 

Սփիւռքի երիտասարդութեան Հայաստան այցելութեան պարբերական ծրագիր

 

1.Իրավիճակի նկարագրութիւն

Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման գերակայ խնդիրներից է երիտասարդութեան շրջանում կապերի ձեւաւորման եւ ամրապնդմանն ուղղուած համալիր ծրագրերը: Տարբեր երկրների մշակութային ազդեցութիւնների պարագայում, Սփիւռքի հայ երիտասարդների համար Հայաստանն ու հայ իրականութիւնը տեսական պատկերացումներից եւ գիտելիքներից բացի, կարիք ունեն նաեւ գործնական շփումների:

Համահայկական  ամենատարբեր ծրագրեր ժամանակ առ ժամանակ նպաստել են փոխադարձ այցելութիւններին, սակայն դրանք չունեն պարբերական բնոյթ: Շատ յաճախ նիւթական եւ ֆինանսական երկուստէք սուղ միջոցները չեն բաւարարում նմանատիպ ծրագրերը շարունակական եւ աւանդական դարձնելուն:

 

2.Հիմնախնդիրներ

Սփիւռքի եւ հայրենիքի երիտասարդների միջեւ թոյլ կապեր:

Հայաստանի եւ հայ իրականութեան վերաբերեալ Սփիւռքում առկայ ոչ լիարժէք կամ սխալ պատկերացումներ: Հայաստանում լինելու  սփիւռքահայ երիտասարդութեան ցանկութիւնների իրականացման համար շատ սփիւռքահայ ընտանիքներ չունեն համապատասխան հնարաւորութիւններ:

Հայաստանը Սփիւռքում յաճախ ընկալւում է որպէս աղէտի գօտի, որին պէտք է միայն նիւթական եւ ֆինանսական օգնութիւն ցոյց տալ: Հայաստանաբնակները եւ սփիւռքահայերը միմեանց լաւ չեն ճանաչում, ապրել եւ մեծացել են տարբեր քաղաքակրթութիւններում: Հետեւաբար տարբեր է գործակցութեան գերակայութիւնների ընկալումը Հայաստանում եւ Սփիւռքի տարբեր հատուածներում:

 

3.Լուծման եղանակներ

Համահայկական կազմակերպութիւնների, դպրոցների եւ այլ կառոյցների միջոցով կազմակերպել Սփիւռքի տարբեր գաղթօջախների երիտասարդներին /14-ից 30 տարեկան/ 20-ից 30 օրեայ այցելութիւններ Հայաստան` հայոց լեզուի ուսումնասիրման, իրենց հասակակիցների հետ շփումների եւ ՀՀ պատմամշակութային յուշարձաններին ու հայոց պատմութեանը ծանօթանալու համար: Անհրաժեշտ է աջակցել նոր շփումների, կապերի եւ յարաբերութիւնների ձեւաւորմանը: Միաժամանակ ծրագրի արդիւնաւէտութիւնը, մասնակիցների շրջանակները ընդլայնելու եւ ֆիանանսական ծախսերը նուազեցնելու նպատակով նախատեսւում է այն իրականացնել ՀՀ-ում հիւրընկալ ընտանիքների մասնակցութեամբ:

Իւրաքանչիւր ամիս մինչ 100 հոգուց բաղկացած երիտասարդական խմբերի ձեւաւորում Սփիւռքի տարբեր գաղթօջախներում եւ խմբերի ամսեկան այցերի կազմակերպում:

ՀՀ տարբեր մարզերում հիւրընկալ ընտանիքների բազայի ձեւաւորում, ընտրութիւն եւ ծրագրում ընդգրկելու նպատակով համապատասխան պայմանագրերի կնքում: Ծրագրի գլխաւոր նպատակն է նաեւ ընտրել եւ բերել Հայաստան այն հայ երիտասարդներին, ովքեր նախկինում չեն եղել հայրենիքում:

 

4.Արդիւնքի նկարագրութիւն

Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման, երիտասարդութեան շրջանում կապերի ամրապնդման,  տնտեսական, մշակութային, սոցիալական, կրթական եւ այլ ոլորտների նոր ձեռնարկների հնարաւորութիւններ: Հայաստանի նկատմամբ Սփիւռքում առկայ պատկերացումների ամբողջացում: Հայապահպանութեանը խթանող էական լիցքեր: Զբօսաշրջութեան աւելացման լրացուցիչ խթան:

 

 

Սփիւռքագիտութեան ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման կազմակերպման նպատակով ԵՊՀ-ում ստեղծել սփիւռքագիտութեան ամբիոն

 

1.Իրավիճակի նկարագրութիւն

Հայաստան-Սփիւռք   գործակցութեան   գարգացման   քաղաքականութիւն   իրականացնող մարմիններն են սփիւռքի նախարարութիւնը, ՀՀ ԿԳՆ, ՀՀ մշակոյթի նախարարութիւնը, ՀՀ էկոնոմիկայի նախարարութիւնը, ՀՀ տարածքային կառավարման նախարարութիւնր, ՀՀ կառավարութեանն առընթեր ոստիկանութիւնը, ՀՀ կառավարութեանն առընթեր ազգային անվտանգութեան ծառայութիւնը, ՀՀ Աժ արտաքին քաղաքականութեան եւ Սփիւռքի մշտական յանձնաժողովը, Հայաստան համահայկական հիմնադրամը: Հայաստան–Ափիւռք գործակցութեան զարգացման քաղաքականութեան գործառոյթներն իրականացւում են այդ կազմակերպութիւնների պաշտօնատար անձանց կողմից: Վերը նշուած պաշտօնեաները պատասխանատու են Հայաստան-Սփիւոք գործակցութեան շրջանակներում տեղեկատուութեան կառավարման եւ պետական մարմինների գործունէութեան համակարգման: Դրանց գործունէութեան նկատմամբ վերահսկողութեան, Հայաստան-Սփիւռք գործակցութեան գարգացման    քաղաքականութեան պարբերական վերանայման:   Գործակցութեան շրջանակներում     միջազգային իրաւական գործիքների կիրառման, ներպետական օրէնսդրութեան կատարելագործման, ընթացակարգերի ներդրման, համահայկական կառոյցների եւ Սփիւռքի կազմակերպութիւնների հետ համագործակցութեան, հայագիտութեան զարգացման առանձին գործառոյթների  համար:  Նշուած գործառոյթները  բազմաթիւ  եւ տարաբնոյթ են. իսկ դրանց իրականացման  պատասխանատու մասնագէտներից պահանջւում են մասնագիտական գիտելիքներ: Հետեւաբար, Հայաստան-Սփիւռք գործակցութեան արղիւնաւէտութիւնը մեծապէս պայմանաւորուած է նշուած մասնագէտների մասնագիտական կարողութիւններով:

 

2.Հիմնախնդիրներ

Հայաստանի անկախացումից ի վեր նշուած մասնագէտների համար կագմակերպուել են վերապատրաստման աոանձին դասընթացնէր, որոնք սակայն հիմնականում վերաբերել են Հայաստան-Սփիւռք գործակցութեան որոշ տարրերի եւ չեն ապահովել մասնագիտական ամբողջական տեղեկատուութեան հասանելիութիւնը: Աւելին, Հայաստանում օրէնսդրական եւ ինստիտուցիոնալ փոփոխութիւնները, ինչպէս նաեւ փոփոխուող աշխարհաքաղաքական միջավայրը, գլոբալ մարտահրաւէրներն ու հնարաւորութիւնները պահանջում են Հայաստան–Սփիւռք գործակցութեան   իրականացմանը ներգրաւուած մասնագէտների շարունակական վերապատրաստում: Վերապատրաստման հաստատութիւններն ունեն սահմանափակ կարողութիւններ Հայաստան-Սփիւռք գործակցութեան իրականացման համակարգում ներգրաւուած մասնագէտների շարունակական վերապատրաստման համար: Հետեւաբար անհրաժեշտ է զարգացնել դրանց ինստիտուցիոնալ կարողութիւնները:

 

3.Լուծման եղանակներ

Հայաստան-Սփիւռք գործակցութեան ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման խնդիրները պէտք է լուծուէն մասնագէտների ուսուցման շարունակական վերապատրաստման համակարգի  միջոցով:  Ընդ որում, մասնագէտների ուսուցման  շարունակական գործընթացները   կազմակերպչական առումով,   բնոյթով եւ խնդիրներով   տարբերւում   են:   Ուսուցումը   սկզբնական   փուլում նախատեսւում է հիմնականում կազմակերպել պետութեան կողմից հիմնադրուած բարձրագոյն մասնագիտական     կրթութեան     հաստատութիւնների     միջոցով: Պետութեան կողմից ֆինանսաւորման ծաւալները կ'որոշուեն մասնագէտների նկատմամբ ձեւաւորուած պահանջարկի կանխատեսուող ցուցանիշի հիման վրայ: Ուսուցման գործընթացի ֆինանսաւորումը հիմնականում պէտք  է ապահովուի պետութեան միջոցների հաշուին պետական պատուերի եւ պետական նպաստների համակարգերի միջոցով: Այս նպատակով հայագիտութիւն մասնագիտութիւնր պէտք է ներառուի պետութեան կողմից ֆինանսաւորուող մագիստրոսական   ծրագրերում: ՀՀ ԿԳՆ-ի հետ համաձայնեցնելով  ՀՀ սփիւռքի նախարարութիւնը կսահմանի ուսուցմանը ներկայացուած պահանջներր: Հայաստան-Սփիւռք գործակցութեան ոլորտում մասնագէտների շարունակական վերապատրաստման խնդիրը լուծւում է գործատուի պետութեան կողմից, որր միակողմանիօրէն փոփոխում է Հայաստան–Սփիւռք գործակցութեան զարգացման համակարգը եւ նշուած պաշտօնները զբաղեցնող մասնագէտներին ներկայացուող մասնագիտական պահանջները. հետեւաբար նաեւ ֆինանսաւորում է վերապատրաստման հետ կապուած ծախսերը:

 

4.Արդիւնքի նկարագրութիւն

Հայաստան-սփիւռք գործակցութեան ոլորտում մասնագէտների ուսուցման խնդիրը համապատասխան պաշտօններ զբաղեցնելուն յաւակնող որակեալ մասնագէտների պատրաստումն է բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների մագիստրոսական ծրագրերում «սփիւռքագիտութիւն մասնագիտութիւնր ներառելու, ինչպէս նաեւ այլ յարակից թեմաների մշակման ու ներդրման միջոցով:

Արդիւնքում հնարաւոր կը լինի պատրաստել մագիստրոսներ Սփիւռքագիտութիւն մասնագիտութիւնից:

ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում մտցւում է նոր դասընթաց` հայ Գաղթօջախների պատմութիւն:

Ինչպէս նաեւ ամբիոնի գիտական կարողութիւնները կը ներդրուեն Սփիւռքում տարբեր գաղթօջախների հոգէոր-մշակութային, պատմական եւ սոցիալական ուսումնասիրութիւնների իրականացման գործում:

 

 

Հայոց լեզուի թարգմանական ծրագրի մշակում, կազմում եւ կիրարկում` արեւմտահայերէնից արեւելահայերէն եւ հակառակը: Ծրագրի տարածում Սփիւռքում

 

1.Իրավիճակի նկարագրութիւն

Սփիւռքի լինելիութեան, գոյութեան կռուանը հայոց լեզուն է: Սփիւռքում հայոց լեզուի պահպանման եւ տարածման խնդիրը օրակարգային է. սփիւռքահայերի ստուար հատուածը չի տիրապետում հայերէն լեզուին կամ տիրապետում է մասնակի, իսկ Սփիւռքի որոշ համայնքներում հայերէն լեզուի գործածումը սահմանափակւում է բանաւոր խօսքով` յաճախ ոչ գրական: Անհրաժեշտ է հայկական գաղթօջախներում, ընտանիքներում հայ մանուկների մանկական գրականութեան, հայկական հեքիաթների, պատկերազարդ այբբենարանների, առակների, աւանդապատումների իւրացման  գործին:

 

2.Հիմնախնդիրներ

Հայերենի   վատ   կամ   սահմանափակ   իմացութիւնը   չպէտք է որեւէ կերպ   խոչընդոտի գաղթօջախի հասարակական-քաղաքական կեանքում հայ մարդու ներգրաւումն ու լիարժէք մասնակցութիւնր: Լինելով հայկական ինքնութեան զարգացման անկիւնաքարը, հայոց լեզուի իմացութիւնը չպէտք է  խտրականութեան հիմք դառնա Սփիւռքի գաղթօջախներում, այլ պէտք է ընկալուի նախեւառաջ որպէս Սփիւռքի հայկական համայնքների ինտէգրման միջոց: Արեւմտահայերէնի խնդիրը չպէտք է խոչընդոտի Սփիւռքի լիարժէք ներդաշնակութեան ապահովման համար:

 

3.Լուծման եղանակներ

Համահայկական միջոցառումները եւ նախաձեռնութիւնները պէտք է կրթամշակութային լիցքեր եւ խթաններ հաղորդեն սփիւռքահայութեանը` ընդլայնելով դրանց մշակմանն ու իրականացմանը հայկական կազմակերպութիւնների մասնակցութիւնը: Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է ստանձնի մշակոյթի եւ հայագիտութեան տարածման պատասխանատուութիւնր: Ժամանակակից տեղեկատուական տեխնոլոգիաները պէտք է լիարժէք կերպով կիրառուեն հեռավար ուսուցման կազմակերպման համար: Անհրաժեշտ է մշակել ծրագրեր, դասընթացները դարձնել էլեկտրօնային, վերապատրաստել մասնագէտներ եւ սկսել հէոավար ուսուցում:

 

4.Արդիւնքի նկարագրութիւն

Ծրագրի իրականացումը հնարաւորութիւն կը տայ Սփիւռքի մեր շատ հայրենակիցներին հաղորդակցուել արեւելահայերէն գրականութեանը, տեղեկատուական նիւթերին, էլեկտրօնային մամուլին: Միաժամանակ այն նորամուծութիւն կարող է լինել հայերէնի հեռավար ուսուցման համար: ՚Ծրագիրը նաեւ լաւ հնարաւորութիւն կը լինի արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի միջեւ առկայ անջրպետը յաղթահարելու համար:

 

 

Կրթամշակութային, համայնքային եւ հայապահպանութեան գործին նուիրուած` համայնքում հեղինակութիւն վայելող անձանց մասնակցութեամբ գործնական հեռավար կոնֆերանսներ

 

1.Իրավիճակի նկարագրութիւն

Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման հայեցակարգային դրոյթների իրականացման համար կարեւորագոյն նշանակութիւն ունի նաեւ ժամանակակից տեղեկատուական տեխնոլոգիաների ընձեռած հնարաւորութիւնները, որի միջոցով տարբեր նշանակութեան հարցերի շուրջ կազմակերպուող տեսակոնֆերանսները ուղիղ շփման եւ մասնագիտական կարծիքների փոխանակման արդիւնաւէտ ուղի են:

 

2.Հիմնախնդիրներ

Գոյութիւն ունեն բազմաբովանդակ հիմնախնդիրներ, որոնք շատ յաճախ հրապարակային եւ ուղիղ քննարկումների, կարծիքների փոխանակման, լաւագոյն փորձի կամ հրատապ խնդիրների աջակցութեան վերհանման կարիք ունեն:

 

3.Լուծման եղանակներ

Հեռավար տեսակոնֆերանսները` տարբեր տարածաշրջաններում գործող հայկական կազմակերպութիւնների, մասնագիտական եւ համայնքային միաւորութիւնների միջեւ խորհրդակցութիւնների անցկացման հնարաւորութիւններ են տալիս: Այն արդիւնաւէտ է նաեւ ուղիղ կապի հաստատման եւ փոխադարձ ճանաչողութեան համար:

 

4.Արդիւնքի նկարագրութիւն

Խնդիրների վերհանում, լուծման ուղիների որոնում, աջակցութեան ծրագրերի եւ համագործակցութեան համաձայնութիւնների ձեռքբերում:

 

 

Մանկական հրատարակութիւններ սփիւռքահայ երեխաների համար, հեքիաթներ, պատմուածքներ, առակներ եւ այլ հետաքրքրաշարժ ուսուցողական նիւթեր, դրանց առաքումը

 

1.Իրավիճակի նկարագրութիւն

Սփիւռքի լինելիութեան, գոյութեան կռուանը հայոց լեզուն է: Սփիւռքում հայոց լեզուի պահպանման եւ տարածման խնդիրը օրակարգային է. սփիւռքահայերի ստուար հատուածը չի տիրապետում հայերէն լեզուին կամ տիրապետում է մասնակի, իսկ Սփիւռքի որոշ համայնքներում հայերէն լեզուի գործածումը սահմանափակւում է բանաւոր խօսքով` յաճախ ոչ գրական: Անհրաժեշտ է հայկական գաղթօջախներում, ընտանիքներում հայ մանուկների մանկական գրականութեան, հայկական հեքիաթների, պատկերազարդ այբբենարանների, առակների, աւանդապատումների իւրացման  գործին:

 

2.Հիմնախնդիրներ

Սփիւոքի հայ մանուկների համար, տուեալ երկրների նախակրթական եւ կրթական համակարգերում ուսումնառելը, մշակութային ազդեցութիւնը, Հայաստանից եւ հայ իրականութիւնից կտրուած լինելը ժամանակի ընթացքում նպաստում է ուծացմանն ու հայկական արժէքներից հեռանալուն: Շատ համայնքներում ու համակարգուած հայերէնի կրթական ծրագրերը, որոշ տեղերում նաեւ դրանց բացակայութիւնը խոչընդոտում է հայոց պատմութեան, աւանդոյթների, հեքիաթների, հետաքրքրաշարժ տեղեկատուութեան, ուսուցողական նշանակութեան նիւթերի ուսումնասիրմանը:      

 

3.Լուծման եղանակներ

Անհրաժեշտ է նախապատրաստել  եւ  հրապարակել  մանկական համապատասխան գրականութիւն եւ տարածել դրանք Սփիւոքի գաղթօջախներում:

 

4.Արդիւնքի նկարագրութիւն

Սփիւռքի հայ մանուկների համար հայոց լեզուի եւ հայ ժողովրդի պատմութեաեւ, աւանդոյթների, հեքիաթների, առակների իմացութեան, հետաքրքրաշարժ տեղեկատուութեան եւ հանրամատչելի մանկական գրականութեան մշակում եւ կիրառում:

 

 

ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի օտարերկրեայ անդամների այցելութիւններ Հայաստան` ակադեմիայի ժողովներին, գիտական կոնֆերանսներին եւ գիտական ոլորտներում իրականացուող համատեղ աշխատանքներին մասնակցելու նպատակով

 

1.Իրավիճակի նկարագրութիւն

Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման nւղղութեամբ ՀՀ կառավարութեան ծրագիրը ընդունում է մի շարք գերակայութիւններ, այդ թւում Հայաստանի Հանրապետութեան տարածքում եւ արտերկրում գտնուող մշակութային արժէքների հաշուառումը, սփիւռքահայ արուեստագէտների ներգրաւումը Հայաստանի մշակութային դաշտ, հայագիտութեան արդի եւ հեռանկարային հիմնահարցերի լուծմանը, տնտեսութեան եւ  այլ ոլորտների գիտատար ճիւղերի զարգացմանն ուղղուած  գիտական ծրագրերի մշակումն ու իրագործումը:

 

2.Հիմնախնդիրներ

Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, ԼՂՀ հիմնախնդրի լուծման գործընթացի արդարացի ներկայացման, ՀՀ գիտութեան բազմազան ոլորտների ներկայացման եւ զարգացման գործում մեծ է գիտնականների եւ հետազօտողների դերը: Այդուհանդերձ, Սփիւռքի հայ գիտնականների եւ հետազօտողների հետ կապերը, նրանց մասնակցութեան ներգրաւումը Հհ-ում իրականացուող գիտական ծրագրերին դեռեւս թոյլ են եւ չեն կրում շարունակական բնոյթ, ինչը թոյլ չի տալիս ըստ արժանաւոյն ներգրաւել Սփիւռքի գիտական ներուժը: Կարեւորւում է նաեւ Հայաստան-սփիւռք գործակցութեան ոլորտում մասնագէտների համար ուսումնական այցերի եւ կարճաժամկէտ աշխատանքային գործուղումների կազմակերպումը Սփիւռքի հետ գործակցութեան լաւագոյն փորձի փոխանակման, ինչպէս նաեւ այդ երկրների համապատասխան մասնագէտների այցեր Հայաստանի Հանրապետութիւն Սփիւռքի հետ գործակցութեան զարգացման հիմնահարցերով գիտագործնական պարապմունքներ անցկացնելու համար:

 

3.Լուծման եղանակներ

Անհրաժեշտ է ակտիւացնել Հայաստանի եւ Սփիւռքի գիտնականների միջեւ համագործակցութիւնը, գիտութեան ոլորտում ներգրաւել Սփիւռքի գիտական ներուժը, տարբեր ծրագրերով կազմակերպել գիտութեան ոլորտի ներկայացուցիչների այցերը Հայաստան:

 

4.Արդիւնքի նկարագրութիւն

Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացում գիտութեան բնագաւառներում, հայագիտութեան, Սփիւռքագիտութեան խթանում եւ զարգացում, տնտեսութեան գիտատար ճիւղերի զարգացման նպատակով հայկական գիտական մտքի ներգրաւում:

 

 

Սփիւռքի գաղթօջախների պատմութեան ուսումնասիրման, հետազօտութիւնների անցկացման նպատակով ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի գրականութեան ինստիտուտում ձեւաւորել Սփիւռքի բաժին

 

1.Իրավիճակի նկարագրութիւն

Հայագիտութիւնը գիտութիւնների համակարգ է, որր ձեւաւորուել է  դեռեւս XVIII–րդ դարի սկզբին, թէեւ հետաքրքրութիւնը Հայաստանի եւ հայերի նկատմամբ սկսել է հնագոյն ժամանակներից: Այն ընդգրկում  է հայ աշխարհագրութիւնը, լեզուաբանութիւնը, պատմագիտութիւնը, ազգագրութիւնր, բանահիւսութիւնը, հնագրութիւնր, ադբիւրագիտութիւնը, դրամագիտութիւնը, արձանագրագիտութիւնր, գրականագիտութիւնր, բժշկագիտութիւնը, հնագիտութիւնը, իրաւագիտութիւնը, տնտեսագիտութիւնր, մատենագիտութիւնը, փիլիսոփայութիւնը, արուեստագիտութիւնր: Խորհրդային Հայաստանի, ինչպէս նաեւ Սփիւռքի գիտնականները, լեզուաբանները զբաղուել են հայոց լեզուի պատմահամեմատական ուսումնասիրութեամբ, հայոց լեզուի պատմութեան, բարբառագիտութեան, բառարանագիտութեան, ընդհանուր լեզուաբանութեան եւ այլ հետազօտութիւններով: Առանձնակի   զարգացում է ապրել   հնագիտութիւնը:   Արուեստագիտութեան   բնագաւառում յատկապէս ծաւալուել է հայկական ճարտարապետութեան ուսումնասիրութիւնր: Ուշադրութեան կենտրոնում են եղել հայ ժողովրդի պատմութիւնը, հայոց լեզուի ուսումնասիրութիւնը, հայ հին եւ նոր գրականութիւնը, բանահիւսութիւնը, արուեստը, պատմական աշխարհագրութիւնն ու քարտէզագրութիւնը, ազգագրութիւնը եւ այլն: Շատ հայագէտներ զբաղուել են հայոց պատմութեան առանձին ժամանակաշրջանների կամ հարցերի ուսումնասիրութեամբ: Ուսումնասիրուել է նաեւ 1915թ. հայոց ցեղասպանութեան պատմութիւնը: Հայաստանում գործում են մի շարք հայագիտական կենտրոններ եւ կագմակերպութիւններ, հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող կազմակերպութիւններ, Երեւանի պետական համալսարանի Հայագիտական կենտրոնը, Համշեն հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպութիւնը, Նորավանք հասարակական կազմակերպութիւնը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան, արեւելագիտութեան, պատմութեան ինստիտուտները, ՀՀ ԿԳՆ Գիտութեան խորհուրդը, հայ դասական մատենագիտութեան էլեկտրօնային գրադարանը եւ այլն:

 

2.Հիմնախնդիրներ

Հայագիտութեան զարգացման ոլորտում Հայաստան-Սփիւռք գործակցութեան գերակայ ուղղութիւններն են ՀՀ-ում եւ արտերկրում գտնուող հայագիտական հաստատութիւնների հետ, հայագիտական նիւթերի հայթայթումը եւ դրանց համակարգումը,տեղեկատուական միջավայրերի ձեւաւորումը եւ տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացումը: Նշուած ուղղութիւններով հիմնական խնդիրներն են.

նպաստել համաշխարհային քաղաքակրթութեան մէջ հայ արուեստի դերի եւ տեղի ամրապնդմանը, զարգացնել հայագիտական տեղեկատուայնացման միջավայրը ներքին եւ արտաքին համակարգչային ցանցերում, զարգացնել Հայ տպագիր մատենագրութիւնը, զարգացնել հայագիտութեան ոլորտում ընդգրկուած կազմակերպութիւնների ինստիտուցիոնալ կարողութիւնները, մշակել եւ իրականացնել հայագիտական տեղեկագրի, ժողովածուների, գրքերի, հանրագիտարանների, պարբերականների, մատենագիտական շարքերի հրատարակումներ:

 

3.Լուծման եղանակներ

Հայագիտութեան եւ մասնաւորապէս Սփիւռքագիտութեան ոլորտներում վերոյիշեալ  խնդիրների իրականացման համար պէտք է որդեգրել համապատասխան խնդիրների լուծման հետեւեալ միջոցներն ու ուղիները.

-հայկական մշակութային համաշխարհային բազմադարեան արժէքների եւ յուշարձանների գոյքագրման, դրանց ֆիզիկական եւ բարոյական վիճակի գնահատման, ՀՀ-ում եւ արտերկրում պետական եւ մասնաւոր գրադարանների, արխուային հաստատութիւնների զարգացման, դրանց համալրման, գոյքագրման, թուայնացման, մատենագիտական  ձեռնարկների ստեղծման, էլեկտրօնային գրադարանների ձեւաւորման միջոցով:

-հայագիտական համակարգի տեղեկատուական, ծրագրային ապահովման համակարգում մուտքագրման, մատենագիտութեան եւ պատկերագիտութեան կազմման եւ գոյքագրման քարտէզագիտութեան, կենսագրական նիւթերի, ազգագրութեան եւ բանահիւսութեան զարգացման, առանձնակի երկրների ազգային կենտրոնների հետ կապ հաստատելու, տուեալների փոխզարգացման գործընթացը կազմակերպեկու, տուեալների օպերատիւ փոխանակման ոլորտում հայկական  մշակութային նորանոր արժէքներ յայտնաբերելու, ինչպէս նաեւ այլ նպատակների համար օգտագործուած մինչեւ այժմ անյայտ հայկական մշակութային արժէքներ բացայայտելու միջոցով:

-շահագրգիռ կազմակերպութիւնների մասնակցութեամբ  հայագիտութեան զարգացման պետական ռազմավարութիւն մշակելու  հայագիտութեան բարձիթողի վիչակում գտնուող ոլորտները յստակեցնելու եւ դրանց զարգացման, ՀՀ-ում եւ արտերկրում հայագիտական կրթական եւ գիտական հաստատութիւնների տեղեկատուայնացման միջոցով:

 

4.Արդիւնքի նկարագրութիւն

Գիտական կազմակերպութիւններում` ՀՀ ԳԱԱ սփիւռքագիտութեան բաժանմունք-կենտրոնի եւ Սփիւռքի բաժնի ստեղծում, թեմատիկ պատուերների ապահովում, գիտական վերլուծութիւնների եւ հետազօտութիւնների կատարում, գիտական տեղեկատուական  կարողութիւնների հզօրացում, գաղթօջախների պատմութեան մշակում, Սփիւռքի պատմութեան ամբողջացում, համայնքների առանձնայատկութիւնների բացայայտում, հայկական հարցին ուղղուած գիտական մեկնաբանութիւններ եւ հիմնաւորումներ, հեռանկարային ծրագրերի եւ առաջնահերթութիւնների առաջադրում:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: