|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Նախարարութեան ծրագրեր

 

Բարեփոխումների շրջանակներում Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կազմում 2008թ. հոկտեմբերի 1-ից գործում է ՀՀ սփիւռքի նախարարութիւնը: Այն Հայաստանի Հանրապետութեան նախագահի ընդհանուր ղեկավարութեամբ մշակում եւ իրականացնում է Հայաստանի եւ Սփիւռքի հետ կապերի ամրապնդման, հասարակական կառոյցների հետ գործակցութեան զարգացման, հայապահպանութեան, Սփիւռքի ներուժի յայտնաբերման, հայրենադարձութեան ծրագրերի մշակման եւ նախարարութեան իրաւաuութեանը վերապահուած այլ բնագաւառներում Հայաuտանի Հանրապետութեան կառավարութեան քաղաքականութիւնը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրամանով սփիւռքի նախարար է նշանակուել ԱԺ պատգամաւոր Հրանոյշ Յակոբեանը:


նախարարութիւնը, մասնաւորապէս, մշակում եւ իրականացնում է Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող համահայկական նպատակային ծրագրեր:

Նախարարութիւնը նպաստելու է համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, Սփիւռքի հայկական դպրոցների հանրակրթական եւ միօրեայ դպրոցների զարգացմանը, աջակցելու է հայապահպան գործունէութեանը, մշակութային ժառանգութեան պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանը եւ տարածմանը, այլալեզու եւ այլադաւան հայերի շրջանում հայկական ազգային ինքնութեան հաստատմանն ու արմատաւորմանը` նրանց «հայադարձութեանըէ, աջակցելու է աշխարհասփիւռ հայերի հայրենադարձութեանը եւ սփիւռքի հայ երիտասարդների ուխտագնացութեանը Հայաստան:


Նախարարութիւնն աջակցելու է Հայաստանի Հանրապետութեան տնտեսական ծրագրերին Սփիւռքի ձեռներէցների մասնակցութեանը, հայկական պետականութեան ամրապնդմանն ու համազգային խնդիրների լուծմանը սփիւռքահայերի արդիւնաւէտ մասնակցութեան համար նպաստաւոր քաղաքական, տնտեսական, մշակութային, իրաւական եւ հոգեւոր միջավայրի ձեւաւորմանը:


Նախարարութիւնը նպաստելու է Սփիւռքի չկազմակերպուած հատուածի ինքնակազմակերպմանը, համահայկական մասնագիտական յանձնախմբերի, միաւորումների ստեղծմանն ու գործունէութեանը, սփիւռքահայերի երկքաղաքացիութեան ձեռք բերման պարզ եւ յստակ ընթացակարգերի ձեւաւորմանը եւ կիրարկմանը:


Սփիւռքի նախարարութիւնը նպաստելու է համահայկական միասնական տեղեկատուական դաշտի ձեւաւորմանն ու զարգացմանը, Հայաստանի եւ սփիւռքի քաղաքական, տնտեսական, մտաւոր, գիտակրթական, հոգեւոր-մշակութային կարողութիւնների ու ջանքերի համախմբմանը` ուղղուած պետութիւնների եւ միջազգային համայնքի կողմից հայոց ցեղասպանութեան ճանաչմանը, Լղհ-ի հիմնախնդրի խաղաղ կարգաւորմանը, նպաստելու է հակահայկական քարոզչութեան եւ հայատեացութեան, հայոց պատմութեան կեղծարարների գործունէութեան կանխարգելմանը, բացայայտմանը եւ հակազդեցութեանը:


Հանրապետութեան Նախագահի նախաձեռնած բարեփոխումների շրջանակներում մշակւում է Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման հայեցակարգը: Հայաստան-սփիւռք գործակցութեանը համահայկական տարողութիւն հաղորդելու, համազգային, համամարդկային խնդիրները համատեղ քննարկելու եւ սկզբունքներ որոշելու, ազգային պետական առաջնահերթութիւնները ճշտելու, պետական մարմինների գործունէութեանը անհրաժեշտ ուղղութիւն տալու եւ դրանց միջեւ համագործակցութեան ապահովելու նպատակով ստեղծուելու է «ազգային խորհուրդ` Հանրապետութեան Նախագահի ղեկավարութեամբ:

 

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Օգոստոս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: