Նորութիւններ
Յուլիսի 28-ին տեղի ունեցաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան «արի տուն 2010է ծրագրի 3-րդ փուլի բացման արարողութիւնը: Նախարար Հրանոյշ Յակոբեանը մեծ սիրով եւ ջերմութեամբ բարի գալուստ մաղթեց աշխարհի 18 երկրներից ժամանած 165 երիտասարդներին` նշելով, որ բոլորը շատ սպասուած եւ սիրուած էն Հայրենիքում:
Արարողութեանը ներկայ էին արտաքին գործերի փոխնախարար Կարինէ Ղազինեանը, Արմավիրի եւ Արարատի փոխմարզպետներ Լարիսա Մուրադեանն ու Սամուէլ Մինասեանը: Նախարարը խորին շնորհակալութիւն յայտնեց հիւրընկալ ընտանիքներին եւ փոխմարզպետներին` ծրագրի իրականացմանն աջակցելու համար, ինչպէս նաեւ դիմեց մասնակից արիտունցիներին` կոչ անելով նրանց սրտերը լայն բաց անել եւ վայելել Հայրենիքն իր ամբողջ հմայքով:
Իրենց խօսքն ասելու ցանկութիւն հայնտեցին նաեւ ծրագրի մասնակիցները` բարձր գնահատելով ՀՀ սփիւռքի նախարարութեան այս նախաձեռնութիւնը:
Այնուհետեւ ծրագրի աւանդոյթի համաձայն ՀՀ սփիւռքի նախարարութեան համահայկական ծրագրերի վարչութեան գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս. Համբարեանը, ընտրելով Չեխիայից ժամանած փոքրիկ մասնակից Վլադիմիրին, նրան զգեստաւորեց արի տունցիների շապիկով եւ գլխարկով:




