Նորութիւններ

«Մշակոյթի միջոցով մենք կարող ենք շատերին հայեացնել»

Յուլիսի 28-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում «Մէկ ազգ, Մէկ մշակոյթ» համահայկական մշակութային IV փառատօնի շրջանակներում կազմակերպուեց «Կատարողական արուեստի գործիչների համահայկական համաժողով»: Մասնակցում էին երգարուեստի եւ պարարուեստի ճանաչուած գործիչներ ինչպէս Հայաստանից, այնպէս էլ Սփիւռքից:


Կարեւորելով հայապահպանութեան գործում հայ մշակոյթի անգնահատելի դերը` ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը բացման խօսքում ասաց. «Համաշխարհայնացման պայմաններում, երբ աշխարհը շատ արագ է փոփոխւում, փոքրանում, մենք պէտք է մեր մշակոյթով պահենք ու պաշտպանենք մեր ազգային ինքնութիւնը: Ինչպէս հայոց բանակն է ապահովում Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնը, այնպէս էլ դուք` մշակոյթի նուիրեալներդ, ապահովում էք մեր հոգեւոր անվտանգութիւնը: Այս առումով, արուեստի գործիչները, ինչպէս կրթութեան բնագաւառի վաստակաշատ մեր հայրենակիցներն ազգի հերոսներ էն, տիտաններ»:


Նախարարն ընդգծեց մշակութային հիմնախնդիրների լուծման նպատակով միջոցառումների, գործողութիւնների ծրագիր ստեղծելու եւ այն հետեւողականօրէն իրագործելու անհրաժեշտութիւնը: Նա մասնաւորապէս, շեշտեց համայնքի ղեկավարների կողմից մշակութային ճիշտ քաղաքականութիւն իրականացնելու կարեւորութիւնը, որի արդիւնքում հայկական արմատներից հեռացած սփիւռքահայերը «կհայադարձուեն»: «Մշակոյթի միջոցով մենք կարող ենք շատերին հայեացնել: Փորձենք համատեղ ուժերով զարգացնել Հայաստան-սփիւռք գործակցութիւնը եւ ամրապնդել ու հզօրացնել կապերը Հայրենիքի հետ», - աւելացրեց Հ.Յակոբեանը:


Ելոյթ ունեցան ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ, Հայաստանի ազգային պարարուեստի եւ պարագէտների միութեան նախագահ Կարէն Գեւորգեանը, ՀՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ Դաւիթ Ղազարեանը, «սայաթ-նովաէ մշակութային միութեան նախագահ Թովմաս Պօղոսեանը, Սփիւռքի հայ համայնքների մշակութային խմբերի ղեկավարներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:


Նախարար Հ.Յակոբեանն առաջարկեց այսուհետ կազմակերպել պարի, երգի, անհատական կատարողների մասնագիտական փառատօներ, նաեւ ստեղծել պարարուեստի գործիչների համակարգող խումբ, որը կ\'ուսումնասիրի եւ տեղեկութիւններ կը հաւաքի Սփիւռքի պարի խմբերի կարիքների վերաբերեալ:


Նախարարը շնորհակալութիւն յայտնեց «Մէկ ազգ, Մէկ մշակոյթ» փառատօնի մասնակիցներին, ինչպէս նաեւ Սփիւռքի հայ համայնքների ղեկավարներին եւ բարերարներին` փառատօնի կազմակերպմանն աջակցելու համար:

 

Կցուած նկարներ

  
  
  
 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2012  >> <<  Փետրուար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի յարգարժան խմբագրակազմ,

Սիրելիբ տիկին Գալաճէան,

Լիբանանահայ մեր հայրենակիցներ,

15.11.2011  |  Ելոյթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական ընկերակցութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական 2-րդ համաժողովի» բացման հանդիսաւոր արարողութիւնը:

Տեղեկատւուական անկիւուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպութիւն

Հայեր

Մեր գործընկերները