|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Նորութիւններ

Մեկնարկեց «Հայաստանի Հանրապետութիւնը եւ հայ եկեղեցու դերակատարութիւնը հայոց պետականութեան կայացման գործում» խորագրով գիտաժողովը

Մայիսի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» մատենադարանում ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ «Վաչէ եւ Թամար Մանուկեան» մատենադարանի նախաձեռնութեամբ մեկնարկեց «Հայաստանի Հանրապետութիւնը եւ հայ եկեղեցու դերակատարութիւնը հայոց պետականութեան կայացման գործում (1918-2018թթ.)» խորագրով գիտաժողովը` նուիրուած Հայաստանի Հանրապետութեան եւ Մայիսեան հերոսամարտերի 100-ամեակին:


Գիտաժողովի բացմանը Օրհնութեան խօսքով հանդէս եկաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նա իր խօսքում կարեւորեց գիտաժողուի անցկացումը, որի ընթացքում մէկ անգամ եւս անդրադարձ է կատարուելու Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նուիրական առաքելութեանը, ազգանուէր գործունէութեանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Մայիսեան հերոսմարտերը ապացոյցն էին հայ ժողովրդի սիրոյ ու միասնականութեան, եւ մեր Սուրբ Եկեղեցին ինչպէս 1918 թուականին, այնպէս էլ Արցախեան հերոսամարտի ողջ ընթացքում օրհնել է ժողովրդի արդար պայքարը: Վեհափառն իր խօսքում ընդգծեց, որ Հայաստանի առաջին Հանրապետութեան եւ Մայիսեան հերոսամարտերի 100-ամեակները աշխարհասփիւռ հայ ժողովրդին ուղղուած ազդակ են` նպաստելու մեր պետութեան զարգացմանն ու առաջընթացին:


Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ՀՀ սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանը: Նա ընդգծեց, որ Սփիւռքի նախարարի պաշտօնում առաջին անգամ է մասնակցում նման կարեւոր միջոցառման, որն աւելի է սերտացնում նախարարութեան եւ Մայր Աթոռի յարաբերութիւնները:


Նախարարը կարեւորեց համահայկական առաջնահերթութիւններ, մասնաւորապէս` հայապահպանութիւնն ու հայրենադարձութիւնը: Ադրադառնալով համաշխարհայնացման մարտահրաւէրներին եւ Սփիւռքում ուծացման վտանգին` Մխիթար Հայրապետեանն ընդգծեց, որ այս երկու առաջնահերթութիւնների կենսագործման համար սահմանուել է քաղաքական յատուկ ուղենիշ:


Մխիթար Հայրապետեանը նշեց, որ այսօր Սփիւռքում առկայ է Հայաստանի կողքին լինելու, այն շէնացնելու եւ զարգացնելու աննախադէպ ալիք: Նա անդրադարձաւ հայոց պետականութեան կայացման գործում հայ եկեղեցու դերակատարութիւնը` նշելով, որ եկեղեցին պետականութեան բացակայութեան պայմաններում անգամ ապաւէն է եղել իր ժողովրդին: Նա շեշտեց, որ իւրաքանչիւրի գործունէութեան հիմքում պէտք է լինի հզօր Հայաստանի, ապահով Արցախի եւ կազմակերպուած Սփիւռքի տեսլականը: «Վստահ եմ, որ համատեղ ուժերով կարող ենք հասնել մեր համազգային նպատակների կ\'էսնագործմանը»,-եզրափակեց իր խօսքը Մխիթար Հայրապետեանը:


Բացման խօսքով հանդէս եկաւ նաեւ Մայր Աթոռի արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տ. Նաթան արք. Յովհաննիսեանը:

Գիտաժողովն աշխատանքները շարունակեց երկու նիստերով: Գիտաժողովի զեկուցողներն են ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի տնօրէն Վարդան Դեւրիկեանը («մայր Աթոռի եւ Սփիւռքի թեմերի յարաբերութիւնները Հայաստանի առաջին Հանրապետութեան տարիներինէ),  Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վրդ. Համբարձումեանը («Եկեղեցի-Պետութիւն յարաբերութիւնները. պատմական ակնարկ»), Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգիսեանը («Հայ եկեղեցու դերակատարութիւնը Հայոց պետականութեան կայունացման եւ զօրացման գործում. պատմական ակնարկ»), ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասեանը («Հայ եկեղեցին Հայաստանի երրորդ Հանրապետութեան անկախութեան եւ պետականաշինութեան համար մղուող պայքարում (1991-2001 թթ.)»), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիւի տնօրէն Տ. Ասողիկ քհն. Կարապետեանը («գեւորգ Է Հայոց Հայրապետ»), ԵՊՀ աստուածաբանութեան ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմութեան եւ եկեղեցաբանութեան ամբիոնի պրոֆէսոր  Արծրունի Սահակեանը («Մայր Աթոռի հայահաւաք ու պետականակերտ միտումները 15-20-րդ դարերում»), Հայաստանի ազգային արխիւի կինոֆոտոֆոնոյ փաստաթղթերի մասնաճիւղի վարիչ Աւագ Յարութիւնեանը («Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասարակական գործունէութիւնը 1918-1920 թթ.»), Ազգային արխիւի գիտահետազօտական բաժնի վարիչ Գոհար Աւագեանը («Մայր Աթոռի կալուածական խնդիրները Հայաստանի առաջին Հանրապետութեան տարիներին»), ԵՊՀ իրաւագիտութեան ֆակուլտետի պետութեան եւ իրաւունքի տեսութեան ու պատմութեան ամբիոնի վարիչ, Գեւորգեան հոգեւոր ճեմարանի դասախօս Արթուր Վաղարշեանը («Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրման նախադրեալները»), Մ. Հերացու անուան ԵՊԲՀ Հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ Վահան Մելիքեանը («մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 1917 թ. եկեղեցական համագումարըէ), Գեւորգեան հոգեւոր ճեմարանի եւ Խ.Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախօս Աւետիս Յարութիւնեանը («Հայաստանի առաջին Հանրապետութեան ստեղծման հարցի շուրջ»), Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբան Տ. Վարուժան արք. Հերկելեանը («Հայ եկեղեցին գործակից հայկական պետութէան»), ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի Հայոց պատմութեան ամբիոնի պրոֆէսոր Աշոտ Հայրունին («Հայաստանի Հանրապետութեան Բեռլինի պատուիրակութեան գործունէութիւնը 1918 թուականին»), Գիւմրիի Հայ կաթողիկէ Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիւ Հ. Մաշտոց վրդ. Զահթերեանը («Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ ներդրումը եւ անոր մշակած եարաբերութիւնը Հայոց նորաստեղծ պետականութէան եարատեւման եւ հզօրացման գործընթացին մէջ»), Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ Պատուելի Արամ Բաբաջանեանը («Հայ Աւետարանական եկեղեցու գործունէութիւնը Հայաստանի առաջին Հանրապետութեան տարիներին»), ՌԴ եւ ՀՀ պատմական գիտութիւնների դոկտոր, Մոսկուայի պետական համալսարանի Երեւանի մասնաճիւղի պրոֆէսոր Ստեփան Ստեփանեանցը («Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմը 1917-1920 թթ.»), ԵՊՀ աստուածաբանութեան ֆակուլտետի  Հայ եկեղեցու պատմութեան եւ եկեղեցաբանութեան ամբիոնի դոցենտ Լիլիթ Պօղոսեանը («Վազգէն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ նորանկախ Հայաստանի Հանրապետութիւնը»), Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սուսաննա Յովհաննիսեանը («Յովհաննէս Թումանեանի գործունէութիւնը Հայաստանի առաջին Հանրապետութեան ստեղծման օրերին»), պատմական գիտութիւնների թեկնածու, սփիւռքագէտ Հայկ Ենգիբարեանը («Հայ Առաքելական Եկեղեցին եւ Մեծ հայրենադարձութեան պետական ծրագիրը»):

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Օգոստոս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: