|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Նորութիւններ

2018-03-28 13:55:00 | Նորութիւններ
ՀՀ սփիւռքի նախարարն ընդունեց Լիբանանի Թեքեյեան մշակութային միութեան հիմնադիր մարմնի ատենապետին

Մարտի 28-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Լիբանանի Թեքեյեան մշակութային միութեան հիմնադիր մարմնի ատենապետ Յակոբ Գասարճեանին:


Հանդիպմանը ներկայ էր ՀՀ մշակոյթի նախարար Արմէն Ամիրեանը:


Ողջունելով հիւրին` նախարարը կարեւորեց Թեքեյեան մշակութային միութեան հայանպաստ գործունէութիւնը, ընդգծեց համահայկական հարցերի շուրջ համախմբուելու, միասնական լինելու անհրաժեշտութիւնը, հետաքրքրուեց տարբեր երկրներում գործող Թեքեյեան կառոյցների հաւաք-հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել ԱՄՆ Նիւ Ջերսի նահանգում: Սփիւռքի նախարարը մասնաւորապէս նշեց. «Անհրաժեշտ է միաւորել մեր ուժերը եւ Համահայկական Թեքեյեան մշակութային միութիւն ստեղծել: Այն կը համախմբի թեքեյանականների ուժերը, առաւել կ\'ակտիւացնի Սփիւռքը, նրա մշակութային կեանքը, ինչպէս նաեւ դարձեալ կ\'արժեւորի մեծ գրողի անունն ու վաստակը»:


Յակոբ Գասարճեանը նշեց, որ դեռ ժամանակին այս գաղափարն առաջ է քաշել Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, եւ յոյս յայտնեց, որ մայիսի 9-11-ը Երեւանում կայանալիք Թեքեյեան մշակութային միութեան համագումարում այն կեանքի կը կոչուի:


Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց ՀՀ սփիւռքի եւ մշակոյթի նախարարութիւնների համատեղ ուժերով եւ աջակցութեամբ Թեքեյեան մշակութային միութեան համախմբման գաղափարն իրականութիւն դարձնել եւ աջակցութիւն ցուցաբերել մշակուած ու մշակուող ծրագրերին:

Կցուած նկարներ

  
 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Յուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: