|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Նորութիւններ

ՀՀ սփիւռքի նախարարը մասնակցեց Թորոս Թորանեանի ծննդեան 90 ամեակին նուիրուած ցերեկոյթին

ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Հայաստանի Գրողների միութեան նախաձեռնութեամբ մարտի 27-ին Հայաստանի Գրողների միութիւնում տեղի ունեցաւ արձակագիր, բանաստեղծ, հրապարակախօս Թորոս Թորանեանի ծննդեան 90 ամեակին նուիրուած ցերեկոյթ:

 

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը` նշելով, որ մեծանուն գրողին ճանաչում ու նրա գործունէութեանը տեղեակ է դեռեւս 1980-ական թուականներից: «Լինելով սփիւռքահայ յայտնի մտաւորական` Թորոս Թորանեանը անգամ Խորհրդային Հայաստանի տարիներին մեծ անուն էր վայելում Հայրենիքում, ընդունուած ու սիրուած էր: Ուրախ եմ, որ երբեմնի դրախտային Հալէպը պատկերացրել եմ հէնց Թորոս Թորանեանի կերպարով: Ծնուելով Հալէպում, եկաւ Հայաստան բժշկական կրթութիւն ստանալու, սակայն իր յետագայ կեանքն ու գործունէութիւնն ուղղեց մարդկանց հոգիների բուժմանը, նուիրուեց հայ համայնքին ու Հայ դատի արդարացի լուծմանը»,-նշեց Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը:

 

Նախարարն ընդգծեց նաեւ, որ սիրիահայ մտաւորականն անցաւ աշխարհի միջօրէականներով, եղաւ Սփիւռքի հայ համայնքներում, եւ ինչպէս ինքն է ձեւակերպել, հրաժարուեց «Թափառ կ\'եանքից», իր ողջ գերդաստանով վերջին տարիների հաստատուեց Հայաստանում` վայելելով Հայրենիքի ջերմութիւնն ու սէրը:

 

Սփիւռքում հայանպաստ գործունէութեան, հայապահպանութեան, Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման գործում ունեցած նշանակալի աւանդի համար Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը Թորոս Թորանեանին յանձնեց ՀՀ վարչապետի յուշամեդալը:

 

Հայաստանի գրողների միութեան նախագահ Էդուարդ Միլիտօնեանն իր խօսքում նշեց, որ անգամ այս պատկառելի տարիքում գրող-հրապարակախօսն իր գրիչը վայր չի դնում, շարունակում է իր աւանդն ունենալ Հայրենիք-Սփիւռք կապերի սերտացման գործում:

 

ՀԲԸՄ Հայաստանի ներկայացչութեան փոխտնօրէն Յովիկ Եօրդեկեանը կարեւորեց Թորոս Թորանեանի գործունէութիւնը Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւնում` որպէս երկարամեայ անդամ, եւ պարգեւատրեց միութեան յուշանուէրով:

 

Այնուհետեւ ելոյթներ ունեցան «Հայկական Հանրագիտարան» հրատարակչութեան տնօրէն Յովհաննէս Այվազեանը, յայտնի գրականագէտներ, արձակագիրներ: Ընթերցուեցին հատուածներ գրողի ստեղծագործութիւններից:

 

Շնորհակալութիւն յայտնելով ներկաներին` Թորոս Թորանեանը նշեց, որ իր ամբողջ կեանքի, գրական ստեղծագործութեան առանցքում եղել է Հայրենիքը, եւ եթէ հնարաւորութիւն ունենար նորից լոյս աշխարհ գալու, կը ցանկանար ծնուել եւ ապրել միայն Հայաստանում:

Կցուած նկարներ

  
  
  
 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Յուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: