|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Նորութիւններ

«Սփիւռքն ու Հայաստանը պէտք է միասնական լինեն, որ մեր երազած Հայաստանը ունենանք». Կարօ Դերձակեան

Մարտի 27-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց  ամերիկահայ բարերար, բժիշկ, ուրոլոգ Կարօ Դերձակեանին:


Ողջունելով հիւրին` նախարար Հրանոյշ Յակոբեանը կարեւորեց սփիւռքահայ բժշկի անգնահատելի ներդրումը անկախ Հայաստանի բժշկութեան, յատկապէս ուրոլոգիայի զարգացման գործում: Նախարարը դրուատանքի խօսքեր ասաց Կարօ Դերձակեանի եւ նրա կնոջ` Սիլուիի Կալիֆորնիայի հայ համայնքում ծաւալած ազգանուէր գործունէութեան մասին, ովքեր ջանք չեն խնայում համայնքը աւելի ամրապնդելու, հզօրացնելու եւ համախմբելու համար:


Կարօ Դերձակեանը շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար եւ յաւելեց. «շնորհակալ ենք ձեր աշխատանքի համար: Նախարարութեան ստեղծումից յետոյ գիտենք, որ Հայաստանում գործընկեր  ունենք: Եթէ իււրաքանչիւրս մի փոքր բան անենք Հայաստանի համար, երկիրը կարող ենք դրախտի վերածել: Մեր գործակցութիւնը հզօրանում եւ զարգանում է եւ ես ամէն անգամ Հայաստան գալով` տեսնում եմ այդ առաջընթացը: Սփիւռքն ու Հայաստանը պէտք է միասնական լինեն, որ մեր երազած Հայաստանը ունենանքէ:


Կարօ Դերձակեանը մասնաւոր կլինիկա ունի Կալիֆորնիայի Սանտանայ քաղաքում եւ վաղուց համագործակցում է հայաստանցի ուրոլոգների հետ եւ աջակցութիւն է ցուցաբերում նրանց: Նրա միջնորդութեան շնորհիւ Հայաստանը առաջնակարգ լազերային սարքաւորումներ է ստացել:

Կցուած նկարներ

  
 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2020  >> <<  Փետրուար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: