|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Նորութիւններ

2017-05-02 19:03:00 | Նորութիւններ
Տեղի ունեցաւ գիտական եւ ստեղծագործական լաւագոյն աշխատանքների «Մրցանակաբաշխութիւն 2016»-ի արդիւնքների ամփոփման հանդիսաւոր արարողութիւնը

Մայիսի 2-ին Երեւանում մոսկովեան մշակութա-գործարարական «Մոսկուայի տուն» կենտրոնում տեղի ունեցաւ Համաշխարհային հայկական կոնգրէսի, Ռուսաստանի հայերի միութեան եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից յայտարարուած գիտական եւ ստեղծագործական լաւագոյն աշխատանքների «Մրցանակաբաշխութիւն 2016»-ի արդիւնքների ամփոփման եւ դիպլոմների յանձնման հանդիսաւոր արարողութիւնը, որին մասնակցեցին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը եւ Համաշխարհային հայկական կոնգրէսի եւ Ռուսաստանի հայերի միութեան  նախագահ Արա Աբրահամեանը, ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը, Հայաստանի գրողների, կոմպոզիտորների, ժուռնալիստների, նկարիչների, կինեմատոգրաֆիստների միութիւնների նախագահները, անուանի գիտնականներ, գրողներ, արուեստագէտներ, մտաւորականներ, հիւրեր:

 

Ողջունելով ներկաներին` ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը մասնաւորապէս նշեց. «Պատմութեան հոլովոյթում հայ գիտութիւնը եւ մշակոյթը քննութիւն են բռնել` արժանանալով ամենաբարձր գնահատականների, եւ այսօր իւրովի են ներկայացնում աշխարհին մեր 25 ամեայ երկիրը: Մինչեւ մեր նախարարութեան ստեղծումը Ռուսաստանի հայերի միութիւնը ակտիւ համագործակցել է ստեղծագործական միութիւնների հետ: Իսկ երբ մրցանակաբաշխութիւնը սկսեցինք համատեղ կազմակերպել, նրան համահայկական բնոյթ հաղորդեցինք: Եւ այսօր ուրախութեամբ արձանագրում ենք, որ մրցանակակիրների թւում քիչ չեն սփիւռքի մեր հայրենակիցները»:

 

Ռուսաստանի հայերի միութեան  փոխնախագահ Վլադիմիր Աղայեանը ներկայացրեց մրցանակաբաշխութեան ստեղծման պատմութիւնը, եւ ընթացքը, շեշտեց, որ անցած 10 տարիների ընթացքում կրկնապատկուել է մրցանանակիրների թիւը, 2016թ.-ին մրցանակի է արժանացել 62 մասնակից:

 

Դիպլոմների յանձնման հանդիսաւոր արարողութիւնից յետոյ ելոյթ ունեցան ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը, Հայաստանի գրողների միութեան նախագահ Էդուարդ Միլիտօնեանը, Հայաստանի կոմպոզիտորների միութեան նախագահ Արամ Սաթեանը, Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ Աստղիկ Գեւորգեանը, Հայաստանի նկարիչների միութեան նախագահ Կարէն Աղամեանը: Մրցանակակիրները շնորհակալութիւն յայտնեցին գնահատման եւ խրախուսանքի համար:

 

Վերջում տեղի ունեցաւ տօնական համերգ:

 

«Մրցանակաբաշխութիւն 2016»-ն այս տարի թեմատիկ էր եւ անց էր կացւում «Համազգային միասնութիւնը որպէս հաւաքական ուժի, հզօրութեան գրաւական» նշանաբանով` նուիրուած Հայաստանի Հանրապետութեան 25-ամեայ յոբելեանին: Մրցանակաբաշխութեան հիմնական նպատակն է նպաստել 21-րդ դարի մարտահրաւէրներին դիմակայելու գործում գիտութեան, գրականութեան եւ մշակոյթի դերի բարձրացմանը, Հայաստանի գիտական եւ ստեղծագործական մտաւորականութեան գործունէութեան ակտիւացմանը, աջակցել երկրի մտաւոր կեանքի աշխուժացմանը:

Կցուած նկարներ

  
  
  
  
 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: