Նորութիւններ

Բոստօնի «Սայաթ-Նովա» պարախումբը պարգեւատրուեց ՀՀ սփիւռքի նախարարութեան Ոսկէ մեդալով

Յուլիսի 28-ին «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատօնի մասնակից Բոստօնի «Սայաթ-Նովա» պարախումբը հիւրընկալուեց ՀՀ սփիւռքի նախարարութիւնում:


Ողջունելով հիւրերին` ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը կարեւորեց «Սայաթ-Նովա» պարախմբի 30-ամեայ գործունէութիւնը, որը ոչ միայն օգնում է Սփիւռքում ապրող երիտասարդներին ծանօթանալ ազգային մշակոյթին, այլեւ օտարին հնարաւորութիւն է տալիս պարի, հայկական երաժշտութեան միջոցով ճանաչել հայ ժողովրդին, մեր հազարամեայ մշակոյթն ու պատմութիւնը: «Սփիւռքում մեծ նուաճում է հիմել պարախումբ, որը տարիներ շարունակ տարբեր բեմերից հանդիսատեսին է ներկայացնում հայ պարը: Նման աշխատանքը պահանջում է տիտանական ջանքեր եւ փաստում` յամառ, նպատակասլաց աշխատանքի եւ մեծ նուիրումի մասին»,-նշեց Սերժ Սրապիոնեանը եւ շնորհակալութիւն յայտնեց «իմ Հայաստանէ փառատօնին մասնակցելու համար, որը հնարաւորութիւն է տալիս Սփիւռքում գործունէութիւն ծաւալող պարախմբերին ելոյթ ունենալ Հայաստանում:


Կատարելով ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի հրամանը, Հայաստան-Սփիւռք գործակցութեանը նշանակալի ծառայութիւններ մատուցելու, մատաղ սերնդի, երիտասարդութեան ուսուցման եւ հայեցի դաստիարակութեան գործում ձեռք բերած յաջողութիւնների, մասնագիտական գործունէութեամբ Հայաստանի հեղինակութեան բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ինչպէս նաեւ հայապահպանութեան գործում մեծ աւանդ ունենալու համար, Սփիւռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնեանը ՀՀ սփիւռքի նախարարութեան Ոսկէ մեդալով պարգեւատրեց Բոստօնի «Սայաթ-Նովա» պարախմբին:


Պարախմբի գեղարուեստական ղեկավար Աբօ Աշճեանը շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան եւ գնահատանքի համար եւ նշեց, որ իրենց համար մեծ պատիւ է ելոյթ ունենալ հայրենիքում: «Պարախմբի անդամներից շատերն առաջին անգամ են Հայաստանում: Այս այցի ընթացքում նրանք ոչ միայն հնարաւորութիւն ունեցան ելոյթ ունենալու հարազատ հանդիսատեսի առջեւ, այլեւ` ճանաչել իրենց հայրենիքը: Պարախումը ելոյթներ ուենցաւ Վանաձորում, Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական կ\'ոմեդիայի պետական թատրոնում, Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայոց բանակի զինուորների առջեւ: Այս ամէնը ոգեւորութեան մեծ լիցքեր է հաղորդել խմբի անդամներին, ովքեր շաբաթը 3-4 անգամ գալիս են փորձերի ու իրենց ազատ ժամանակը նուիրում հայ մշակոյթն ու արուեստը ուսանելուն ու տարածելուն»,- նշեց Աբօ Աշճեանը եւ պարախմբի անունից փոքրիկ յուշանուէր յանձնեց Սփիւռքի նախարարութեանը:


Նախօրէին` յուլիսի 27-ին, Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել էր նաեւ պարախմբի 30-ամեակին նուիրուած յոբելեանական, բարեգործական համերգ-երեկոն:

Կցուած նկարներ

  
  
  
  
  
  
  
  
  
 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2017  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Ի սրտէ եւ խոր ակնածանքով կը շնորհաւորեմ Ձեզ, Ձեր ծննդյան յոբելինական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսաւոր այս ծնունդը նախ լոյս սփռեց հայկական օջախի մը մէջ, որ դարձաւ սնուցող աղբիւրը հայրենանուէր զաւակի։ Դուք Ձեր անսահման նուիրումով, բեղուն գործունէութեամբ եւ ստեղծագործ մտքի շնորհիւ դարձաք բազմահազար հայերու շէնշող փարոսը:


15.12.2016  |  Ելոյթներ

Դեկտեմբերի 15-ին ՀՀ սփիւռքի նախարարութեան, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան, Երեւանի պետական համալսարանի նախաձեռնութեամբ ԵՊՀ Հայ բանասիրութեան ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցաւ գրող, ազգային եւ պետական գործիչ Աւետիս Ահարոնեանի ծննդեան 150- ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով: