Նորութիւններ

Հայ գրողների 6-րդ համահայկական համաժողովի օրագիր

Ապրիլի 20-ին «Էրեբունի Պլազայում» ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Հայաստանի գրողների միութեան համատեղ ջանքերով կազմակերպուած Գրողների համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում կայացաւ սփիւռքահայ գրողների գրքերի շնորհանդէսը:


Այնուհետեւ «Առնոյ Բաբաջանեան» համերգասրահում տեղի ունեցաւ Հայ գրողների 6-րդ համահայկական համաժողովի հանդիսաւոր բացումը, որին ներկայ էին  ՀՀ սփիւռքի նախարար Հ.Յակոբեանը, Հայաստանի գրողների միութեան նախագահ Լ.Անանեանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հրատարակչութեան տնօրէն Գերաշնորհ Նաթան Եպիսկոպոս Յովհաննիսեանը, ՀՀ ԳԱԱ գրականութեան ինստիտուտի տնօրէն Ա.Իսահակեանը, սփիւռքահայ գրողներ եւ այլք: Համաժողովին մասնակցում էին շուրջ 100 գրող Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից, այդ թւում շուրջ 60 սփիւռքահայ պատուիրակ 21 երկրից:


Նոյն օրը մասնակիցներն ուղեւորուեցին Էջմիածին եւ Օշական` եղան պատմամշակութային եւ հոգեւոր վայրերում, այցելեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, այնուհետեւ Մայր Աթոռում նրանց ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:


Ապրիլի 21-ին Հայաստանի գրողների միութեան նիստերի դահլիճում տեղի ունեցաւ սփիւռքահայ գրողների մասնակցութեամբ լիագումար նիստ, որի բացմանը Հայաստանի գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը Հայաստանի գրողների միութեան անդամութեան տոմսեր յանձնեց սփիւռքահայ գրողներին:


Նիստի մասնակիցները գրական միջավայրի ձեւաւորման եւ զարգացման գործում կարեւորեցին գրախանութների արկայութիւն կարեւորութիւնը: Նրանք ուրախութեամբ արձանագրեցին, որ Հայ գրքի տպագրութեան 500-ամեակին ընդառաջ բացուել են մի քանի նոր գրախանութներ եւ ակտիւացել է գրատպութիւնը: Սփիւռքահայ գրողները  հակիրճ տեղեկութիւններ ներկայացրեցին իրենց երկրներում  գրական մթնոլորտի եւ զարգացումների վերաբերեալ: Նրանք նշեցին փոխադարձ շփումների կարեւորութիւնը, նաեւ ափսոսանք յայտնեցին, որ հայաստանեան մասնակիցների մէջ գրեթէ չկան երիտասարդ գրողներ:   


Երեկոյեան համաժողովի մասնակիցներն այցելեցին Գաֆէսճեան կենտրոն, որտեղ տեղի ունեցաւ «ArmBookExpo» գրքերի ցուցահանդէսի բացումը:


Ապրիլի 22-ին Հայաստանի գրողների միութեան նիստերի դահլիճում տեղի ունեցաւ հանդիպում Հրատարակիչների ազգային ասոցիացիայի անդամների հետ  եւ ընթացան «հայ գրքի ճանապարհը, հիմնախնդիրներ եւ աշխարհաքաղաքական մարտահրաւէրներէ թեմայով քննարկումներ:


Այնուհետեւ Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի ընթերցասրահում տեղի ունեցաւ «Արդի հայ գիրքը աշխարհի մայրաքաղաքներում» թեմայով գիտաժողով` նուիրուած Հայ գրքի տպագրութեան 500-ամեակին: Գիտաժողովին մասնակցում էր շուրջ 40 սփիւռքահայ գրող: Բացման խօսքով հանդէս եկաւ գրող, հրապարակախօս Էդուարդ Միլիտօնեանը, այնուհետեւ ելոյթներ ունեցան մի շարք սփիւռքահայ գրողներ` տեղեկացնելով իրենց երկրներում հրապարակուող  հայերէն, հայոց լեզուին եւ պատմութեանը վերաբերուող գրքերի մասին:


Գիտաժողովի աւարտից յետոյ ներկաները գնացին Վահան Տէրեանի արձանի մօտ, որտեղ ասմունքեցին երիտասարդ սփիւռքահայ գրողները:


Երեկոյեան Մատենադարանին հարող տարածքում Երեւանը մեծ հանդիսաւորութեամբ ընդունեց գրքի 2012թ. համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը: Հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին նաեւ Հայ գրողների 6-րդ համահայկական համաժողովի մասնակիցները:


Ապրիլի 23-ին Հայաստանի գրողների միութեան կլոր դահլիճում տեղի ունեցաւ «Սփիւռք-հայաստան միասնական դաշտ» թեմայով քննարկում, որից յետոյ համաժողովի մասնակիցները ՀՀ սփիւռքի նախարարի հետ գնացին ՀՀ սահմանադրական դատարան:


Այցից յետոյ համաժողովի մասնակիցները վերադարձան Հայաստանի գրողների միութիւն, որտեղ կայացաւ «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ» եւ «Հայոց լեզու» գրքերի շնորհանդէսը:


Այնուհետեւ տեղի ունեցաւ ամփոփիչ նիստ, որի ընթացքում սփիւռքահայ գրողները հանդէս եկան մի շարք առաջարկութիւններով, ներկաների հետ կիսուեցին իրենց տպաւորութիւններով, յայտնեցին շնորհակալան խօսքեր եւ այլն: Վերջում մասնակիցները միմեանց նուիրեցին գրքեր:


Ապրիլի 24-ին սփուռքահայ գրողներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` յարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին:

Կցուած նկարներ

  
  
  
 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2014  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Յարգելի պարոն Մարգարեան,

 

Մեծ ուրախութեամբ տեղեկացանք, որ ընտրուել էք Ուրուգուայի պետական համալսարանի ռեկտոր:


ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ Ձեզ այդ պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ

05.08.2014  |  Ելոյթներ

Օգոստոսի 5-ին Գ.Սունդուկեանի անուան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատօնի խմբերգային արուեստի օրերի փակման հանդիսաւոր արարողութիւնը:

Տեղեկատւուական անկիւուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպութիւն

Հայեր

Մեր գործընկերները