Նորութիւններ
ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց ՌԱԿ կենտրոնական վարչութեան ատենապետ Մայք Խարապեանի գլխաւորած պատուիրակութեանը:
Հանդիպման ընթացքում Հ.Յակոբեանը ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերը` ընդգծելով, որ «ակնկալւում է ՌԱԿ-ի ակտիւ մասնակցութիւնը նախարարութեան բոլոր ծրագրերին»:
ՌԱԿ ատենապետն էլ իր հերթին ներկայացրեց կուսակցութեան առաջիկայ ծրագրերն ու անելիքները: Շեշտադրուեց հանրապետութեան տարբեր ոլորտներում իրականացուող զարգացման ծրագրերին կուսակցութեան հնարաւոր մասնակցութիւնը:




