|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Նորութիւններ

ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանին յանձնուեց Խարկովի մարզի «Հայկական ազգային համայնք» հասարակական կազմակերպութեան շնորհակալագիրը

Յունիսի 28-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Խարկովի մարզի հայկական համայնքի նախագահի տեղակալ, «Կանչ» պարբերականի գլխաւոր խմբագիր Սեւան Մկրտումեանին:


Քննարկուեցին Խարկովի հայ համայնքի կրթական, մշակութային, երիտասարդութեան հիմնախնդիրներին առնչուող հարցեր: Նախարար Հ.Յակոբեանը կոչ արեց մեծ ուշադրութիւն դարձնել հայոց լեզուի պահպանութեան հիմնահարցին, անդրադարձաւ ուսուցիչների վերապատրաստաման խնդրին:


ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Խարկովի հայ համայնքի միջեւ հաստատուել է սերտ համագործակցութիւն, համայնքը ակտիւ մասնակցում է նախարարութեան ծրագրերին եւ միջոցառումներին: Անցեալ տարի Խարկովի հայ համայնքից ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերով Հայաստան է այցելել շուրջ 30 երիտասարդ:


Ս.Մկրտումեանը Խարկովի մարզի հայ համայնքին օժանդակելու եւ զարգացմանն աջակցելու համար նախարար Հ.Յակոբեանին յանձնեց Խարկովի մարզի «Հայկական ազգային համայնք» հասարակական կազմակերպութեան շնորհակալագիրը:

Կցուած նկարներ

  
  
  
 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: