Նորութիւններ

ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունեց Կերպարուեստի համահայկական համաժողովի մասնակիցներին

Սեպտեմբերի 8-ին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսեանը ՀՀ Կառավարութիւնում, ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի գլխաւորութեամբ, ընդունեց Կերպարուեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցներին:


Ողջունելով համաժողովականներին` Վարչապետն իր գոհունակութիւնը յայտնեց համաժողովին մասնակցելու եւ կառուցողական մօտեցումներ ցուցաբերելու համար:


«Մենք փորձում ենք համահայկական այսպիսի հաւաքների միջոցով համախմբել մեր արուեստագէտներին: Մեզ մտահոգող խնդիրներն աւելի ճիշտ է միասին քննարկել, որովհետեւ այդ խնդիրների մէջ պէտք է համատեղ որոշենք մեր առաջնահերթութիւնները եւ աւելի մեծ ուշադրութիւն դարձնենք խնդիրներին, որոնք նպատակայարմար է ներկայացնել պետութեան ուշադրութեանը` ակնկալելով լուծումներ»,- նշեց ՀՀ Վարչապետը:


Խօսքը փոխանցելով ՀՀ սփիւռքի նախարարին` Վարչապետը լսեց համաժողովի շրջանակներում իրականացրած աշխատանքներն ու միջոցառումները:


Համաժողովականների ընդունելութեան համար շնորհակալութիւն յայտնելով ՀՀ Վարչապետին` նախարար Յակոբեանը նշեց, որ համաժողովի շրջանակներում կազմակերպուել է 4 ցուցահանդէս, ընդունուել է կանոնադրութիւն եւ ստեղծուել յետագայ աշխատանքները համակարգող խորհուրդ:


Գերատեսչութեան ղեկավարը կարեւորեց համաշխարհային շուկայում հայաստանեան եւ Սփիւռքի արուեստագէտների աշխատանքները հաւուր պատշաճի ներկայացնելու հարցը: «Այստեղ մենք խնդիր ունենք արուեստաբանների պատրաստման: Արուեստի ակադեմիայում պէտք է աւելացնել Սփիւռքի ուսանողների քանակը», - ընդգծեց նախարարը` յաւելելով, որ նոյնքան կարեւոր է Սփիւռքի մեր արուեստագէտների աշխատանքների ցուցադրութիւնների ապահովումը Հայրենիքում: «Միմեանց ճանաչելու եւ տեղեկացուածութեան բացը լրացնելու լաւագոյն միջոցը արուեստագէտների պարբերականի եւ հայ արուեստի կայքի ստեղծումն է: Ես անսահման շնորհակալութիւն պէտք է յայտնեմ ՀՀ Կառավարութեանը` վիրտուալ թանգարան ստեղծելու` ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեանն աջակցելու համար»,- ասաց ՀՀ սփիւռքի նախարարը:


Այնուհետեւ համաժողովի մասնակիցները ներկայացրին իրենց յուզող հարցերը: Հայաստանի դիզայներների միութեան նախագահ Մարտին Կակոսեանը, շնորհակալութիւն յայտնելով ՀՀ սփիւռքի նախարարութեանը` կառուցողական համաժողով անցկացնելու եւ արդիական հնչեղութիւն ունեցող հարցերը վեր հանելու համար, ցանկութիւն յայտնեց` իրենց միութիւնը հայկական դիզայն կենտրոնի կարգավիճակում տեսնելու:


Գեղանկարիչ, մանկավարժ Հրազդան Թոքմաջեանը խօսեց Սփիւռքում բնակուող դեռահաս երեխաներին Հայաստան բերելու եւ վերջիններիս հետ մշակութային յատուկ ծրագիր իրականացնելու անհրաժեշտութեան մասին:


Լիբանանից արուեստի քննադատ Մովսէս Հերգելեանը խօսեց ազգային մշակութային քաղաքականութիւն մշակելու եւ այն հետեւողականօրէն իրականացնելու ժամանակի հրամայականի մասին:


Լսելով արուեստագէտների բարձրացրած հարցերը` Վարչապետն ըստ արժանուոյն գնահատեց վերջիններիս դերը հայ մշակոյթի շարունակականութեան գործընթացում:


Տիգրան Սարգսեանն ընդգծեց, որ Կառավարութիւնը պատրաստակամ է աջակցել արուեստագէտների կողմից հնչեցուած առաջարկութիւնների եւ նախաձեռնութիւնների մեծ մասի իրականացմանը:


Վարչապետը կարեւորեց նաեւ արուեստագէտների միջեւ մասնագիտական համագործակցութեան մթնոլորտի ձեւաւորումը եւ դրա հիման վրայ համահայկական ցանցի ստեղծումը:


«Ես համոզուած եմ, որ ՀՀ սփիւռքի նախարարութեան միջոցով, նման մասնագիտական համաժողովներ կազմակերպելով, մենք ճիշտ գործ ենք անում եւ բազմապատկում ենք մեր ազգի ներուժը», - եզրափակեց ՀՀ Վարչապետը:

Կցուած նկարներ

  
  
 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2012  >> <<  Փետրուար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի յարգարժան խմբագրակազմ,

Սիրելիբ տիկին Գալաճէան,

Լիբանանահայ մեր հայրենակիցներ,

15.11.2011  |  Ելոյթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական ընկերակցութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական 2-րդ համաժողովի» բացման հանդիսաւոր արարողութիւնը:

Տեղեկատւուական անկիւուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպութիւն

Հայեր

Մեր գործընկերները