Նորութիւններ

ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Գրիգոր Առաքէլեանին եւ Ռոժէ Պիրանեանին

Սեպտեմբերի 8-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց «Հայ միջնադարեան երաժշտութեան Օշական համոյթի» ղեկավար Գրիգոր Առաքէլեանին եւ համոյթի պրոդիւսեր ֆրանսահայ Ռոժէ Պիրանեանին:


Օշական համոյթը հիմնադրուել է 2004 թուականին, իսկ համերգային գործունէութիւնը սկսել է 2006 թ.: Չորս տարուայ ընթացքում համոյթը հանդէս է եկել 30 համերգներով Գերմանիայում եւ Ֆրանսիայում` ոչ հայ հանդիսատեսին ներկայացնելով հայ հոգեւոր միջնադարեան երաժշտութիւնը (Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Բաղդասար Դպիր, Ներսէս Շնորհալի, Սայաթ Նովայ, Նաղաշ Հովնաթան, Կոմիտաս եւ այլն): Հիմնական նպատակն է եւրոպացիներին ծանօթացնել հայ հոգեւոր երաժշտութեանը եւ նրա աւանդոյթներին:


Նախարարը Հ.Յակոբեանն ողջունելով հիւրերին` ընդգծեց համոյթի գործունէութեան կարեւորութիւնը աշխարհում հայ մշակոյթի տարածման գործում:


Հանդիպման ընթացքում քննարկուեց Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակի կապակցութեամբ 20 համերգից բաղկացած համերգային ծրագիր մշակելու հնարաւորութիւնը: Տիկին Հ.Յակոբեանն առաջարկեց ծրագիրը սկսել Երեւանի Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում յունուարի 6-ին կազմակերպուելիք Օշական համոյթի ելոյթով: 


Յաջողութիւն մաղթելով համոյթին ազգանուէր գործունէութեան ընթացքում` նախարար Հ.Յակոբեանը նշեց համոյթի գործունէութեան կարեւորութիւնը Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդման գործում:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2012  >> <<  Փետրուար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի յարգարժան խմբագրակազմ,

Սիրելիբ տիկին Գալաճէան,

Լիբանանահայ մեր հայրենակիցներ,

15.11.2011  |  Ելոյթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական ընկերակցութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական 2-րդ համաժողովի» բացման հանդիսաւոր արարողութիւնը:

Տեղեկատւուական անկիւուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպութիւն

Հայեր

Մեր գործընկերները