Նորութիւններ
Սեպտեմբերի 8-ին Կերպարուեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Համաժողովականներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ողջունեց Արարատ Եպիսկոպոս Գալթակչեանը:
Սրբազան Հայրը բարի գալուստ մաղթեց մասնակիցներին եւ ողջունեց` համայն հայութեան հաւատքի կենտրոն` Էջմիածին այցելելու նախաձեռնութիւնը: Նա համոզմունք յայտնեց, որ համաժողովի անցկացումը եւս մի փոքրիկ կամուրջ եւ արահետ է Հայրենիք-սփիւռք մերձեցման:
Սրբազան Հայրը ցոյց տուեց Վեհարանի հանդիսութիւնների դահլիճում ներկայացուած հայ մեծանուն արուեստագէտ Գրիգոր Խանջեանի մեծակտաւ աշխատանքները:
Այնուհետեւ մասնակիցները եղան Վեհարանում եւ տեսան Ոսկեայ Խաչն ու մաշտոցեան այբուբենի ոսկեայ ստեղծագործութիւնը:




