ՀՀ սփիւռքի նախարարութեան մեդալներ

 

ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի 2009 թուականի դեկտեմբերի 24-ի N 222-լ հրամանով, Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման տարբեր բնագաւառներում ծրագրեր իրականացնելու, դրանց աջակցելու, գործակցութեան յետագայ զարգացմանը նպաստելու, հայապահպանութեանն օժանդակելու գործում անհատներին ու կազմակերպութիւններին խրախուսելու նպատակով, ստեղծուել են ՀՀ սփիւռքի նախարարութեան ոսկէ մեդալ, «Վիլեամ Սարոյան», «Նուբար Փաշա», «Կոմիտաս», «Արշիլ Գորկի» մեդալներ:


ՀՀ սփիւռքի նախարարութեան ոսկէ մեդալը շնորհւում է Հայաստան-Սփիւռք գործակցութեանը նշանակալի ծառայութիւններ մատուցելու, Հայաստանի եւ  Սփիւռքի, ինչպէս նաեւ Սփիւռքի տարբեր համայնքների միջեւ կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդութեան ուսուցման եւ հայեցի դաստիարակութեան գործում ձեռք բերած յաջողութիւնների, մասնագիտական գործունէութեամբ Հայաստանի հեղինակութեան բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ազգային հասարակական գործունէութիւն ծաւալելու, ինչպէս նաեւ հայապահպանութեան գործում մեծ աւանդ ունենալու համար:


ՀՀ սփիւռքի նախարարութեան «Վիլեամ Սարոյան» մեդալը շնորհւում է Սփիւռքում հայ մշակոյթի տարածմանը նպաստող գործունէութեան, այդ բնագաւառում ակնառու նուաճումների ու ձեռքբերումների, ստեղծագործական գործունէութեամբ Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման, Հայաստան-Սփիւռք եւ Սփիւռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար:


ՀՀ սփիւռքի նախարարութեան «Պողոս Նուբար» մեդալը շնորհւում է  Հայաստանում եւ Սփիւռքում բարեգործական եւ հասարակական գործունէութիւն    ծաւալելու, հայապահպանութեան  գործում առանձնայատուկ  ծառայութիւնների, Հայաստանի Հանրապետութեան եւ Սփիւռքի  միջեւ գործուն կապերն ամրապնդելու, հայ համայնքների գիտական, կրթական, առողջապահական, մարզական եւ  մշակութային խնդիրների լուծման, ինչպէս նաեւ Հայաստան-Սփիւռք գործակցութեան   զարգացման շրջանակներում մեծ աւանդի համար:


ՀՀ սփիւռքի նախարարութեան «Կոմիտաս» մեդալը շնորհւում է Սփիւռքում հայկական արուեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական եւ կատարողական բարձր վարպետութեան եւ իրենց գործունէութեամբ Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար:


ՀՀ սփիւռքի նախարարութեան «Արշիլ Գորկի» մեդալը շնորհւում է կերպարուեստի, գեղանկարչութեան, քանդակագործութեան, գծագրութեան արուեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական յաջողութիւններ ունենալու, Սփիւռքում հայկական արուեստը տարածելու եւ ճանաչելի դարձնելու, ինչպէս նաեւ իր ստեղծագործական գործունէութեամբ Հայաստան-Սփիւռք համագործակցութեան  զարգացման գործում ներդրում ունենալու համար:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2012  >> <<  Փետրուար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի յարգարժան խմբագրակազմ,

Սիրելիբ տիկին Գալաճէան,

Լիբանանահայ մեր հայրենակիցներ,

15.11.2011  |  Ելոյթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական ընկերակցութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական 2-րդ համաժողովի» բացման հանդիսաւոր արարողութիւնը:

Տեղեկատւուական անկիւուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպութիւն

Հայեր

Մեր գործընկերները