|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

ՅԱՃԱԽ ՏՐՈՒՈՂ ՀԱՐՑԵՐ

  

1. Ին՞չ փաստաթղթեր պէտք է ներկայացուեն անձնագիր ստանալու համար

 

 անձնագիր ստանալու համար ՀՀ քաղաքացիները ներկայացնում են`

ա) սահմանուած ձեւի դիմում (այլ  պետութիւններում  դիմումի ձեւը  տրամադրւում է ՀՀ դիւանագիտական կամ հիւպատոսական ներկայացուցչութեան կողմից),

բ) ծննդեան վկայական կամ մինչեւ 16 տարին լրանալն ստացած ՀՀ քաղաքացու անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր, եթէ ՀՀ քաղաքացին չի կարող ներկայացնել սոյն կէտում նշուած փաստաթղթերը.

գ) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունաւոր),

դ)  ծնողների կամ ծնողներից մէկի կամ օրինական ներկայացուցիչների համաձայնութիւնը (մինչեւ 16 տարին լրանալն անձնագիր ստացողները): Եթէ ծնողը կամ օրինական ներկայացուցիչը անձամբ չի կարող ներկայացնել համաձայնութիւնը, ապա ներկայացուող համաձայնութեան վրայ նրա ստորագրութեան իսկութիւնը պէտք է վաւերացուած լինի նօտարական կարգով.

է) կցագրման վկայական կամ զինուորական գրքոյկ (զինապարտները) (տես` Բաժին 6):

 

2. Ինչպէ՞ս վերականգնել այլ պետութիւնում ՀՀ քաղաքացու անվաւեր ճանաչուած կամ կորցրած անձնագիրը

 

Այլ պետութիւնում գտնուող ՀՀ քաղաքացին անվաւեր ճանաչուած կամ կորցրած անձնագիրը վերականգնելու համար դիմում է տուեալ երկրում գտնուող ՀՀ դիւանագիտական կամ հիւպատոսական ներկայացուցչութիւն:

Եթէ տուեալ երկրում չկայ ՀՀ դիւանագիտական  կամ հիւպատոսական ներկայացուցչութիւն, ապա նա կարող է դիմել հարեւան երկրում գտնուող ներկայացուցչութեանը:

 

3. Ովքե՞ր կարող են օտարերկրացուն տալ ՀՀ այցելելու հրաւէր:

 

Օտարերկրացուն ՀՀ այցելելու հրաւէր կարող են տալ

• ՀՀ- ում բնակուող ՀՀ քաղաքացին,

• ՀՀ-ում կացութեան կարգավիճակ ունեցող օտարերկրացին,

• ՀՀ-ում գրանցուած իրաւաբանական անձինք,

•ՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարմ անմարմինները, ՀՀ-ում հաւատարմագրուած դեսպանութիւնները, հիւպատոսական հիմնարկները եւ միջազգային կազմակերպութիւնները (դրանց ներկայացուցչութիւնները):

 

4. Ինչպէ՞ս է կարգաւորւում ամուսինների քաղաքացիութեան հարցը

 

ՀՀ քաղաքացու ամուսնութիւնն օտարերկրացու հետ մեխանիկօրէն չի յանգեցնում ամուսիններից որեւէ մէկի քաղաքացիութեան փոփոխման, ինչպէս նաեւ ամուսիններից մէկի քաղաքացիութիւն փոխելը չի յանգեցնում միւս ամուսնու քաղաքացիութեան փոփոխման: Սակայն նշուած հանգամանքները կարող են հիմք հանդիսանալ քաղաքացիութեան փոփոխման համար:

 

5. Ինչպէ՞ս է որոշւում երեխայի քաղաքացիութիւնը

 

Երեխան, ում ծնողները նրա ծնուելու պահին ՀՀ քաղաքացիներ են, անկախ ծնուելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիութիւն:

Երեխան, ում ծնողներից մէկը նրա ծնուելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ միւսն անյայտ է կամ քաղաքացիութիւն չունեցող անձ է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիութիւն:

Այն դէպքում, երբ ծնողներից մէկը երեխայի ծնուելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ միւսը`օտարերկրեայ քաղաքացի, երեխայի քաղաքացիութիւնը որոշւում է ծնողների գրաւոր համաձայնութեամբ: Համաձայնութեան բացակայութեան դէպքում երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիութիւն, եթէ`

• նա ծնուել է ՀՀ-ում, կամ

• ՀՀ քաղաքացիութիւն ձեռք չբերելու դէպքում դառնում է քաղաքացիութիւն չունեցող անձ, կամ

• ծնողները մշտապէս բնակւում են ՀՀ-ում:

 

6. Ո՞վ է շնորհում ՀՀ քաղաքացիութիւնը

 

ՀՀ քաղաքացիութիւնը շնորհում է ՀՀ Նախագահը` հրամանագրով:

 

7. Կարո՞ղ է  դադարեցուել  ՀՀ քաղաքացիութիւնը, եթէ անձը  որոշել է  մշտապէս բնակուել  այլ պետութիւնում

 

ՀՀ-ից դուրս բնակուելը (այդ թւում մշտապէս բնակուելը) ինքնին չի յանգեցնում ՀՀ քաղաքացիութեան դադարեցմանը: Աւելին, օրէնքով երաշխաւորւում է, որ ՀՀ-ից դուրս բնակուող կամ գտնուող քաղաքացիներն օգտւում են ՀՀ-ի պաշտպանութիւնից եւ հովանաւորութիւնից:

 

8. Ին՞չ պէտք է անի ՀՀ քաղաքացին, եթէ նրան չեն զօրակոչում

 

Քաղաքացին պարտաւոր է 18 տարեկան դառնալուց յետոյ մինչեւ 27 տարեկան դառնալն ինքնուրոյն ներկայանալ հաշուառման վայրի զինկոմիսարիատ եւ ճշտել, թէ ինչու իրեն չեն կանչում զինծառայութեան: Անգործութիւնը նոյնպէս գնահատւում է որպէս զինծառայութիւնից խուսափում:

 

9. Ին՞չ պէտք է անի ՀՀ քաղաքացին, եթէ լրացել է նրա 18 տարին եւ նա չունի անձնագիր

 

Քաղաքացին պարտաւոր է զինուորական հաշուառման համար ներկայանալ իր հաշուառման (հաշուառում չունեցողները`  փաստացի բնակութեան) վայրի զինուորական կոմիսարիատ (դիւանագիտական մարմին, հիւպատոսական  հիմնարկ): Զինուորական հաշուառման վերաբերեալ տեղեկանքի հիման վրայ քաղաքացին կարող է ստանալ անձնագիր:

 

10. Ո՞ր դէպքում 27 տարին լրացած ՀՀ քաղաքացու նկատմամբ է գործում «սահմանուած կարգի խախտմամբ պարտադիր զինուորական ծառայութիւն չանցած քաղաքացիների մասինէ Հայաստանի Հանրապետութեան օրէնքը`


«Սահմանուած կարգի խախտմամբ պարտադիր զինուորական ծառայութիւն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի գործողութեան ոլորտն ընդգրկում է 1992 թուականի աշնանային զօրակոչից մինչեւ 2015 թուականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատուածը եւ տարածւում է այդ ընթացքում «Զինապարտութեան մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի խախտմամբ պարտադիր զինուորական ծառայութեան չզօրակոչուած (զօրակոչից խուսափած) ու 27 (պահեստազօրի սպաները` 35) տարին լրացած կամ մինչեւ 27 (35) տարին լրանալը «Զինապարտութեան մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքով սահմանուած պարտադիր զինուորական ծառայութիւնից ազատուելու կամ պարտադիր զինուորական ծառայութեան զօրակոչից տարկէտում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների (անձանց) վրայ:

 

11.  Պարտադիր զինուորական ծառայութիւնից խուսափած  քաղաքացին  կարո՞ղ է պետական բիւջէ համապատասխան վճարները մուծել միջնորդաւորուած եղանակովª առանց նախապէս Հայաստան վերադառնալու

 

Այո՛,  զինուորական ծառայութիւնից  խուսափած քաղաքացին  կարող է ցանկացած անձի նօտարական կարգով լիազօրել իր անունից հանդէս գալու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ներկայացնելու դիմումներ,  ինչպէս նաեւ  կատարելու վճարներ: Աւելին,  նա կարող է լիազօրել նոյն անձինª  ստանալու  իր  զինուորական գրքոյկը: Խուսափած քաղաքացու անունից կարող է հանդէս գալ նաեւ նրա  ծնողը, որդեգրողը կամ խնամակալը` առանց որեւէ լիազօրագրի (ամէն դէպքում  լիազօրագրի առկայութիւնը պարտադիր  է լինելու զինուորական գրքոյկը ստանալու ժամանակ):

Ստացւում է, որ խուսափած քաղաքացու համար նախապէս Հայաստան վերադառնալը պարտադիր չէ. նա կարող է վերադառնալ քրէական հետապնդումը դադարեցուելուց, զինուորական հաշուառման վերցուելուց եւ զինուորական գրքոյկը միջնորդաւորուած ստանալուց յետոյ:

 

12. Կարո՞ղ է 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին վճար մուծել պետական բիւջէ եւ  ընդհանրապէս ազատուել պարտադիր զինուորական ծառայութիւնից

 

Ո՛չ, վճար մուծելու միջոցով պարտադիր զինուորական ծառայութիւնից ազատուելու հնարաւորութիւն ՀՀ օրէնսդրութեամբ չի նախատեսւում: 18 տարին լրացած  արական սեռի իւրաքանչիւր  Հհ  քաղաքացի պարտաւոր է ծառայել Հայկական բանակումª օրէնքով սահմանուած կարգով:

 

13. Ո՞ր դէպքերում չի թոյլատրւում օտարերկրացիների մուտքը ՀՀ տարածք

 

Օտարերկրացիները չեն կարող ՀՀ տարածք մուտք գործել, եթէ

• չունեն անձնագիր, դրան փոխարինող փաստաթուղթ,

• անվաւեր անձնագրով են ժամանել ՀՀ պետական սահմանի անցման կէտ,

• ՀՀ պետական սահմանի անցման կէտում ստացել են մուտքի վիզայի մերժում, կամ

• սահմանային հսկողութիւն իրականացնող մարմնի կողմից  չեն ստացել  մուտքի թոյլտւություն:

 

14. Ին՞չ հիմքով կարող է մերժուել օտարերկրացուն կացութեան կարգավիճակ տալը

 

Որպէս ընդհանուր կանոն, օտարերկրացուն կացութեան կարգավիճակ տալը կարող է մերժուել, եթէ

• նա արտաքսուել է ՀՀ տարածքից կամ նախկինում զրկուել է կացութեան կարգավիճակից (եւ եթէ արտաքսման կամ կացութեան կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց

պակաս ժամկէտ),

• նա դատապարտուել է Հհ-ում ծանր կամ առանձնապէս ծանր յանցագործութիւն կատարելու համար,

• գոյութիւն ունեն հաւաստի տուեալներ, որ նա  ցանկանում է  վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգութեանը, սահմանադրական կարգին, թուլացնել պաշտպանունակութիւնը, իրականացնել ահաբեկչական գործունէութիւն, մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ այլն,

• նա տառապում է վարակիչ հիւանդութեամբ, որը սպառնում է բնակչութեան առողջութեանը,

• կացութեան կարգավիճակ ստանալու համար նա ներկայացրել է կեղծ տեղեկութիւններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:

 

15. Օտարերկրացին ի՞նչ կարգով կարող է բողոքարկել կացութեան կարգավիճակ ստանալու դիմումի մերժումը

 

Բացառութեամբ յատուկ կացութեան կարգավիճակի, կացութեան կարգավիճակ ստանալու կամ երկարաձգելու համար ներկայացուած դիմումի մերժումը օտարերկրացին կարող է բողոքարկել դատական կարգով:

 

16. Կացութեան կարգավիճակ ստանալու դիմումի մերժման դէպքում որքա՞ն ժամանակ անց օտարերկրացին կրկին կարող է դիմել կացութեան կարգավիճակ ստանալու համար

 

Կացութեան կարգավիճակ տալը մերժելու դէպքում օտարերկրացին մէկ տարի յետոյ կրկին կարող է դիմել կացութեան կարգավիճակ ստանալու համար:

 

 

17. Ինչպէ՞ս է որոշւում ՀՀ վերադարձից յետոյ երեխայի դասարանը

 

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը հաստատել է Հայաստանի եւ այլ պետութիւնների հանրակրթական համակարգերի համարժէքութեան աստիճանները, համաձայն որի որոշւում է Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացի երեխայի դասարանի հետշարժը: Բնակութեան վայրի մարզպետարանի կրթութեան բաժինը կրթական համարժէքութեան աստիճանի որոշումից յետոյ ցուցում է տալիս դպրոցի տնօրինութեանը, որպէսզի ստուգեն երեխայի գիտելիքների մակարդակը եւ որոշեն, թէ նա որերորդ դասարան պէտք է յաճախի: Ռուսաստանից վերադարձած դպրոցահասակ երեխաների համար դասարանի իջեցումը կատարւում է, որպէս կանոն, մէկ տարով:

 

18. Ո՞ր դէպքում է շրջանաւարտը հայոց լեզու առարկայի պետական աւարտական քննութիւնից ազատւում

 

Եթէ 10-րդ դասարանի շրջանաւարտը հայոց լեզուն ուսումնասիրել է միայն 9-րդ եւ 10-րդ դասարաններում, ապա նա իր ցանկութեամբ կարող է ազատուել այդ առարկայի պետական քննութիւնից: Այդ դէպքում շրջանաւարտի ատեստատում այդ առարկայի համապատասխան տողում գրւում է «չի ուսումնասիրել»:

 

19. Ո՞ր դէպքում են դիմորդները օգտւում ընդունելութեան քննութիւնները ռուսերէն լեզուով յանձնելու հնարաւորութիւնից

 

Ռուսական կրթութեամբ շրջանաւարտներն ընդունելութեան քննութիւնները կարող են յանձնել ռուսերէն (բացառութեամբ հայերէն եւ օտար լեզուների քննութիւնները):

 

20. Ո՞ր դէպքում է հնարաւոր բուհի ընդունելութեան քննութիւնների ժամանակ հայոց լեզուի փոխարէն այլ լեզուից քննութիւն յանձնել

 

Միջնակարգ կրթութեան ատեստատում կամ համապատասխան  աւարտական փաստաթղթում հայոց լեզուից եւ գրականութիւնից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզուի (գրաւոր) քննութեան փոխարէն կարող են քննութիւն յանձնել ռուսաց լեզուից (գրաւոր), իսկ ռուսաց լեզուից եւ գրականութիւնից գնահատական չունեցողները` որեւէ օտար լեզուից` գրաւոր (անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, իսպաներէն, իտալերէն):

 

21. Ին՞չ սկզբունքով է իրականացւում օտարերեայ պետական կամ հաւատարմագրուած ոչ պետական բուհերից ՀՀ բուհեր ուսանողների տեղափոխումը

 

Օտարերկրեայ պետական եւ ըստ մասնագիտութիւնների հաւատարմագրուած ոչ պետական բուհից ՀՀ բուհ ուսանողի տեղափոխութիւնն իրականացւում է վճարովի ուսուցման սկզբունքով: Օտարերկրեայ բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղուած եւ առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անյաղթահարելի հանգամանքների պատճառով ՀՀ վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկութեամբ եւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան համաձայնութեամբ, ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:

Ընդունող բուհը դրական կարծիքի դէպքում նախարարութիւն է ներկայացնում ուսանողի ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխութեան մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարը` համապատասխան օտարերկրեայ բուհից գրաւոր հարցման դրական պատասխան ստանալուց յետոյ:

 

22. Ին՞չ լեզուով են սովորում ՀՀ երկքաղաքացիների երեխաները

 

Հհ-ում ուսման լեզում հայերէնն է, սակայն  Հհ  երկքաղաքացիների երեխաները կարող են սովորել այն լեզուով, որն ընտրել են նրանց ծնողները (օրինական ներկայացուցիչները): Նոյնը վերաբերում է նաեւ  այլ պետութեան քաղաքացիների, ՀՀ քաղաքացիութիւն չունեցողների երեխաներին, ինչպէս նաեւ այն  երեխաներին, ում ծնողներից մէկը ՀՀ քաղաքացի է, իսկ միւսը` օտարերկրացի:

 

23. Պարտադի՞ր է արդեօք աշխատանքային ստաժը ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու համար

 

Աշխատանքային ստաժը կարող է պարտադիր պայման լինել որոշ տեսակի կենսաթոշակների համար: Օրինակ, տարիքային աշխատանքային կենսաթոշակի համար անհրաժեշտ է, որ անձը (կին, թէ տղամարդ) լինի 63 տարեկան եւ ունենա առնուազն 25 տարուայ աշխատանքային ստաժ: Իսկ ծերութեան կենսաթոշակ ստանալու համար աշխատանքային ստաժ չի պահանջւում. միայն պահանջւում է, որ լրացած լինի անձի 65 տարին:

 

24. Իրականացւու՞մ է արդեօք ՀՀ-ում պարտադիր բժշկական ապահովագրութիւն

 

Հհ-ում պարտադիր բժշկական ապահովագրութեան մասին իրաւական ակտեր չկան: Բժշկական ապահովագրութիւնն իրականացւում է կամաւոր սկզբունքով համապատասխան ապահովագրական ընկերութիւններում:

 

25. Որ՞ն է համարւում անշարժ գոյք

 

Անշարժ գոյք  է համարւում հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամեայ տնկին, ստորգետնեայ եւ վերգետնեայ շէնքը, շինութիւնը եւ հողին ամրակցուած այլ գոյքը:

 

 26. Ին՞չ է ապոստիլը

 

Ապոստիլը յատուկ դրոշմակնիք է, որը հեշտացնում է քաղաքացու իրաւական փաստաթղթերի ճանաչումը այլ երկրներում: Դրանով վաւերացւում է փաստաթուղթն ստորագրած անձի պաշտօնի, ստորագրութեան, ինչպէս նաեւ այդ փաստաթղթի վրայ դրուած կնիքի կամ դրոշմակնիքի իսկութիւնը:

 

27. Ո՞ր փաստաթղթերի վրայ ՀՀ-ում չի դրւում ապոստիլ

 

Ապոստիլ չի դրւում դիւանագիտական կամ հիւպատոսական ներկայացուցիչների կողմից տրուած փաստաթղթերի, ինչպէս նաեւ առեւտրային կամ մաքսային գործողութիւններին ու գործարքներին ուղղակիօրէն վերաբերող փաստաթղթերի վրայ: Ապոստիլ չի դրւում  նաեւ ՀՀ օրէնսդրութեանը հակասող փաստաթղթերի վրայ:

 

28. Ին՞չ է ազատ տնտեսական գօտին:

 

«ազատ տնտեսական գօտիների  մասինէ ՀՀ օրէնքի համաձայնª ազատ տնտեսական գօտին ՀՀ կառավարութեան կողմից սահմանուած յատուկ տարածք է, որը գտնւում է ՀՀ մաքսային տարածքից դուրս եւ որտեղ ձեռնարկատիրական գործունէութիւնն իրականացւում է օրէնքով սահմանուած առանձնայատկութիւններին համապատասխան:

 

29. Ին՞չ փաստաթղթեր են անհրաժեշտ անհատ ձեռնարկատիրոջ հաշուառման համար:

 

«Իրաւաբանական անձանց պետական գրանցման մասինէ ՀՀ օրէնքի համաձայն իրաւաբանական անձանց պետական գրանցումը եւ անհատ ձեռնարկատէրերի պետական հաշուառումն իրականացնում է ՀՀ արդարադատութեան նախարարութեան իրաւաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալութիւնը: Անհատ ձեռնարկատիրոջ հաշուառման համար անհրաժեշտ է գործակալութիւն ներկայացնել դիմում, անձնագրի պատճէն (օտարերկրացիներն  անձնագրի պատճէնը ներկայացնում են  վաւերացուած եւ թարգմանուած), սոցիալական քարտի պատճէն, 3x4 չափսի գունաւոր լուսանկար եւ պետական տուրքի վճարման կտրօնը (գումարը` 3000 ՀՀԴ):

 

30. Որքա՞ն ժամանակում է հնարաւոր գրանցել ընկերութիւնը  ՀՀ արդարադատութեան նախարարութեան իրաւաբանական անձանց պետական ռեգիստրում:

 

Իրաւաբանական անձը համարւում է գրանցուած գրանցամատեանում համապատասխան գրառում կատարելու պահից: Լրիւ եւ ամբողջական փաստաթղթերի առկայութեան դէպքում պետական ռեգիստրի գործակալութեան աշխատակիցը  տեղում  գրառում է կատարում  իրաւաբանական անձին գրանցելու վերաբերեալ:  Ներկայումս ՀՀ-ում գործում է  նաեւ  բիզնեսի գրանցման առցանց (on-line) ռեժիմ: Իւրաքանչիւր ոք, այդ թւումª օտարերկրացին, կարող է https://www.e-register.am վեբ կայքի միջոցով գրանցել իր ընկերութիւնը էլեկտրօնային ռեգիստրումª հաշուած րոպէների ընթացքում: Պահանջուող փաստաթղթերը ճիշտ եւ սահմանուած կարգով ներկայացնելուց յետոյ ընկերութիւնը համարւում է գրանցուած:

 

 

31. Հայաստանի Հանրապետութիւնում մշտապէս հաշուառուած կամ մշտապէս բնակուող անձը ի՞նչ ժամկէտով կ'արողէ իր աւտոմեքենան տեղափոխել Հայաստանի Հանրապետութիւն:

 

Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք գրանցուած են օտարերկրեայ պետութեան տարածքում, ժամանակաւորապէս ներմուծւում են Մաքսային միութեան անդամ պետութիւնների ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով` վեց ամիսը չգերազանցող ժամկէտով: Այդպիսի տրանսպորտային միջոցների ժամանակաւոր ներմուծումը թոյլատրւում է մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու պայմանով` Մաքսային միութեան մաքսային օրէնսդրութեան համաձայն:

 

 32.  Ինչպ՞էս սիրիահայ վարորդները կարող են հետ վերցնել իրենց` սիրիական վարորդական վկայականները եւ ստանալ հայկական ժամանակաւոր վարորդական վկայական.

 

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2013 թուականի ապրիլի 4-ի «Սիրիայի Արաբական Հանրապետութեան` ազգութեամբ հայ քաղաքացիների վարորդական վկայականները փոխանակելու մասին» N 334-ն որոշման մէջ կատարուած փոփոխութիւնների` սիրիահայ վարորդները մինչեւ 2015 թուականի դեկտեմբերի 31-ը փոխանակած վկայականները կարող են հետ վերցնել համաձայն իրենց դիմումի:

Իսկ այժմ սիրիահայ վարորդները սիրիական վարօրոդական վկայականների հիման վրայ` առանց դրանք յանձնելու կարող են ստանալ հայկական ժամանակաւոր վարորդական վկայական մինչեւ համապատասխան քննութեան յանձնելը:

 

33. Արդեօ՞ք վճարւում է աւելացուած արժէքի յարկ (ԱԱՀ) Մաքսային միութեան երկրներից Հայաստանի Հանրապետութեան տարածք աւտոմեքենայ ներմուծելիս: 

 

 «Եւրասիական տնտեսական միութեան մասինէ 2014 թուականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ յօդուածի 1-ին մասի 5-րդ կէտի համաձայն` անդամ պետութիւնների Մաքսային միութեան շրջանակներում իրականացւում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետութիւնների տարածքներով առանց մաքսային յայտարարագրման ու պետական հսկողութեան (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կ'արանտինային բուսասանիտարական) կիրառման` բացառութեամբ նոյն պայմանագրով նախատեսուած դէպքերի: Տուեալ դէպքում Միութեան անդամ երկրից աւտոմեքենայի ներմուծման դէպքերում մաքսային ընթացակարգերով ձեւակերպումներ չեն իրականացւում եւ ներմուծման մաքսատուրքեր չեն գանձւում:

Ինչ վերաբերում է աւտոմեքենան Ռդ-ից ՀՀ ներմուծելու դէպքում վճարուող հարկերին, ապա «եւրասիական տնտեսական միութեան մասինէ պայմանագրի 71-րդ յօդուածի 1-ին մասին համապատասխան որեւէ անդամ պետութեան տարածքից միւս անդամ պետութեան տարածք ներմուծուող ապրանքները հարկւում են անուղղակի յարկերով: Միաժամանակ, նոյն պայմանագրի 72-րդ յօդուածի 6-րդ մասի 1-ին կէտի համաձայն անուղղակի յարկեր չեն գանձւում, երբ անդամ պետութեան տարածք են ներմուծւում ապրանքներ, որոնք այդ անդամ պետութեան օրէնսդրութեանը համապատասխան դրա տարածք ներմուծելու դէպքում ենթակայ չեն հարկման (ազատւում են հարկումից):

Հաշուի առնելով վերը նշուածը, ինչպէս նաեւ այն, որ «աւելացուած արժէքի հարկի մասինէ ՀՀ օրէնքի 7-րդ յօդուածի 13-րդ կէտի համաձայն` Աահ-ով չեն հարկւում (հարկման օբյեկտ չեն համարւում)` Հայաստանի Հանրապետութիւն մշտական բնակութեան մեկնող քաղաքացիների անձնական գոյքի ներմուծումը, ուստի գրութեամբ նշուած դէպքում ՀՀ մշտական բնակութեան ժամանող քաղաքացուն սեփականութեան իրաւունքով պատկանող աւտոմեքենայի ներմուծման գործարքի նկատմամբ ԱԱՀ չի հաշուարկւում եւ վճարւում (անկախ երկքաղաքացիութեան հանգամանքից):

Միաժամանակ, «մաքսային կարգաւորման մասինէ ՀՀ օրէնքի 5-րդ յօդուածին համապատասխան ՀՀ մշտական բնակութեան ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գոյք է հանդիսանում ֆիզիկական անձի անձնական գործածութեան օգտագործուած իրերը, անձնական օգտագործման մէկ աւտոմեքենան եւ տնային օգտագործուած գոյքը, որոնք չունեն գործարանային փաթեթաւորում ու պիտակաւորում եւ ֆիզիկական անձի կողմից ձեռք են բերուել նախքան ՀՀ ժամանելը: Ընդ որում, անձնական օգտագործման աւտոմեքենան պէտք է նախքան ՀՀ ներմուծուելը վերջին անգամ հաշուառումից հանուելուց առաջ առնուազն 6 ամիս հաշուառուած լինի ՀՀ մշտական բնակութեան ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ ՀՀ մշտական բնակութեան ժամանող անձը վերջին անգամ մշտապէս բնակուել է նախքան ՀՀ որպէս մշտական բնակիչ հաշուառուելը:

 

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: