|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Հայաստան-Սփիւռք համահայկական համաժողովներ


Հայաստանի Հանրապետութեան եւ Հայկական սփիւռքի համար կարեւոր նշանակութիւն ունեցող հիմնախնդիրների լուծման գործում Սփիւռքի համակարգուած մասնակցութեան ապահովման, Սփիւռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում առկայ ներուժի յայտնաբերման, համախմբման եւ արդիւնաւէտ կիրառման նպատակներով կազմակերպւում են Հայաստան-Սփիւռք համահայկական համաժողովները, որոնք Հայաստան-Սփիւռք գործակցութեան կարեւորագոյն հանգրուան են դարձել:

 

Համաժողովներին Սփիւռքից մասնակցում են համահայկական եւ համայնքային կառոյցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, հոգեւոր կառոյցների եւ նրանց թեմերի առաջնորդները, սփիւռքեան լրատուամիջոցների խմբագիրներ, գործարարներ, մշակութային գործիչներ, յայտնի անհատներ եւ այլք:

 

Համաժողովին ներկայ են գտնւում Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան նախագահները, պետական բարձրաստիճան այրեր եւ հոգեւոր առաջնորդներ:

 

Համաժողովի հանդիսաւոր բացմանը օրհնութեան խօսքով են հանդէս եկել Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը, Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը, իսկ Հայ Աւետարանական համաշխարհային խորհրդի նախագահը հանդէս է եկել ելոյթով:

 

Առաջին համաժողովը կազմակերպուել է 1999 թուականին: Այնտեղ առաջին անգամ սահմանուել են Հայաստանի եւ Սփիւռքի գործակցութեան զարգացման հայեցակարգերը, քննարկուել են ազգային շահերի, նպատակների ու խնդիրների համակարգուած, միասնաբար առաջադրման եւ իրականացմանն առնչուող հարցեր: Սահմանուել են նաեւ Հայաստան-Սփիւռք համագործակցութեան սկզբունքները, Հայաստանի Հանրապետութեան դիրքորոշումը, ազգային առաջնային խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

 

Երկրորդ եւ երրորդ համաժողովները կազմակերպուել են համապատասխանաբար 2002 եւ 2006 թուականներին:

 

Հայաստան-Սփիւռք երրորդ խորհրդաժողովի առանձնայատկութիւնը նախորդ երկուսի համեմատ այն էր, որ դրա ընթացքում քննարկուել է կոնկրէտ գործնական խնդիր, այն է` Հայաստանի գիւղական համայնքների յատկապէս սահմանամերձ, բարձրլեռնային եւ հեռաւոր զարգացման ծրագիրը:

 

Նախորդ համաժողովներում հնչած հիմնական առաջարկութիւններից էր Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան ստեղծումը:

 

ՀՀ սփիւռքի նախարարութեան ստեղծումից ի վեր նոր հարթակ տեղափոխուեց Հայրենիք-սփիւռք գործակցութեան զարգացումը: Նախարարութիւնն ամփոփել է նախորդ երեք խորհրդաժողովի բոլոր նիւթերը, հաւաքել բոլոր հարցադրումները:

 

2008 թուականից, սփիւռքի նախարարութիւնը սկսեց աշխատանքներ իրականացնել բարձրացուած հարցերին ընթացք տալու ուղղութեամբ, դրանց մի մասը ներառուած նախարարութեան տարբեր ծրագրերում:

 

Խորհրդաժողովներում հնչած առաջարկութիւնների հիման վրայ ներդրուեց երկքաղաքացիութեան ինստիտուտը, ընդլայնուեցին մասնագիտական ընկերակցութիւնները, կազմակերպուեցին տարբեր մշակութեաին միջոցառումներ, ըստ տարածաշրջանների կազմակերպուեցին կրթամշակութային ծրագրեր եւ այլն:

 

2011 թուականին կազմակերպուեց Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական 4-րդ համաժողովը:

 

Համաժողովի աշխատանքներն ընթացան հետեւեալ 4 ուղղութիւններով

  • «Լեզուի եւ կրթութեան հիմնախնդիրներ»,
  • «Երիտասարդութեան հիմնախնդիրներ»,
  • «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ` տարածաշրջանային յանձնախմբերի գործունէութեան մասին»,
  • «Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման կառուցակարգերի մասին»:

2014 թուականին կայացած Հայաստան-Սփիւռք հինգերորդ համաժողովը նուիրուած էր Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, որին մասնակցում էին աշխարհի 50 երկրներում ձեւաւորուած տարածաշրջանային գրեթէ բոլոր յանձնախմբերի պատասխանատուները:

 

  • Համաժողովում ընդունուած յայտարարութիւնում սահմանուեցին համահայկական առաջնահերթութիւնները
  • Հզօր եւ ապահով հայաստանի կառուցում
  • Անկախ եւ անվտանգ արցախ 
  • Կազմակերպուած սփիւռք 
  • Հայոց լեզուն` որպէս հայապահպանութեան կռուան 
  • Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը 
  • Համախմբում հայ եկեղեցու շուրջ
  • Արտակարգ իրավիճակներում յայտնուած հայերի անվտանգութիւնը:


Համաժողովների ընթացքում մասնակիցների կողմից արուած հարցադրումները եւ առաջարկութիւնները հաւաքագրւում են, դրանք ըստ ուղղութիւնների եւ առաջնահերթութիւնների դասակարգւում են, կազմւում է դրանց իրականացման ժամանակացոյց: Իւրաքանչիւր համաժողովին մասնակիցներին բաժանւում են նախորդ համաժողովում հնչած առաջարկութիւնների ուղղութեամբ իրականացուած աշխատանքների վերաբերեալ ամփոփ տեղեկատուութիւն:

 

Հայաստան-Սփիւռք 4-րդ եւ 5-րդ համահայկական համաժողովների ընթացքում Հայոց ցեղասպանութեան թեմային առնչուող բարձրացուած հարցերն ու առաջարկութիւնները հանգամանօրէն մշակուել են եւ իրականացուել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:

 

Մայիսեան յաղթական հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակման 100-ամեակի նախաշեմին 2017 թուականի սեպտեմբերի 18-20-ը Երեւանում անցկացուելու է «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատուութիւն» խորագրով Հայաստան-Սփիւռք հերթական վեցերորդ համահայկական համաժողովը:

 

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: