|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողով

 

Սեպտեմբերի 18-20-ը Երեւանում կը կայանայ «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատուութիւն» Հայաստան-Սփիւռք վեցերորդ համահայկական համաժողովը, որը նախատեսուած է անցկացնել Մայիսեան յաղթական հերոսամարտերի եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակման 100-ամեակի, ինչպէս նաեւ Էրեբունի-երեւանի 2800-ամեակի նախաշեմին:

 

Համաժողովի անցկացման ժամկէտը եւ օրակարգը որոշուել են դեռեւս 2014 թուականին կայացած Հայաստան-սփիւռք հինգերորդ համաժողովի արդիւնքների ամփոփման ընթացքում:

 

Ի տարբերութիւն միւս համաժողովների` 6-րդ համաժողովն աչքի է ընկնում մի շարք առանձնայատկութիւններով: Առաջին անգամ համաժողովում առանձնացուել են 4 գլխաւոր ուղղութիւններ, որոնց կազմակերպման համար ընտրուել են պատասխանատու գերատեսչութիւններ` Պաշտպանութեան, Արտաքին գործերի, Միջազգային տնտեսական ինտէգրման եւ բարեփոխումների, Սփիւռքի  նախարարութիւնները:

 

6-րդ համաժողովի մէկ այլ առանձնայատկութիւնը 2 կլոր-սեղան-քննարկումների անցկացումն է: Առաջին կլոր-սեղանին քննարկման կը դրուեն աշխատանքային խմբի առաջարկները Համահայկական խորհրդի ձեւաւորման սկզբունքների վերաբերեալ: Համահայկական խորհրդի ձեւաւորման աշխատանքները կ'ամփոփուեն եւ առաջին նիստը կը կայանայ 2018թ. մայիսեան տօնակատարութիւնների օրերին:

 

Երկրորդ կը լոր-սեղան քննարկումը նուիրուելու է Հայաստանի Հանրապետութեան հռչակման եւ Մայիսեան հերոսամարտերի 100-ամեակի, ինչպէս նաեւ Էրեբունի-Երեւանի 2800-ամեակի տօնակատարութիւնների կազմակերպման եւ անցկացման նախնական ծրագրերին:

 

Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից համաժողովին մասնակցելու համար հրաւիրուել են պետական բարձրաստիճան այրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, համահայկական կառոյցների եւ համայնքներում գործող կազմակերպութիւնների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, կրթութեան, մշակոյթի եւ հոգեւոր ոլորտների ներկայացուցիչներ, լրագրողներ:

 

Սփիւռքից արդէն իրենց մասնակցութիւնն են հաստատել  աւելի քան 1500 մարդ աշխարհի 70 երկրից:

 

Համահայկական հերթական այս հաւաքն ամենամեծ հարթակն է` ի մի բերելու եւ ամփոփելու Հայաստան-Սփիւռք գործակցութեան ներկայ արդիւնքները եւ ապագային միտուած անելիքները: Այն ունի նաեւ բարոյական եւ քաղաքական կարեւոր նշանակութիւն ազգի միասնականութեան ամրապնդման եւ Հայաստանի շուրջ նրա համախմբման գործում:

 

Համաժողովի ընթացքում տեղի կ'ունենան 3 լիագումար նիստեր, ինչպէս նաեւ 4 ուղղութիւններով նախատեսուած 16 թեմատիկ նիստեր, որոնք վերաբերում են. 

  • Հայաստանի տնտեսութեան զարգացմանը (ՀՀ միջազգային տնտեսական ինտէգրման եւ բարեփոխումների նախարարութիւն)

Կը լսուեն զեկուցումներ Հայաստանի տնտեսութեան զարգացման եւ ներդրումների ներգրաւման հիմնական խնդիրների, հնարաւորութիւնների եւ առկայ մարտահրաւէրների, զբօսաշրջութեան խթանման վերաբերեալ: Կը քննարկուեն Հայաստանի տնտեսութեան հեռանկարային ոլորտների եւ ներդրումային ծրագրերի, սփիւռքի գործարար շրջանակների եւ մասնագիտական ցանցերի հնարաւորութիւնների մասին հարցեր:

  • Տարածաշրջանային մարտահրաւէրներին եւ ազգային անվտանգութեան օրակարգին (Պաշտպանութեան նախարարութիւն)

Կը ներկայացուեն զեկուցումներ «Ազգ-Բանակ». հաւաքական ներուժի զարգացման մոդելի, հայաստանակենտրոն համազգային հայեցակարգի  ձեւաւորման, ազգային գաղափարախօսութեան, ազգային ներուժը բանակաշինութեան  ոլորտում համախմբելու վերաբերեալ: Կը քննարկուեն հակահայկական քարոզչութեան, տեղեկատուական անվտանգութեան, սահմանապահ բնակավայրերի կայուն զարգացման եւ յուսալի պաշտպանութեան հարցերը, Հայաստանում բարձրակարգ հետազօտութիւնների զարգացման ծրագրին, ՀՀ ռազմարդիւնաբերութեան  զարգացման գործում Հայաստանի եւ Սփիւռքի տեխնոլոգիական ներուժի ներգրաւմանն ու օգտագործմանն առնչուող խնդիրներ:

  • Արտաքին քաղաքականութեան օրակարգին եւ Հայոց ցեղասպանութեան հետեւանքների վերացմանը (Արտաքին գործերի նախարարութիւն)

Անդրադարձ կը կատարուի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգաւորման գործընթացի թեմային, Հայոց ցեղասպանութեան ճանաչման, ցեղասպանութիւնների կանխարգելման քաղաքական եւ իրաւական գործընթացներին, կը քննարկուեն արդի արտաքին մարտահրաւէրները եւ դրանց արձագանքման գործում Հայաստան-սփիւռք գործակցութեանը, խորհրդարանական դիւանագիտութեանն առնչուող հարցեր:

  • Հայապահպանութեան հիմնախնդիրներին (Սփիւռքի նախարարութիւն)

Կը ներկայացուեն հայապահպանութեան հիմնախնդիրները: Զեկուցումներ կը լսուեն ՀՀ կրթական համակարգի եւ զարգացման հեռանկարների, հայեցի դաստիարակութեան, Սփիւռքի հայկական դիմագծի պահապանման գերխնդրի` կրթական ոլորտի մարտահրաւէրների վերաբերեալ: Քննարկումներ կ'ընթանան հայկական մշակութային ժառանգութեան, արեւեւմտահայերէնի պահպանման եւ զարգացման, աշխարհում տարածուած հայ ստեղծագործ մտքի համախմբման, հայկական մշակոյթի հանրահռչակման հարցերի շուրջ: Կը ներկայացուեն Սփիւռքի երիտասարդութեան ազգային պատկանելութեան գիտակցումի տեսլականին վերաբերող խնդիրներ: Կը լսուեն զեկուցումներ Հհ-ում ապաստան գտած սիրիահայերին տրամադրուող աջակցութեան, սիրիահայ համայնքի վերականգնման խնդիրների վերաբերեալ:

 

Առաջին լիագումար նիստում ելոյթ կ'ունենան Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետութեան Նախագահը, Արցախի Հանրապետութեան Նախագահը,  Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը, ՀՀ սփիւռքի նախարարը:

 

Համաժողովի երկրորդ օրուայ լիագումար նիստում հանդէս կը գայ ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը, կը քննարկուեն տնտեսական քաղաքականութեան հետ կապուած հարցեր:

 

Համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստում ելոյթ կ'ունենայ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանը, ապա 4 ուղղութիւնների պատասխանատուները կը ներկայացնեն թեմատիկ նիստերի քննարկումների արդիւնքները:

 

Համաժողովի ընթացքում կը ներկայացուեն նախորդ` հինգերորդ համահայկական համաժողովի առաջարկների արդիւնքում ձեւաւորուած ծրագրերի իրագործման ուղղութեամբ կատարուած աշխատանքները, ի մի կը բերուեն բոլոր նոր առաջարկները, որոնք յետագայում կվերածուէն ծրագրերի եւ կեանքի կը կոչուեն:

 

Արդիւնքների ամփոփումից յետոյ համաժողովը կ'ընդունի Յայտարարութիւն, որի նախագիծը քննարկւում է համահայկական եւ համայնքային կառոյցների կողմից եւ որոնց դիտարկումների եւ առաջարկութիւնների հիման վրայ էլ կը ձեւաւորուի վերջնական տարբերակը:

 

Համաժողովի աշխատանքները ներկայացնելու, լուսաբանելու եւ յետադարձ կապ ապահովելու համար ստեղծուել են աշխատանքային խումբ եւ կայք:

 

Հայաստան-սփիւռք 6-րդ համաժողովի paf2017.am կայքում առանձին բաժիններով ներկայացուած են համաժողովի ծրագիրը, մամուլի կենտրոնի եւ լրագրողների հաւատարմագրման, կազմակերպիչների եւ հովանաւորների մասին տեղեկութիւններ:

 

Կը գործի ուղիղ տեսակապ լիագումար նիստերից:

 

Մարզահամերգային համալիրում ձեւաւորուելու են տաղաւարներ, որոնցում իրենց նուաճումները կը ներկայացնեն այնպիսի կազմակերպութիւններ, ինչպիսիք են «Թումո» նորարարական տեխնոլոգիաների  կենտրոնը, «Այբ» նորարարական դպրոցը, «Քուանտ» վարժարանը: Կը ցուցադրուեն գինեգործութեան, կոնեակագործութեան, տեքստիլ արդիւնաբերութեան ձեռքբերումները, բարձր տեխնոլոգիաների նորութիւնները: «Մէգերեան կ'արպետը» կը ներկայացնի հայ գորգագործութեան անցեալի նուաճումներն ու ներկայ զարգացման ընթացքը: Առանձին տաղաւարներով իր տնտեսական եւ մշակութային ձեռքբերումները կը ներկայացնի Արցախը: Կը լինեն նաեւ «Ազգ-Բանակ» գաղափարախօսութեանը նուիրուած ցուցադրումներ:

 

Համաժողովի շրջանակներում կը կազմակերպուեն մի շարք մշակութային միջոցառումներ:  Սեպտեմբերի 16-ին Հանքաւանի «Նաիրի սպայ ռեզօրթս» հիւրանոցային համալիրի տարածքում կը բացուի «Նաիրի» երաժշտական այգի-թանգարան, որտեղ տեղադրուած կը լինեն հայ երաժշտութիւնը, երգարուեստը, երաժշտական նուագարանները խորհրդանշող բրոնզաձոյլ հարթաքանդակներով 10 արձան: Սեպտեմբերի 18-ին Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կ'անցկացուի համերգ` նուիրուած Արաքս Մանսուրեանի ստեղծագործական գործունէութեան 50-ամեակին: Սեպտեմբերի 19-ին Կ. Դէմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում կը նշուի «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամեակը: Սեպտեմբերի 20-ին համաժողովի մասնակիցները ներկայ կը գտնուեն ՀՀ նախագահի բարձր հովանու ներքոյ տեղի ունեցող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատօնի գալայ համերգին, որտեղ կը մեծարուեն Հայաստանից եւ Սփիւռքից արուեստի նշանաւոր գործիչներ: Սեպտեմբերի 5-29-ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում առաջին անգամ «բարձր արուեստէ կերպարուեստի կենտրոնի «հայ կոլեկցիոներների ակումբիէ հետ համատեղ կազմակերպում է «Ընտրանի» ցուցահանդէսը, որտեղ ներկայացուած են 19-րդ դարի երկրորդ կէսից մինչեւ 21-րդ դարի սկզբի 24 հայ նշանաւոր արուեստագէտների 30 ստեղծագործութիւնները` բացառապէս մասնաւոր հաւաքածուներից:  


Հայաստան-Սփիւռք համահայկական 6-րդ համաժողովի ծրագիրը

 

 

Մամուլի հաղորդագրութիւն

 

«Համահայկական Կեդրոնական Մարմին» - Ասատուր Կ'իւզելէանի յօդուածը


 

Տեղեկատուական հոլովակներ

 

Հայաստան-Սփիւռք համահայկական 6-րդ համաժողովի սոցիալական գովազդը

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: