|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

«ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ» 2 - ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

(Երեւան, 27-28 մայիսի 2002թ.)

 

Հայաստան-Սփիւռք երկրորդ խորհրդաժողովը տեղի է ունեցել 2002թ. մայիսի 27-28-ին Երեւանում, որին մասնակցել են ՀՀ եւ ԼՂՀ պետական ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական կազմակերպութիւնների, գիտութեան, կրթութեան, մշակոյթի, տնտեսութեան եւ այլ բնագաւառների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ սփիւռքեան համայնքային հոգեւոր եւ աշխարհիկ կառոյցների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովին մասնակցել են Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պատուիրակութիւնները` Վեհափառ Հայրապետների գլխաւորութեամբ, Հայ Կաթողիկէ եւ Հայ Աւետարանական եկեղեցիները` իրենց գահակալ առաջնորդներով:


Խորհրդաժողովին ներկայ են եղել 52 երկրների 1400 պատուիրակներ:

 

Խորհրդաժողովի արդիւնքում ընդունուել է Հռչակագիր, հաստատուել են գործնական ծրագրեր եւ որոշուել է ստեղծել հինգ մասնագիտական խառը աշխատանքային խումբ:


Խորհրդաժողովում հաւանութիւն է տրուել հետեւեալ եօթ գործնական ծրագրերին`

  • Դպրոցների համակարգչայնացում:
  • Ցեղասպանութեան հետազօտական կենտրոն:
  • Հայագիտական վիրտուալ համալսարան:
  • Ուսումնական ծրագրերի յանձնաժողով:
  • Համալսարանների հայ ուսանողների օժանդակութեան կազմակերպում:
  • Բժշկական տարածաշրջանային կենտրոն:
  • Սփիւռքի թանգարան: 
 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: