|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Հայաստան-Սփիւռք համահայկական 1-ին համաժողով

(Երեւան, 22-23 սեպտեմբերի 1999թ.)


«Հայաստան-Սփիւռք» առաջին խորհրդաժողովը կազմակերպուել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարեանի նախաձեռնութեամբ:


ՀՀ Նախագահի 1998 թ. դեկտեմբերի 24-ի հրամանագրով ստեղծուել է Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութիւնների հիմնահարցերին նուիրուած համահայկական խորհրդաժողով հրաւիրելու կառավարական յանձնաժողով` ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանի եւ ՀՀ պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանի համանախագահութեամբ:


«Հայաստան-Սփիւռք» առաջին խորհրդաժողովին մասնակցել է շուրջ 1200 ներկայացուցիչ` աշխարհի աւելի քան 50 երկրներից, Հայաստանից եւ Արցախից:


Խորհրդաժողովն ունեցել է մէկ լիագումար նիստ, որից յետոյ աշխատանքները շարունակուել են առանձին թեմատիկ բաժանմունքներում: Ներկայացուել են հետեւեալ թեմաներով նախօրօք պատրաստուած զեկոյցնէր, որոնց շուրջ էլ ծաւալուել են քնարկումներ`


  • Մշակոյթ, ինքնութիւն եւ յարաբերութիւններ արեւմտահայերի եւ արեւելահայերի միջեւ
  • Սփիւռքի կառոյցների եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ հաղորդակցութիւնն ու կապը
  • Քարոզչութիւն, առկայ կարողութիւնները, հնարաւորութիւններն ու հեռանկարները
  • Վերջին տարիներին Հայաստան առաքուած Սփիւռքի մարդասիրական օգնութիւնը
  • Տեղեկատուական տեխնոլոգիաներ եւ հաղորդակցութիւն
  • Տնտեսութեան զարգացում. հեռանկարներ եւ Սփիւռքի դերը:

Խորհրդաժողովն ընդունել է`Հռչակագիր, որտեղ սահմանուել են Հայաստան-Սփիւռք համագործակցութեան սկզբունքները, Հայաստանի Հանրապետութեան դիրքորոշումը, ազգային առաջնային խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: