Հաճախ տրւող հարցեր


Ամսաթիւ
Ամիս
Օր
Տարի
Բառ
Որոնել
[VALUE]

1   2   Յաջորդը  
2011-06-16
ՀՀ-ում երկքաղաքացիութիւն ընդունելու դէպքում պարտադի՞ր է ծառայել հայոց բանակում

«Զինապարտութեան մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 31 յօդուածի` Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ընդունած այլ պետութեան քաղաքացին ազատւում է պարտադիր զինուորական ծառայութիւնից, եթէ մինչեւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետութեան զինուած ուժերում կամ այլ պետութիւնում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինուորական ծառայութիւն, բացառութեամբ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան սահմանած պետութիւնների:

Ին՞չ դերակատարութիւն ունի ՀՀ սփիւռքի նախարարութիւնը Հայաստան-սփիւռք գործակցութեան բնագաւառում

ՀՀ սփիւռքի նախարարութիւնը չի ստեղծուել Սփիւռքը կառավարելու համար: Այն, լինելով ՀՀ կառավարութեան մաս, բոլոր միջոցներով աշխատում է սփիւռքահայերի համար Հայաստանի Հանրապետութիւնում ստեղծել պայմաններ

Ին՞չ փոփոխութիւններ են կատարուել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքում, որոնք անմիջականօրէն ազդում են Հայրենիք-Սփիւռք գործակցութեան զարգացման վրա

Վերջերս դարձեալ ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ փոփոխութիւն մտցուեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրէնքում: Ցաւալի է այն փաստը, որ մեր շատ հայրենակիցնէր իրենց Հայրենիքում համարւում են օտարերկրացիներ, քանի որ նրանք դեռեւս ձեռք չեն բերել երկքաղաքացիութիւն:

Ո՞ր բուհերում է սփիւռքահայ ուսանողների համար գործում հայաստանեան ուսանողների համար սահմանուած վարձավճարի չափը

«Կրթութեան մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարուեց եւ ջավախահայ ուսանողների ուսման վարձը հաւասարուեց ՀՀ քաղաքացիների ուսման վարձին:

Կան արդեօ՞ք տարբերութիւններ սփիւռքահայ եւ ՀՀ քացաքացի ուսանողների բժշկական օգնութեան եւ սպասարկման խնդիրներում

Ինչ վերաբերում է սփիւռքահայ ուսանողների բժշկական օգնութեան եւ սպասարկման խնդիրներին, ապա այն բարձրացուեց Հանրապետութեան նախագահի առջեւ եւ այսօր նրա յանձնարարութեամբ եւ ՀՀ առողջապահութեան նախարարի հրամանով, այդ խնդիրներում եւս սփիւռքահայ եւ հայաստանցի ուսանողների իրաւունքները հաւասարեցուած են:

Ին՞չ քայլեր է ձեռնարկում ՀՀ սփիւռքի նախարարութիւնը սփիւռքահայ ուսանողներին կազմակերպչական հարցերում աջակցելու համար

ՀՀ սփիւռքի նախարարութիւնը նախաձեռնել է նաեւ սփիւռքահայ ուսանողների խորհուրդների ստեղծում` ըստ երկրների: Սփիւռքահայ ուսանողները մեր դեսպաններն են Սփիւռքում: Որքան շատ նրանց հետ աշխատենք, այնքան նրանք աւելի յստակ կ'ընկալեն մեր քաղաքականութիւնը

Հայաստան մշտապէս տեղափոխուած սփիւռքահայերի շրջանում կան դժգոհութիւններ անձնական գոյքի մաքսազերծման դժուարութիւնների հետ կապուած: Ին՞չ փոփոխութիւններ են արուել «ՀՀ Մաքսային օրէնսգրքում», որոնք աւելի բարենպաստ պայմաններ են ստեղծում անձնական օգտագործման իրեր

Մաքսային օրէնքները շատ կարեւոր են, քանի որ այսօր արդէն գալիս են մարդիկ, որոնք մշտապէս ուզում են ապրել Հայաստանում: ՀՀ սփիւռքի նախարարութիւնը մշակում է հայրենադարձութեան  Հայեցակարգ եւ օրէնք, անկախ նրանից, թէ քանի սփիւռքահայ կը վերադառնայ ապրելու Հայրենիքում:

Կան դժուարութիւններ երկքաղաքացիութեան ձեռքբերման գործում: Ին՞չ օրէնսդրական փոփոխութիւններ են կատարուել, որոնք նպատակաուղղուած են երկքաղաքացիութեան ինստիտուտի լիարժէք գործելուն

2008 թուականի ապրիլին, Սահմանադրական բարեփոխումներց յետոյ, երբ ընդունուեցին փոփոխութիւնները «Քաղաքացիութեան մասին» ՀՀ օրէնքում, Հայաստանի Հանրապետութիւնում ներդրուեց երկքաղաքացիութեան ինստիտուտը եւ մարդու անուան, հաշուառման, զինակոչման հետ կապուած խնդիրները, բոլոր կառուցակարգերը:

ՀՀ քաղաքացի դառնալու համար սահմանուած է ժամկէտ, ըստ որի ծանուցագիր ստանալուց յետոյ քաղաքացին երեսուն օրուայ ընթացքում պէտք է անպայման գա Հայաստան իր անձնագիրը ստանալու: Արդեօ՞ք սա նոյնպէս որոշ բարդութիւններ չի ստեղծում

Երկքաղաքացիութեան ինստիտուտը մեր երկրում նորութիւն է եւ, բնականաբար, իւրաքանչիւր կառուցակարգ պահանջում է առաւել կատարելագործում, աւելի մեղմացում, պարզեցում: Դա չի արուել որեւէ մէկին անհանգստութիւն պատճառելու նպատակով:

Հայրենիքից հեռու ապրող հայի համար Հայաստանի Հանրապետութեան անձնագիր ունենալը աւելի շատ հոգեկան պահանջմունքի բաւարարման խնդիր է: Արդեօ՞ք 6 ամսից մինչեւ 1 տարի ժամանակահատուածը երկար չէ քաղաքացիութիւն շնորհելու համար

Վերջերս, ՀՀ կառավարութեան որոշման համաձայն, այդ ժամանակահատուածը կրճատուել է: Դիմումը ներկայացնելուց յետոյ այն շրջանառութեան մէջ կը մտնի,  եւ մօտ չորս ամիս անց դիմումատուն տասն օրուայ ընթացքում կը ստանայ իր դիմումի պատասխանը, այսինքն` ողջ գործընթացը կտեւի չորսից հինգ ամիս:

1   2   Յաջորդը  

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2012  >> <<  Փետրուար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի յարգարժան խմբագրակազմ,

Սիրելիբ տիկին Գալաճէան,

Լիբանանահայ մեր հայրենակիցներ,

15.11.2011  |  Ելոյթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական ընկերակցութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական 2-րդ համաժողովի» բացման հանդիսաւոր արարողութիւնը:

Տեղեկատւուական անկիւուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպութիւն

Հայեր

Մեր գործընկերները