ԲԱԺԻՆՆԵՐ
Բաժնի պետ` ՀԱՅԿ ՄՈՎՍԷՍԻ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Հեռ. 58-56-01 (1-18)
Բաժինն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ նախարարութեան կանոնադրութեան համաձայն իրականացնում է հետեւեալ գործառոյթները.
1) նախարարութեան ներսում շփումներ նախարարի, նախարարի տեղակալների, նախարարի խորհրդականների, օգնականների, նախարարի մամուլի քարտուղարի, նախարարի գրասենեակի աշխատողների հետ,
2) աշխատակազմի ներսում շփումներ աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի, աշխատակազմի կառուցուածքային ստորաբաժանումների ղեկավարների եւ աշխատողների հետ,
3) նախարարութեան նիստը (խորհրդակցութիւնը) վարողի հրաւէրով մասնակցութիւնը նախարարութեան (խորհրդակցութեանը) նիստերին,
4) աշխատակազմի ղեկավարի յանձնարարութեամբ մասնակցութիւնը պետական եւ այլ մարմինների նիստերին,
5) մասնակցութիւն Հայաստանի Հանրապետութեան եւ օտարերկրեայ պետութիւնների, միջազգային եւ այլ կազմակերպութիւնների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցութիւններին, գիտաժողովներին, սեմինարներին, ինչպէս նաեւ հանդէս է գալիս առաջարկութիւններով, զեկուցումներով, հաշուետուութիւններով եւ այլն:
Բաժնի պետ` ԼՈՒԻԶԱ ԱՐՏԵՕՄԻ ԾԱՏՈՒՐԵԱՆ
Հեռ. 58-56-01 (1-05)
Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան աշխատակազմի իրաւաբանական բաժինը (այսուհետ` բաժին) Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան (այսուհետ` նախարարութիւն) աշխատակազմի կ'առուցուածքային ստորաբաժանում է, որն իրականացնում է նախարարի եւ աշխատակազմի գործունէութեան իրաւական ապահովումը:
Բաժնի նպատակներն ու խնդիրներն են`
1) աշխատակազմի ղեկավարի յանձնարարութեամբ մասնակցութիւնը աշխատակազմի ռազմավարական եւ կազմակերպական նշանակութեան խնդիրների բացայայտմանը, վերլուծմանը եւ գնահատմանը, ինչպէս նաեւ դրանց ստեղծագործական եւ այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին,
2) բացայայտել, վերլուծել եւ գնահատել բաժնի առջեւ դրուած գործառոյթներից բխող մասնագիտական նշանակութեան խնդիրները, ինչպէս նաեւ դրանց տալ ստեղծագործական եւ այլընտրանքային լուծումներ կամ ապահովել այդ աշխատանքների կատարումը:
Իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ նախարարութեան կանոնադրութեան համաձայն բաժինն իրականացնում է աշխատակազմում նախապատրաստուած ՀՀ օրէնսդրութեան եւ իրաւաբանական տեխնիկայի կանոններին համապատասխանութեան վերաբերեալ իրաւական փորձաքննութեան աշխատանքները, Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան կողմից վարուող քաղաքականութեան մասով կատարում է Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարի, իսկ քաղաքացիական ծառայութեան ղեկավարման եւ կազմակերպման մասով` աշխատակազմի ղեկավարի յանձնարարականները, նախարարին եւ աշխատակազմի ղեկավարին առաջարկութիւններ է ներկայացնում Հայաստան-սփիւռք գործակցութեան բնագաւառներում օրէնսդրութեան կատարելագործման վերաբերեալ, նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի յանձնարարութեամբ քննութեան է առնում եւ սահմանուած կարգով ընթացք տալիս նախարարին եւ աշխատակազմին ուղղուած գրութիւններին, նամակներին եւ բողոքներին, աշխատակազմին տրամադրում է խորհրդատուութիւն Հայաստան-սփիւռք գործակցութեան բնագաւառները կարգաւորող, ինչպէս նաեւ աշխատանքային, քաղաքացիական եւ օրէնսդրութեան այլ ճիւղերի վերաբերեալ, ապահովում է իրաւական ակտերի նախագծերի իրաւական փորձաքննութեան աշխատանքների կատարումը:
Բաժնի պետ` ԱԻԴԱ ԿԱՐԱՊԵՏԻ ԷԼՉԻԲԵԿԵԱՆ
Հեռ. 58-56-01 (1-06)
էլ-փոստ` secrecy@mindiaspora.am
Քարտուղարութիւնն իրականացնում է հետեւեալ գործառոյթները`
- ապահովում է նախարարութիւնում ստացուող փոստի գրանցումը, հաշուառումը եւ առաքումը:
- Իրականացնում է հսկողութիւն`փաստաթղթերի կատարման ժամկէտների եւ շրջանառութեան ապահովման նպատակով:
- Ապահովում է նախարարութեան աշխատակազմի մշտական եւ ժամանակաւոր պահպանման ենթակայ փաստաթղթերի արխիւացման գործընթացը:
- Կատարում է քաղաքացիների ընդունելութիւն:
- Հրաւիրում է խորհրդակցութիւններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտօնատար անձանց ու մասնագէտների:
Ըստ անհրաժեշտութեան ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` իր կողմից սպասարկուող ոլորտում համապատասխան մարմինների, ինչպէս նաեւ պաշտօնատար անձանց կողմից կատարուող աշխատանքների մասին:
Բաժնի պետ` ՆԱՐԻՆԷ ԳԱՌՆԻԿԻ ԴԱՒԹԵԱՆ
Հեռ. 58-56-03 (1-20)
էլ-փոստ` ndavtyan@mail.ru
Բաժնի պետ` ԱՆՈՅՇ ԱՐԱՄԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Հեռ. 58-56-01(1-21)
էլ-փոստ` hrdep@mindiaspora.am
ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը հանդիսանում է նախարարութեան աշխատակազմի առանձին ստորաբաժանումներից մէկը: Բաժինն ունի երեք աշխատող` բաժնի պետ, առաջատար մասնագէտ եւ առաջին կարգի մասնագէտ:
Անձնակազմի կառավարման բաժնի խնդիրներից է. մասնակցել նախարարութեան աշխատակազմի ռազմավարական եւ կազմակերպական նշանակութեան խնդիրների բացայայտմանը, վերլուծմանն ու գնահատմանը, ինչպէս նաեւ տալ ստեղծագործական եւ այլընտրանքային լուծումներ եւ ապահովել դրանց կատարումը:
Բաժինը նախապատրաստում է նախարարի եւ աշխատակազմի ղեկավարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերը, ներկայացնում ստորագրման, իրականացնում է աշխատողների աշխատանքային ստաժի հաշուարկման աշխատանքները, մասնակցում աշխատակազմի կ'առուցուածքային, հաստիքային, ինչպէս նաեւ քաղաքացիական ծառայութեան պաշտօնների անուանացանկում փոփոխութիւններ կատարելու նախապատրաստական աշխատանքներին:
- Ապահովում է աշխատակազմի քաղաքացիական ծառայութեան թափուր պաշտօն զբաղեցնելու համար անցկացուող մրցոյթի, ինչպէս նաեւ աշխատակազմի առաջատար եւ կրտսեր պաշտօններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստաւորման նախապատրաստական աշխատանքները:
- Ապահովում է աշխատակազմի քաղաքացիական թափուր պաշտօն զբաղեցնելու համար անցկացուող մրցոյթի եւ քաղաքացիական ծառայողների ատեստաւորման նախարարութեան իրաւասութիւնը սահմանող ՀՀ օրէնսդրութեան բնագաւառի հարցաշարերի եւ հարցատոմսերի մշակման աշխատանքները, ինչպէս նաեւ կազմում է աշխատակազմի տուեալ տարուայ ընթացքում հերթական նաեւ արտահերթ ատեստաւորման ենթակայ քաղաքացիական ծառայողների ցանկերը եւ դրանք ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին, իրականացնում է աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները:
- Ուսումնասիրում է աշխատակազմի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամեակային հաշուետուութիւնները` անմիջական ղեկավարների եզրակացութիւններով, ինչպէս նաեւ դրանց վերաբերեալ ներկայացնում է համապատասխան առաջարկութիւններ: Բաժինն իրականացնում է նաեւ աշխատակազմում աշխատանքային, այդ թւում` ժամկետային պայմանագրերի կնքման հետ կապուած աշխատանքները, ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայութեան մասին ՀՀ օրէնսդրութեամբ նախատեսուած գործընթացների ժամկէտների պահպանման աշխատանքները:
- Բաժինն իրականացնում է աշխատակազմի աշխատողների աշխատանքային կարգապահութեան վերահսկողութիւնը, ապահովում է աշխատակազմի աշխատողների զինապարտութեան հաշուառումը եւ ամրագրումը:
- ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով բաժինն ապահովում է գոյքն ու եկամուտները յայտարարագրող սփիւռքի նախարարութեան աշխատողների մասին տուեալները ՀՀ կառավարութեանն առընթեր հարկային պետական ծառայութիւն ներկայացնելու աշխատանքները, աշխատակազմի աշխատողների սոցիալական քարտերի համակարգի հետ կապուած աշխատանքները:
- Նախապատրաստում է նաեւ ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ ժամկէտում ՀՀ աշխատանքի պետական տեսչութիւն ներկայացնել աշխատակազմի աշխատողների հետ կապուած հաշուետուութիւնները: Ապահովում է նախարարի եւ աշխատակազմի ղեկավարի կողմից նշանակուող անձանց արձակուրդների ժամանակացոյցի կազմման աշխատանքները, իրականացնում է աշխատակազմի աշխատողների աշխատաժամանակի հաշուարկի տեղեկագրերի վարման աշխատանքները:
- Ապահովում է նախարարութիւնում ուսումնական հաստատութիւնների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը, անձնակազմի կառավարման հարցերով մեթոդական օժանդակութիւն է տրամադրում նախարարութեան կառավարման ներքոյ գտնուող պետական ոչ առեւտրային եւ այլ կազմակերպութիւններին:
- Բաժինն իրականացնում է աշխատակազմի անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների եւ առաջարկութիւնների ուսումնասիրութիւն, վերլուծութիւն, նաեւ աշխատակազմի անձնակազմի կառավարման գործառոյթների ուսումնասիրութեան, վերլուծական, վիճակագրական աշխատանքները եւ համապատասխան առաջարկութիւններ ներկայացնում աշխատակազմի ղեկավարին:
- Նախարարին, աշխատակազմի ղեկավարին եւ ՀՀ քաղաքացիական ծառայութեան խորհրդին բաժինը տրամադրում է քաղաքացիական ծառայութեան մասով անհրաժեշտ տեղեկատուութիւն, այդ թւում` տեղեկատվաւերլուծական համակարգչային ծրագրերի միջոցով:




