ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

 

Վարչութեան պետ`


Տեղեկատուական-վերլուծական բաժին
Բաժնի պետ` Նվեր Մովսեսի Նալբանդեան

Հեռահաղորդակցութեան կազմակերպման բաժին
Բաժնի պետ` Աշոտ Արտաւազդի
  Կլեկչեան

Հեռ.` 58-56-01 (109)
Էլ. փոստ` info@mindiaspora.am

 

ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի տեղեկատւութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութիւնը ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի կ'առուցուածքային ստորաբաժանում է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետութիւնում եւ Սփիւռքում զանգուածային լրատուամիջոցների համագործակցութիւնը, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների եւ Սփիւռքի ոչ պետական միաւորումների աշխատանքի համաձայնեցումը, սփիւռքի հասարակայնութեան տեղեկացումը ՀՀ կառավարութեան քաղաքականութեան եւ ՀՀ հասարակայնութեան տեղեկացումը Սփիւռքի կենսագործունէութեան մասին:

 

Վարչութիւնն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ նախարարութեան կանոնադրութեան համաձայն իրականացնում է հետեւեալ գործառոյթները.

 

1) Հայաստանից (բոլոր մարզերից), Արցախից եւ Սփիւռքի հայկական համայնքներից հրատապ տեղեկատւութեան ստացում, մշակում եւ նոյն ուղղութիւններով ու տարբեր լեզուներով այդ լրատւութեան առաքում,


2) Հայաստանում գտնուող սփիւռքահայերին օժանդակելու նպատակով` տեղեկատուական թէժ գծի ծառայութեան ստեղծում,

3) հեռահաղորդակցական հնարաւորութիւնների օգտագործմամբ` պարբերական խորհրդակցութիւնների եւ քննարկումների կազմակերպում նախարարութեան եւ Սփիւռքի կազմակերպութիւնների միջեւ,

4) հայաստանցիների, արցախցիների եւ սփիւռքահայերի շրջանում նախարարութեանը հետաքրքրող հարցերի շուրջ` հասարակական կարծիքի ուսումնասիրութիւնների անցկացում,

5) նախարարութեան կայքի վրայ տարատեսակ ֆորումների, քննարկումների կազմակերպում եւ արդիւնքների ամփոփում,

6) նախարարութեան վեբ կայքի մշակում, ստեծում եւ սպասարկում,

7) հեռուստակամուրջների, տեսահամաժողովների, համահայկական խորհրդաժողովների անցկացման ծրագրերի մշակում եւ իրականացում,

8) հայկական Սփիւռքի հետ կապերի պահպանման, ընդլայնման, տեղեկատւութեան տրամադրման աշխատանքների կազմակերպում,

9) առանձին երկրների հայկական համայնքների մասին լիարժէք, ամբողջական, պատմական, վիճակագրական, քաղաքական, կրթամշակութային, հոգեւոր, գիտական, տնտեսական եւ այլ տեղեկութիւնների հաւաքման գործընթացի կազմակերպում եւ համապարփակ տեղեկատուական բանկի ստեղծում,

10) նախարարութիւնում զանազան տեղեկատուական բազաների ստեղծում եւ փորձարկում, ինչպէս նաեւ դրանց տեխնիկական սպասարկման ապահովում:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2012  >> <<  Փետրուար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի յարգարժան խմբագրակազմ,

Սիրելիբ տիկին Գալաճէան,

Լիբանանահայ մեր հայրենակիցներ,

15.11.2011  |  Ելոյթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական ընկերակցութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական 2-րդ համաժողովի» բացման հանդիսաւոր արարողութիւնը:

Տեղեկատւուական անկիւուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպութիւն

Հայեր

Մեր գործընկերները