ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՌՈՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

 

Վարչութեան պետ` ԿԱՄՈ ԱՐԱՐԱՏԻ ՍԱՐԳՍԵԱՆ

Համահայկական եւ միջազգային կառոյցների հետ կապերի բաժին

Պետ` Լուսինե Աշոտի Ստեփանեան


Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու եւ այլ հոգեւոր կառոյցների հետ կապերի բաժին
Պետ` Անահիտ Հովհաննեսի Դավթեան


Հեռ.` (010) 58-56-01 (1-15)
Էլ. փոստ` hmekv@mindiaspora.am

 

ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառոյցների հետ կապերի վարչութիւնը համակարգում է համագործակցութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ սփիւռքի, միջազգային հոգեւոր կառոյցների հետ, Սփիւռքի հոգեւոր ոլորտում տեղի ունեցող իրադարձութիւնների հետազօտման ու վերլուծութեան աշխատանքները:


Վարչութիւնն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ նախարարութեան կանոնադրութեան համաձայն իրականացնում է հետեւեալ գործառոյթները`

 

-նախարարութեան այլ կ'առուցուածքային ստորաբաժանումների հետ համագործակցութեամբ` համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառոյցների վերաբերեալ ծրագրերի մշակում եւ հետազօտութիւնների իրականացում,

 

-սփիւռքի հայկական համայնքների, եկեղեցական թեմերի, կազմակերպութիւնների հետ համապատասխան բնագաւառում կապերի ձեւաւորում եւ համատեղ ծրագրերի կազմում,

 

-վարչութեան գործունէութեան ոլորտին առնչուող խնդիրների վերլուծութիւններով, ծրագրային առաջարկութիւնների հիման վրայ մասնակցութիւն տարեկան ծրագրային բիւջետաւորման գործընթացին,

 

-սփիւռքի հայկական համայնքների վերաբերեալ հետազօտութիւնների անցկացման,
վերլուծութեան, խնդիրների եւ կարիքների բացայայտման, ծրագրային առաջարկների ձեւաւորման շուրջ համապատասխան փաստաթղթերի կազմում եւ ներկայացում,

 

-նախարարութեան այլ վարչութիւնների հետ համատեղ` գաղթօջախներում քարոզչութեան ծրագրերի մշակում եւ իրականացում,

 

-Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Սփիւռքի հոգեւոր կառոյցների հետ սերտ կապերի եւ համագործակցութեան ապահովում,

 

-համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառոյցների ներկայացուցիչների ընդունելութեան, փոխադարձ այցերի, խնդիրների քննարկումների եւ ամփոփումների իրականացում,

 

-վարչութեան լիազօրութիւնների շրջանակներում համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառոյցների հայապահպան գործունէութեանը, մշակութային ժառանգութեան պահպանմանը, զարգացմանն ու տարածմանն աջակցում,

 

-վարչութեան առջեւ դրուած գործառոյթներից եւ խնդիրներից բխող իրաւական ակտերի նախագծերի, առաջարկութիւնների, եզրակացութիւնների, այլ փաստաթղթերի նախապատրաստում, ինչպէս նաեւ այդ խնդիրների վերաբերեալ մեթոդական պարզաբանումների եւ ուղեցոյցերի մշակման ապահովում:

 

Վարչութեան առաջիկայ ծրագրերը.

 

- Սփիւռքի հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների (կուսակցութիւններ, բարեգործական, մշակութային, կրթական եւ այլ կազմակերպութիւններ) եւ հոգեւոր կառոյցների (Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, Հայ Կաթոլիկ Եկեղեցի եւ Հայ Աւետարանական Եկեղեցի) վերաբերեալ ուսումնասիրութիւնների իրականացում, համագործակցութեան ծրագրերի մշակում


- Սփիւռքում հայագիտական կենտրոնների, ամբիոնների գործունէութեան ուսումնասիրութիւն


- <Հայերն այսօր> էլեկտրօնային թերթին վարչութեան գործառոյթներին առնչուող եւ գործունէութիւնը լուսաբանող նիւթերի տրամադրում


- Սփիւռքի համայնքներում տեղի ունեցող յիշարժան իրադարձութիւնների վերաբերեալ տեղեկատուական նիւթերի հաւաքագրում եւ մշակում` <Հայկական Սփիւռք> 2010 տարեգրքի հրատարակման համար


- Սփիւռքի հայկական կառոյցների եւ անհատների վերաբերեալ տեղեկատուութեան համալրում եւ ամբողջացում


- Հայ մեծ բարերարների վերաբերեալ ուսումնասիրութիւնների իրականացում` Հայ բարերարների պատուոյ ճեմուղու հիմնադրման նպատակով


- Հայաստանի բուհերի սփիւռքահայ շրջանաւարտների հաւաքի կազմակերպական աշխատանքների իրականացում, <Ազգային խորհրդի> եւ այլ համահայկական կառոյցների ձեւաւորմանն ուղղուած աշխատանքներին մասնակցութիւն:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2012  >> <<  Փետրուար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի յարգարժան խմբագրակազմ,

Սիրելիբ տիկին Գալաճէան,

Լիբանանահայ մեր հայրենակիցներ,

15.11.2011  |  Ելոյթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական ընկերակցութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական 2-րդ համաժողովի» բացման հանդիսաւոր արարողութիւնը:

Տեղեկատւուական անկիւուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպութիւն

Հայեր

Մեր գործընկերները