ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
Վարչության պետ` ԹԵՎՈՍ ԿԱՌԼԵՆԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հեռ.` (010) 58-56-01 (1-08)
էլ. փոստ` press@mindiaspora.am
Վարչութիւնն իր գործունէութիւնն իրականացնում է նախարարութեան ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին համապատասխան:
Վարչութիւնն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ նախարարութեան կանոնադրութեան համաձայն իրականացնում է հետեւեալ գործառոյթները.
- լրատուական կազմակերպութունների գործունէութեան վերլուծութիւն եւ հասարակական կարծիքի փորձագիտական գնահատում,
- աշխատանք Զլմ-ի, քաղաքական, մասնագիտական, կրօնական, գիտական, մշակութային, կանանց, մանկական, պատանեկան, վետերանների, այլ ակումբների եւ ՀՀ ու Սփիւռքի այլ հասարակական միաւորումների հետ, աջակցութիւն Սփիւռքի կազմակերպութիւններին ՀՀ նախարարութիւնների եւ ծառայութիւնների հետ կապերի հաստատման գործում եւ հակառակը,
- նախարարի եւ տեղակալների մասնակցութեամբ պաշտօնական միջոցառումների PR-ի ապահովում,
- նախարարի անունից Զլմ-ի համար նիւթերի եւ հաղորդագրութիւնների պատրաստում,
- մամուլի ասուլիսների, բրիֆինգների եւ տեղեկատուական հանդիպումների նախապատրաստում, այդ հանդիպումների համար տեղեկատուութեան հաւաքում եւ մշակում,
- համագործակցութիւն պետական այլ մարմինների համապատասխան ծառայութիւնների, ինչպէս նաեւ Սփիւռքի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնների հետ:
- նախարարութեան ծրագրերի լուսաբանման նպատակով միջոցառումների ծրագրում, հասարակութեան իրազեկում, տեղեկատուական համակարգերի կապերի ձեւաւորում:




