|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ


Վարչութեան պետ` Գագիկ Սուրէնի Գեանջումեան 

Հեռ.`  (+374 10) 585601 (7-00)

Էլ.փոստ` allarmenian@mindiaspora.am


Գիտակրթական ծրագրերի բաժին
Պետ` 


Մշակոյթի, սպորտի եւ երիտասարդութեան ծրագրերի բաժին

Պետ` Գրետա Նորիկի Մնացականեան

 

 


 

ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչութիւնը ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի կ'առուցուածքային ստորաբաժանում է, որը համակարգում է ՀՀ եւ հայկական Սփիւռքի գործակցութեան համահայկական ծրագրերի մշակումը, նպաստելով հայկական համայնքներում ազգային ինքնութեան արմատաւորմանն ու պահպանմանը, իրականացնում եւ վերահսկում է այդ ծրագրերը:


Վարչութեան գործունէութեան նպատակն է` ստեղծել ՀՀ եւ հայկական սփիւռքի գործակցութեան ապահովմանը, հայապահպանութեանը, հայ ժողովրդի հոգեւոր միասնութեանը, հայկական աշխարհի ստեղծմանը, հայ կրթական, գիտական, մշակութային, տնտեսական, երիտասարդութեան, մարզական կեանքի զարգացմանը նպաստող պայմաններ:

 

Վարչութունն իրականացնում է հետեւեալ աշխատանքները`

 

- Համահայկական նշանակութեան հիմնախնդիրների բացայայտումը, վերլուծութիւնը, դրանց լուծման մեթոդների մշակումը եւ առաջադրումը:

 

- մասնակցում է Սփիւռքի մշակոյթի զարգացման, հայեցի կրթութեան եւ դաստիարակութեան ռազմավարութեան մշակմանը եւ իրականացմանը:

 

- աջակցել Սփիւռքի համար կադրերի պատրաստման, դասընթացների անցկացման կազմակերպմանն:

 

- Համահայկական կրթական եւ մշակութային, երիտասարդական եւ մարզական աւանդական միջոցառումների ծրագրաւորումը եւ իրականացումը:

 

-Համահայկական սոցիալ-տնտեսական խնդիրների, հիմնահարցերի լուծմանը նուիրուած ծրագրերի, միջոցառումների մշակումը:

 

- Առողջապահական, ազգային գենոֆոնդի պահպանմանն ու զարգացմանը նուիրուած համահայկական ծրագրերի իրականացումը:

 

- Ապահովում է Հայաստանի Հանրապետութիւնում եւ հայկական սփիւռքում կրթական, գիտական հաւաքների, գիտաժողովների, խորհրդաժողովների համատեղ միջոցառումների կազմակերպումը եւ այդ ոլորտներում պետական լիազօր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցութիւնը:

 

-նպաստում է սփիւռքի կրթական, գիտական կազմակերպութիւններում գործող առանձին անհատների ու Հայաստանի Հանրապետութեան համապատասխան կազմակերպութիւնների եւ անհատների միջեւ կապերի հաստատման ու զարգացմանը:

 

-ապահովում է սփիւռքի կրթութեան գործիչների, գիտնականների մասնակցութիւնը Հայաստանի Հանրապետութեան կողմից ձեռնարկուող պետական եւ հասարակական նախաձեռնութիւններին, համապետական եւ համահայկական նշանակութիւն ունեցող հարցերի վերաբերեալ քննարկումներին, միջոցառումներին եւ ծրագրերին:

 

-Նպաստում է հայեցի կրթութեան եւ դաստիարակութեան ռազմավարութեան մշակմանը, համահայկական կրթական ծրագրերի իրագործմանը, Հայաստանի Հանրապետութեան կառոյցների եւ սփիւռքի մասնագէտների մասնակցութեամբ` համապատասխան ծրագրերի ու դասագրքերի մշակմանը եւ հրատարակմանը:

 

-Ապահովում է Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացմանն ու ամրապնդմանն ուղղուած նպատակային համահայկական ծրագրերի մշակումը եւ իրականացումը:

 

- Ապահովում է մշակութային եւ մարզական ոլորտներում հաւաքների, գիտաժողովների, փառատօների, համատեղ միջոցառումների կազմակերպումը, այս ոլորտներում պետական լիազօր մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցութիւնը, ինչպէս նաեւ` սփիւռքի մշակութային գործիչների եւ երիտասարդների մասնակցութիւնը Հայաստանի Հանրապետութեան կողմից ձեռնարկուած պետական եւ հասարակական նախաձեռնութիւններին, համապետաան եւ համահայկական նշանակութիւն ունեցող հարցերի վերաբերեալ քննարկումներին, միջոցառումներին ու ծրագրերին:

 

- Նպաստում է սփիւռքի մշակութային, երիտասարդական, մարզական ոլորտներում գործող առանձին անհատների ու Հայաստանի Հանրապետութեան համապատասխան կազմակերպութիւնների եւ անհատների միջեւ կապերի հաստատմանն ու զարգացմանը, մշակութային զարգացման ռազմավարական մշակմանը եւ իրականացմանը, հայապահպանման գործունէութեանը, հայ մշակութային ժառանգութեան պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը:

 

-Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացմանն ու ամրապնդմանն ուղղուած սոցիալական հարցերի եւ տնտեսական ծրագրերի մշակում եւ իրականացում:

 

- Հայաստանի Հանրապետութեան ներսում եւ սփիւռքում տնտեսական ոլորտում պետական լիազօր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցութիւն:

 

-Սոցիալ-տնտեսական, առողջապահական, երիտասարդական, համահայկական աւանդական միջոցառումների կազմակերպում:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Յուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: