|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՉՈՒԹԻՒՆ

 

Վարչութեան պետ` Արամ Գրիգորի Ամիրզադեան


Հեռ. (+374 10) 58-56-01 (7-03)

Էլ. հասցե՝ law_department@mindiaspora.am

 

ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի իրաւաբանական վարչութիւնը իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ նախարարութեան կանոնադրութեան համաձայն իրականացնում է հետեւեալ գործառոյթները.


1)Առաջարկութիւններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետութեան Նախագահին, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը, Հայաստանի Հանրապետութեան վարչապետին` համապատասխան իրաւական ակտեր ընդունելու կամ իրաւական ակտ ընդունելու ընթացակարգը նախաձեռնելու, միջազգային իրաւական ակտեր ընդունելու գործընթաց նախաձեռնելու վերաբերեալ


2)Ինքնուրոյն կամ Աշխատակազմի համապատասխան կ'առուցուածքային ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում է Հայաստան-սփիւռք գործակցութեան բնագաւառներին վերաբերող իրաւական ակտերի, միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման աշխատանքները, անհրաժեշտութեան դէպքում ապահովում է Վարչութեան աշխատակիցների մասնակցութիւնն այդ աշխատանքներին


3)Նախարարին եւ Աշխատակազմի ղեկավարին առաջարկութիւններ է ներկայացնում Հայաստան-սփիւռք գործակցութեան բնագաւառներում օրէնսդրութեան կատարելագործման վերաբերեալ


4)Իրաւական փորձագիտական եզրակացութիւններ է տալիս Նախարարի եւ Աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացուող հրամանների նախագծերի, այլ փաստաթղթերի, ինչպէս նաեւ Նախարարութիւն ներկայացուած իրաւական ակտերի նախագծերի վերաբերեալ


5)Նախարարի յանձնարարութեամբ առաջարկութիւններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան նիստի oրակարգում ընդգրկուած իրաւական ակտերի նախագծերի վերաբերեալ


6)Ապահովում է Նախարարութեան շահերի պաշտպանութիւնը դատական մարմիններում


7)Համապատասխան ընթացք է տալիս իրաւական հարցերով նախարարութիւն դիմած քաղաքացիների դիմումներին, կազմակերպում է քաղաքացիների ընդունելութիւն


8)Իրականացնում է օրէնսդրութեամբ իրեն վերապահուած այլ լիազօրութիւններ:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: