ԱՊՀ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
Բաժիններ.
ՌուսաստանիԴաշնութեան , Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժին
Բաժնի պետ` Հրայր Նիկոլայի Սարգսեան
Միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժին
Բաժնի պետ` Կորիւն Կարլենի Ղարաքեշիշեան
Կուկասեան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժին
Բաժնի Պետ` Տարոն Արտաշի Շագոեան
Հեռ.` 58-56-01 (1-14)
Էլ. փոստ` cis@mindiaspora.am
ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչութիւնը Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան աշխատակազմի կ'առուցուածքային ստորաբաժանում է, որը համակարգում է Հայաստանի Հանրապետութեան հետ ԱՊՀ հայ համայնքների մշտական կապը եւ գործակցութիւնը:
վարչութիւնն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ նախարարութեան կանոնադրութեան համաձայն իրականացնում է հետեւեալ գործառոյթները.
1) Հայաստանի Հանրապետութեան եւ ԱՊՀ անդամ երկրների հայ համայնքների միջեւ գործակցութեան ծրագրերի մշակում,
2) համահայկական ծրագրերին ԱՊՀ անդամ երկրների հայկական սփիւռքի մասնակցութեան ապահովում, ինչպէս նաեւ աջակցութիւն հասարակական, քաղաքական, գիտական, տնտեսական, կրթական եւ մշակութային միջոցառումների կազմակերպման գործին,
3) ԱՊՀ անդամ երկրների հայ համայնքների մասին լիարժէք եւ ամբողջական տեղեկատուութեան ստացում եւ համակարգում,
4) համահայկական խորհրդաժողովների վերաբերեալ ԱՊՀ անդամ
երկրների հայ համայնքներին իրազեկում, տարածաշրջանի երկրների հայազգի անհատների մասնակցութեան ապահովում, ստեղծուած ընկերակցութիւններին համապատասխան մասնագէտների անդամակցում, սփիւռքում տարածաշրջանային բաժանմունքների ստեղծում,
5) ԱՊՀ անդամ երկրների հայ համայնքների եւ Հայաստանի Հանրապետութեան կազմակերպութիւնների միջեւ համագործակցութեան նպաստում,
6) աջակցել ԱՊՀ անդամ երկրների հայ համայնքներում հասարակական, քաղաքական, տնտեսական կեանքին հայ մարդու լիարժէք ինտէգրմանը,
7) աջակցել ԱՊՀ անդամ երկրների հայկական սփիւռքի կազմակերպութիւնների հայապահպան գործունէութեանը, մշակութային ժառանգութեան պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը,
8) ծրագրային առաջարկների հիման վրայ վարչութեան գործունէութեան ոլորտին առնչուող իրավիճակային վերլուծութիւններին մասնակցութիւն,
9) վարչութեան առջեւ դրուած գործառոյթներից եւ խնդիրներից բխող իրաւական ակտերի նախագծերի, առաջարկութիւնների, եզրակացութիւնների եւ այլ փաստաթղթերի նախապատրաստում, ինչպէս նաեւ այդ գործառոյթների եւ խնդիրների վերաբերեալ պարզաբանումների եւ ուղեցոյցերի մշակում,
10) նախարարութեանը հասցէագրուած եւ վարչութեան գործունէութեան ոլորտին առնչուող նամակների, դիմումների, առաջարկութիւնների, բողոքների ժամանակին քննարկում եւ դրանցում բարձրացուած հարցերի պատշաճ եւ արդարացի լուծման ապահովում,
11) վարչութեան լիազօրութիւնների շրջանակներում առաջարկութիւնների, տեղեկանքների, հաշուետուութիւնների, միջնորդագրերի, զեկուցագրերի եւ այլ գրութիւնների նախապատրաստում,
12) ԱՊՀ անդամ երկրների հայկական համայնքներում Հայրենիք-սփիւռք գործակցութեան ոլորտի Ազգային խորհրդի հայեցակարգի, Հայրենադարձութեան գործընթացի կազմակերպման հայեցակարգի եւ «Հայրենադարձութեան մասին» ՀՀ օրէնքի նախագծերի քննարկումների, այնուհետեւ տարածաշրջանային խորհրդաժողովների կազմակերպում, քննարկումների արդիւնքում հայկական սփիւռքի ընդհանրական տեսակէտի ձեւաւորում,
13) ԱՊՀ անդամ երկրների հայ համայնքներին Մէկ ազգ, մէկ մշակոյթ համահայկական մշակութային փառատօնի ծրագրի վերաբերեալ տեղեկատուութեան ապահովում, սփիւռքի ներկայացուցիչների` մշակութային կազմակերպութիւնների, համոյթների, անհատ ստեղծագործողների ներգրաւում,
14) ԱՊՀ անդամ երկրների հայկական գիտակրթական, կրթամշակութային, քաղաքագիտական, վերլուծական, հայագիտական կենտրոնների, ամբիոնների գործունէութեան ուսումնասիրութիւն, աջակցութիւն նոր կենտրոնների ստեղծման աշխատանքներին,
15) ԱՊՀ անդամ երկրների հայ համայնքների ներկայացուցիչների ընդունելութիւնների, փոխադարձ այցերի եւ տարբեր միջոցառումների կազմակերպման աշխատանքներին մասնակցութիւն:




