ԵՒՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

 

Վարչութեան պետ` ՀՐԱՉԵԱՅ ՍԱՄՎԵԼԻ ԱՍԼԱՆԵԱՆ

Արեւելեան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժին
Կարեն Բահատուրի Ավանեսեան

Արեւմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժին
 

Նատալեայ  Շավարշի Դանիելեան



Հեռ` (010) 58-56-01 (112)
Էլ-փոստ` europedep@mindiaspora.am

 

Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան աշխատակազմի Եւրոպայի հայ համայնքների վարչութեան գործառոյթները

ՀՀ սփիւռքի նախարարութեան Եւրոպայի հայ համայնքների վարչութիւնը կազմում է տեղեկատուական ամենատարբեր շտեմարաններ Եւրոպայի հայ համայնքների եւ համապատասխան երկրների մասին: Առաջակում եւ իրագործում է համագործակցութեան ծրագրեր Հայաստանի Հանրապետութեան եւ Եւրոպայի հայ համայնքների տարբեր կառոյցների միջեւ:


- Հայաստանի Հանրապետութիւնում եւ Եւրոպայի հայ համայնքներում մշակում է կրթական, մշակութային, տնտեսական, մարզական հաւաքների, փառատօների, գիտաժողովների եւ այլ համատեղ միջոցառումների տարեկան ծրագրեր, ինչպէս նաեւ ապահովում է դրանց իրականացումը:


- միջազգային իրաւունքի շրջանակներում նպաստում է Եւրոպայի հայ համայնքների ազգային շահերի, լեզուի, մշակոյթի, կրթական հաստատութիւնների գործունէութեան պաշտպանութեանը:


- կազմակերպում է ինչպէս Եւրոպայի հայ համայնքների առանձին ներկայացուցիչների, այնպէս էլ վարչութեան անդամների փոխադարձ այցեր եւ ընունելութիւններ, ապահովում նրանց մասնակցութիւնը տարբեր հանդիպումներին եւ միջոցառումներին:

 

- ապահովում է Եւրոպայի հայ համայնքների առանձին անհատների, կազմակերպութիւնների եւ հաստատութիւնների ներգրաւումը համահայկական ծրագրերին, ինչպէս նաեւ աջակցում նրանց ինտէգրմանը տուեալ երկրի հասարակական, քաղաքական եւ տնտեսական կեանքին:


- աջակցում է Եւրոպայի հայկական Սփիւռքի մշակութային ժառանգութեան պահպանման եւ տարածման գործընթացին:


- ապահովում է մասնակցութիւնը գործունէութեան ոլորտին առնչուող հրատապ եւ իրավիճակային գործընթացներին, նախապատրաստում իրաւական ակտերի նախագծէր, առաջարկութիւններ, եզրակացութիւններ եւ այլ փաստաթղթեր, ինչպէս նաեւ մշակում է վարչութեան գործառոյթներին համապատասխան ուղեցոյցեր:


- ապահովում է իր գործունէութեան ոլորտին առնչուող նամակների, դիմումների, առաջարկութիւնների, բողոքների ժամանակին քննարկումը, կատարման հետեւողականութիւնն ու հսկումը, ինչպէս նաեւ վարչութեան լիազօրութիւնների շրջանակներում նախապատրաստում է առաջարկութիւններ, տեղեկանքներ, հաշուետուութիւններ, միջնորդագրեր, զեկուցագրեր եւ այլ գրութիւններ:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2012  >> <<  Փետրուար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի յարգարժան խմբագրակազմ,

Սիրելիբ տիկին Գալաճէան,

Լիբանանահայ մեր հայրենակիցներ,

15.11.2011  |  Ելոյթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական ընկերակցութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական 2-րդ համաժողովի» բացման հանդիսաւոր արարողութիւնը:

Տեղեկատւուական անկիւուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպութիւն

Հայեր

Մեր գործընկերները