ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
Վարչութեան պետ` Արտակ Տիգրանի Պօղոսեան
Բաժիններ.
Հարաւային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժին
Բաժնի պետ` Մանուկեան Հեղինէ Մերուժանի
Հեռ: (+37410) 585601 (113), 585602 (113), 585603 (113)
Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժին
Բաժնի պետ` Դաբաղեան Գայիանէ Հովսէփի
Հեռ: (374 10) 585601, 585602, 585603 ներքին (113)
Էլ. փոստ` america@mindiaspora.am
ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի Ամերիկայի հայ համայնքների վարչութիւնը մշակում է տեղեկատուական ծրագրեր Ամերիկայի հայ համայնքների մասին, առաջարկում է համագործակցութեան ծրագրեր Հայաստանի Հանրապետութեան եւ Ամերիկայի հայ համայնքների միջեւ, նպաստում է վերջիններիս իրականացմանը:
- Վարչութեան գործունէութիւնն ընդգրկում է. Հայաստանի Հանրապետութիւնում եւ Ամերիկայի հայ համայնքներում մշակութային, կրթական, երիտասարդական, տնտեսական, մարզական հաւաքների, փառատօների, գիտաժողովների եւ այլ ոլորտների համատեղ միջոցառումների տարեկան ծրագրեր, ինչպէս նաեւ ապահովում է դրանց կազմակերպման եւ անցկացման հնարաւորութիւնները: Վարչութեան հիմնական նպատակներից է Ամերիկայի հայկական Սփիւռքի մշակութային ժառանգութեան պահպանման եւ տարածման գործընթացի աջակցութիւնը:
- ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի Ամերիկայի հայ համայնքների վարչութիւնը կազմակերպում է ինչպէս Ամերիկայի հայ համայնքների առանձին ներկայացուցիչների, այնպէս էլ վարչութեան անդամների փոխադարձ այցեր եւ ընդունելութիւններ, ապահովում է նրանց մասնակցութիւնը տարբեր հանդիպումներին եւ այլ միջոցառումներին: Վարչութիւնն ապահովում է նաեւ Ամերիկայի հայ համայնքների առանձին ներկայացուցիչների, կազմակերպութիւնների եւ հաստատութիւնների ներգրաւումը հայկական ծրագրերին, ինչպէս նաեւ աջակցում նրանց ինտէգրմանը հասարակական, քաղաքական եւ տնտեսական կեանքին:
- Վարչութիւնն ապահովում է մասնակցութիւնն իր ոլորտին առնչուող հրատապ եւ իրավիճակային գործընթացներին, նախապատրաստում իրաւական ակտերի նախագծէր, առաջարկութիւններ, եզրակացութիւններ եւ այլ փաստաթղթեր, ինչպէս նաեւ մշակում է վարչութեան գործառոյթներին համապատասխան ուղեցոյցեր: Այն ապահովում է իր գործունէութեան ոլորտին առնչուող նամակների, դիմումների, առաջարկութիւնների, բողոքների ժամանակին քննարկումը, կատարման հետեւողականութիւնն ու հսկումը, ինչպէս նաեւ վարչութեան լիազօրութիւնների շրջանակներում նախապատրաստում է առաջարկութիւններ, տեղեկանքներ, հաշուետուութիւններ, միջնորդագրեր, զեկուցագրեր եւ այլ գրութիւններ:




