|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

ՄԵՐՁԱՒՈՐ ՍՓԻՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹԵՕԻՆ

 

Վարչութեան պետ` Տարոն Արտաշի Շագոյեան

Հեռ.`  (+374 10) 58-56-01 (7-04)

Էլ. փոստ`merdzavor@mindiaspora.am

 

Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան աշխատակազմի Մերձաւոր սփիւռքի հետ կապերիվարչութիւնը  իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ նախարարութեան կանոնադրութեան համաձայն իրականացնում է հետեւեալ գործառոյթները.

 

1)Մերձաւոր սփիւռքի երկրների հայ համայնքների հետ համագործակցութեան  ծրագրերի մշակում եւ իրականացում, ինչպէս նաեւ միջհամայնքային կապերի ստեղծման եւ զարգացման գործընթացին  նպաստում

 

2)Մերձաւոր սփիւռքի երկրների հայ համայնքների եւ Հայաստանի Հանրապետութեան պետական մարմինների եւ կազմակերպութիւնների համագործակցութեան նպաստում

 

3)Մերձաւոր սփիւռքի երկրների հայ համայնքների մասին պատմական, վիճակագրական, քաղաքական, կրթական, գիտական, մշակութային, հոգեւոր, տնտեսական եւ այլ ոլորտներին առնչուող տեղեկութիւնների հաւաքագրում

 

4)Մերձաւոր սփիւռքի երկրների հայ համայնքներում կրթական, գիտական, մշակութային, տնտեսական եւ այլ ոլորտներում առկայ ներուժի հաշուառում, մասնագիտական ցանցերի ստեղծում, զարգացում

 

5)Մերձաւոր սփիւռքի երկրների հայկական կառոյցների հայապահպան գործունէութեանը, հայ մշակութային ժառանգութեան պահպանմանը, զարգացմանն ու տարածմանն աջակցութիւն, հայկական ունեցուածքի մշտադիտարկում, դրա պահպանմանն ուղղուած ծրագրերի մշակում եւ իրականացում

 

6)Հայկական ինքնութեան շուրջ Մերձաւոր սփիւռքի երկրներում հայկական կառոյցների ստեղծման ու զարգացման գործընթացին նպաստում, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան հետ այդ կառոյցների կապերի ամրապնդման ծրագրերի իրականացմանն աջակցում

 

7)Բնակութեան կամ քաղաքացիութեան երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական կեանքին հայ մարդու լիարժէք ինտէգրմանն աջակցում

 

8)Մերձաւոր սփիւռքի երկրներում բնակուող հայերի ազգային շահերի, հայ կրթական հաստատութիւնների գործունէութեան պաշտպանութեանը, հայոց լեզուի, հայկական մշակոյթի պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը նպաստում

 

9)Մերձաւոր սփիւռքի երկրների հայ համայնքներում հայապահպան ծրագրերի մշակում եւ իրականացում, հայ համայնքների ներգրաւում համահայկական ծրագրերում

 

10)Մերձաւոր սփիւռքի երկրների հայ համայնքներում եւ Հայաստանի Հանրապետութիւնում համահայկական, կրթական, գիտական, մշակութային, տնտեսական, երիտասարդական, մարզական եւ այլ ոլորտներում հաւաքների, գիտաժողովների, խորհրդաժողովների, փառատօների եւ համատեղ այլ միջոցառումների կազմակերպման ծրագրերի  մշակում եւ իրականացում

 

11)Մերձաւոր սփիւռքի երկրների հայ համայնքների հետ տեսաժողովների, հեռահար խորհրդակցութիւնների անցկացման ծրագրերի մշակում եւ իրականացում

 

12)Մերձաւոր սփիւռքի երկրների հայ  համայնքների ներկայացուցիչների ընդունելութիւնների, փոխադարձ այցերի եւ տարբեր միջոցառումների կազմակերպման աշխատանքներին մասնակցութիւն

 

13)Ծրագրային խնդիրների լուծման նպատակով Վարչութեան գործառոյթներին առնչուող իրավիճակային վերլուծութիւնների իրականացում

 

14)Նախարարութեանը հասցէագրուած եւ Վարչութեան գործունէութեան ոլորտին առնչուող նամակ­նե­րի, դիմումների, առաջարկութիւնների քննարկում եւ լուծման ուղիների մշակում

 

15)Վարչութեան խնդիրներից եւ գործառոյթներից բխող իրաւական ակտերի նա­խա­գծե­րի, առաջարկութիւնների, եզրակացութիւնների ու այլ փաստաթղթերի նախապատրաստում, պարզաբանումների եւ ուղեցոյցների մշակում

 

16)Վարչութեան գործառոյթների շրջանակներում տեղեկանքների, հաշուետուութիւնների, միջնորդագրերի, զեկուցագրերի ու այլ փաստաթղթերի նախապատրաստում

 

Կցուած նիւթեր

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: