Շնորհաւորանքներ

Հոգեշնորհ Տէր, Նորին Գերազանցութիւն պարոն դեսպանին, յարգարժան Գալստեաններին, սիրելի հայրենակիցներին, թանկագին հիւրերին

Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան եւ անձամբ իմ անունից շնորհաւորում եմ Banneux N.D. Բելգիական սրբավայրում հայկական յուշակոթողի հանդիսաւոր բացման կապակցութեամբ: Թոյլ տուէք իմ ջերմ ողջոյնները յղելու, ինչպէս նաեւ շնորհակալութիւն յայտնելու Ձեզ, յարգելի Գալստեաններ, հայանպաստ նախաձեռնութեան, մեր հայկական դրոշմը հայկական Սփիւռքի պատմութեան էջերում յաւէրժացնելու համար: Յիրաւի այս արարողութիւնն առանձնայատուկ նշանակութիւն ունի Բելգիայի հայ համայնքի համար. սերնդեսերունդ փոխանցուած, բազմադարեայ աւանդոյթ դարձած հայերի պատմութիւնն արձանագրող խաչքարերը մասունք են հանդիսանում հայերի յոյսն ու հաւատն ամրապնդելու, հայ կրօնն ու մշակոյթը նրանց սրտերում վառ պահելու համար: Վստահ եմ, որ այն նաեւ կը ծառայի որպէս սուրբ աղօթատեղի բազմաթիւ հաւատացեալների համար` իր ուրոյն հետքը թողնելով այս գեղեցիկ սրբավայրում: Բազմաթիւ քրիստոնեաների համար ուխտատեղի դարձած այս սրբավայրում հայկական անկիւն ունենալու մտահղացումը յարատեւ վկայելու է հայ ազգի գոյութեան, հայ ազգի հոգեւոր արժէքների պահպանման մասին, որն, անշուշտ, շատ բարձր է գնահատւում թէ՛ ՀՀ սփիւռքի նախարարութեան, թէ՛ համայն հայութեան կողմից: Հայրենանուէր այս նախաձեռնութիւնը, մայր հայրենիքից դուրս հայկական շունչը փայփայելու միտումը, ճակատագրի կամօք բնօրրանից զրկուած մեր հայրենակիցների կարօտին յագուրդ տալու վկայութիւնը եւ հայ-բելգիական բարեկամութիւնը հաստատելու ամենավառ ապացոյցն է:

 

 

Յարգանքով`

 

ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2012  >> <<  Փետրուար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի յարգարժան խմբագրակազմ,

Սիրելիբ տիկին Գալաճէան,

Լիբանանահայ մեր հայրենակիցներ,

15.11.2011  |  Ելոյթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական ընկերակցութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական 2-րդ համաժողովի» բացման հանդիսաւոր արարողութիւնը:

Տեղեկատւուական անկիւուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպութիւն

Հայեր

Մեր գործընկերները