|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Շնորհաւորանքներ

2018-03-02 00:00:00 | Շնորհաւորանքներ
ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի շնորհաւորական խօսքը «Վերածնունդ» դպրոցի 30-ամեակի առթիւ

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:


Մենք միշտ բարձր ենք գնահատել «Վերածնունդ» դպրոցի ներդրումը երիտասարդ սերնդի հայեցի կրթութեան, հայրենասիրական եւ քրիստոնէական դաստիարակութեան, մայրենի լեզուի իմացութեան մակարդակի բարձրացման, ազգային որակների փոխանցման, հոգեւոր–մշակութային արժէքների պահպանման սրբազան գործում: Արդէն 30 տարի հայ նուիրեալ ուսուցիչների շնորհիւ լեզուամշակութային օտար միջավայրում վերածնւում, պահպանւում են ազգային արմատները, ընտանեկան աւանդոյթները, մայրենի լեզուի հանդէպ սէրը, հոգեւոր-մշակութային արժէքները, ռուսախօս հայ երեխաների մէջ ազգային ինքնութիւնը, հայի ոգին:


Անուրալի է, որ ազգային ինքնութեան գիտակցութեան ձեւաւորման, օտար երկրներում հայ երեխաներին հայ պահող ամենօրեայ եւ մէկօրեայ կրթօջախներն այն դարբնոցներ-օջախներն են, որոնց շնորհիւ է նաեւ ապահովուում հայ տեսակի գոյութիւնը, հայ երեխայի ինքնութեան հաստատումը եւ զարգացումը:


«Վերածնունդ» կրթօջախն արդէն 10 տարի համագործակցում է ՀՀ սփիւռքի  նախարարութեան հետ, ակտիւ մասնակցում է  նախարարութեան կողմից իրականացուող հայապահպան ծրագրերին:


Անասելի ուրախութեամբ եւ երախտագիտութեամբ իմ շնորհակալութիւնն եմ յայտնում դպրոցի ղեկավարութեանը, բոլոր ուսուցիչներին, յատկապէս ծնողներին, որոնց  ազգանուէր աշխատանքի, հայրենասիրական կ\'եզուածքի  շնորհիւ երեխաներին տրւում է հայեցի կրթութիւն եւ դաստիարակութիւն, փոխանցւում Հայաստան-հայրենիքի հանդէպ նուիրական սէր:


Դպրոցի սաներին մաղթում եմ, որ լաւ սովորեն, դառնան պահանջուած մասնագէտ, Ռուսաստանի լաւագոյն քաղաքացի եւ հայրենասէր հայ:


Անկեղծ շնորհակալութիւններս Ռուսաստանի Դաշնութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեանն ու բարերարներին, ում աջակցութեամբ եւ զօրակցութեամբ շարունակում է գործել «Վերածնունդ»-ը:


Սիրելի\' հայրենակիցնէր,


Լիայոյս եմ, որ դպրոցը նոյն պատուով ու նախանձախնդրութեամբ կը շարունակի իրականացնել հայապահպանութեան սրբազան գործը, կը նշի մեր փառաւոր յոբելեանները եւ իր նպաստը կը բերի հայ-ռուսական դարաւոր բարեկամութեան խորացմանն ու զարգացմանը: Շնորհաւոր տարեդարձդ, դպրո\'ց:


ՁԵՐ ԲԱՐԵԿԱՄ`


ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ

 

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Յուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: