|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Շնորհաւորանքներ

2017-07-20 00:00:00 | Շնորհաւորանքներ
ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի շնորհաւորական նամակը Ժորժ Կ'եպենեկեանի` Լիոնի քաղաքապետ ընտրուելու առթիւ

ԼԻՈՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՊԱՐՈՆ ԺՈՐԺ ԿԵՊԵՆԵԿԵԱՆԻՆ

 

Յարգելի՛ պարոն Կեպենեկեան,


Սրտանց եւ ջերմօրէն շնորհաւորում եմ Ձեզ` Լիոնի քաղաքապետի շատ կարեւոր եւ պատասխանատու պաշտօնում ընտրուելու առիթով:


Ակնյայտ է, որ ֆրանսահայ համայնքը, Լիոնի հասարակութիւնն ու իշխանութիւնները վստահում են Ձեզ եւ գնահատում Ձեր մարդկային բարձր որակներն ու  տարիների բեղուն, քրտնաջան աշխատանքը:


Դուք այն նուիրեալներից էք, ով իր մասնագիտական ու քաղաքական գործունէութիւնից զատ միշտ ուշադրութեան կենտրոնում է պահել, ինչպէս նաեւ ակտիւօրէն աջակցել համայնքում հայապահպանութեան խնդիրների յաղթահարման եւ Հայ Դատի համազգային պայքարի չափազանց կարեւոր առաքելութեան իրականացմանը:


Դուք նաեւ այն առաջամարտիկներից էիք, ովքեր Հայաստանում 1988թ. աւերիչ երկրաշարժի ծանր օրերին  փրկարարական խմբերի հետ Սպիտակում ու Գիւմրիում  պայքարում էին հարիւրաւոր մարդկանց կեանքեր փրկելու եւ առաջին բուժօգնութիւն ցուցաբերելու համար:


Հաւատացէ՛ք, որ հայ ժողովուրդը միշտ յիշելու է Ձեր կատարած անգնահատելի գործը:


Դուք նոր էջ բացեցիք նաեւ Երեւան-Lիոն քաղաքների քոյրացման եւ սոցիալ-տնտեսական եւ մշակութային կապերի ամրացման գործում:


Վստահ եմ, որ քաղաքապետի պարտականութիւններից զատ, շարունակելու էք Ձեր գործունէութիւնը` ուղղուած հայ-ֆրանսիական բարեկամութեան եւ Հայաստան-Sփիւռք կապերի առաւել ամրապնդմանը:


Հպարտ եմ, որ ունեմ Ձեր բարեկամութիւնը եւ կրկնակի հպարտ, որ իմ հայրենակից այդպէս ջերմօրէն արժանանում է ֆրանսիական խստապահանջ էլիտայի վստահութեանը:


Մաղթում եմ Ձեզ բեղմնաւոր աշխատանք եւ նորանոր յաջողութիւններ Ձեր նոր եւ պատասխանատու աշխատանքում եւ ապագայ նախաձեռնութիւններում:


Յարգանքով եւ լաւագոյն մաղթանքներով`

 

ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2020  >> <<  Ապրիլ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: