|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Համաժողովներ

Հայաստան-սփիւռք 5-րդ համաժողով

2014 թուականի սեպտեմբերի 19-ին եւ 20-ին Երեւանում կայացաւ «Հայաստան-Սփիւռք» 5-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցեց աւելի քան 1000 ներկայացուցիչ Սփիւռքից եւ Հայաստանից: Ընդլայնուել է մասնակցութեան աշխարհագրութիւնը` աշխարհի շուրջ 60 երկրների հայկական կազմակերպութիւնների ու կառոյցների ղեկավարներն ու ներկայացուցիչները` 749 մասնակից, Արցախը ներկայացնում էր 20 մասնակիցներից բաղկացած պատուիրակութիւնը, Հայաստանի Հանրապետութիւնից համաժողովին մասնակցում էին 327 պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ:

 

Սփիւռքից մեծ ներկայացուցչութիւն էին ապահովել Ռուսաստանը` 130, Սիրիան` 103, Լիբանանը` 75, Ամն-ը` 77, Վրաստանը` 45, Ֆրանսիան` 31, Իրանը` 31, Կանադան` 22 մասնակից:


Համաժողովին մասնակցելու նպատակով պատուիրակութիւններ էին եկել Հայաստան ամենահեռաւոր երկրներից` Աւստրալիայից (15 մասնակից), Արգենտինայից (11 մասնակից), Չիլիից (3 մասնակից), Հարաւաֆրիկեան Հանրապետութիւնից (1 մասնակից):

 

1-ին համազգային հաւաքը տեղի է ունեցել 1999թ. սեպտեմբերին եւ կոչուել է Հայաստան-սփիւռք 1-ին խորհրդաժողով, 2-րդը` 2002թ. մայիսին, 3-րդ համահայկական խորհրդաժողովը տեղի է ունեցել 2006թ. սեպտեմբերին: Առաջին երեք համաժողովները կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը, իսկ  2011թ.ից սկսած այդ առաքելութիւնն իրականացնում է ՀՀ սփիւռքի նախարարութիւնը: 4-րդ համաժողովի բացումը տեղի ունեցաւ սեպտեմբերի 19-ին Երեւանի մարզահամերգային համալիրի հանդիսութիւնների դահլիճում, այն կրում էր «Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողով» անուանումը:


Համաժողովին մասնակցում էին 46 երկրներից ժամանած Սփիւռքի 151 կազմակերպութիւնների 550 ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:


Համաժողովը բաղկացած էր լիագումար երեք եւ թեմատիկ չորս նիստերից: Համաժողովի բացմանը ներկայ էին ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Առաջինը, Հայ Կաթողիկէ եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ներսէս Պետրոս Ժթ-ն, Հայ Աւետարանական համաշխարհային խորհրդի նախագահ վերապատուելի Յովել Միքայէլեանը, Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտօնեաներ:

 

Լիագումար առաջին նիստում բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանը:

 

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը:

 

Համաժողովի մասնակիցներին իր օրհնութիւնն ու  պատգամը յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

 

Իր օրհնութեան խօսքը համաժողովի մասնակիցներին յղեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Առաջինը:

 

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը մօտ թուականին Թուրքիոյ Սահմանադրական Դատարանին մօտ դատ պիտի բանայ պահանջելով իր պատմական կեդրոնի Սիսի Կաթողիկոսարանի վերադարձը իր իրաւատիրոջ` հայ եկեղեցւոյ ու հայ ժողովուրդին», -յայտարարեց նա:. «Այն պարագային, երբ մեր դատը մերժուի Թուրքիոյ Սահմանադրական Դատարանին կ\'ողմէ, ինչ որ հաւանական է, զայն անմիջապէս պիտի ներկայացնենք Մարդկային Իրաւանց Եւրոպական Դատարանին»:

 

Հայ Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարք Կաթողիկոս Ներսէս Պետրոս ԺԹ-ն եւս իր օրհնութեան խօսքում կարեւորեց Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ հայոց պահանջատիրութեան խնդիրը:

 

Ելոյթ ունեցաւ Հայ Աւետարանական Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, Վերապատուելի դոկտոր Յովել Միքայէլեանը:

 

Ելոյթներով հանդէս եկան նաեւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, ՍԴՀԿ Կենտրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Տիգրանեանը, ՌԱԿ Կենտրոնական վարչութեան ատենապետ Մայք Խարապեանը, Հայաստանում ՀԲԸՄ կենտրոնական վարչութեան անդամ Վազգէն Եակուբեանը, ԱՀՀ Հայաստանի ներկայացուցչութեան ղեկավար Արմինայ Դարբինեանը, ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամեանը, ՀՕՄ Կենտրոնական վարչութեան ատենապետուհի Վիգի Մարաշլեանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը, Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի նախագահ Քէննեթ Հաչիկեանը, Հայ ոսկերիչների ընկերակցութեան նախագահ Գագիկ Գեւորկեանը, ՀՄԸՄ Կենտրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչեանը:

 

Համաժողովի երկրորդ լիագումար նիստում չորս հիմնական թեմատիկ ուղղութիւնների վերաբերեալ զեկուցումներով հանդէս եկան ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը («Հայաստան-Սփիւռք գործակցութեան արդի առաջնահերթութիւնները եւ ապագային միտուած խնդիրներըէ), ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյեանը («Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների կազմակերպման մասին»), Սիրիահայերի հետ տարուող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը («Հայաստանի Հանրապետութիւնում ապաստանած սիրիահայերի հիմնախնդիրների մասինէ) եւ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ, «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը («Հայկական մամուլի դերը համաշխարհայնացուող աշխարհում»):

 

Համաժողովի հիմնական աշխատանքներն ընթացան «էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում` որի նախասրահում կազմակերպուել էր սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-վաճառք:

 

Համաժողովի աշխատանքներն ընթացան հետեւեալ չորս հիմնական ուղղութիւններով.

  • Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման գործընթացը,
  • Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները,
  • Հայաստան-սփիւռք գործակցութեան ներկայ հիմնախնդիրներն ու հեռանկարները,
  • Լրագրողների համահայկական եօթերորդ համաժողով:

«Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման գործընթացը» թեմատիկ նիստն իր հերթին ընթացաւ հետեւեալ ուղղութիւններով`

 

ա/ Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործընթացը միջազգային հանրութեան կողմից

բ/ Մշակութային ցեղասպանութեան հիմնահարցերը

գ/ Հայոց ցեղասպանութեան զոհերի ժառանգների իրաւական հիմնախնդիրները

դ/ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ձեռնարկների եւ միջոցառումների մասին

Վերջում տեղի ունեցաւ քննարկում արուեցին առաջարկութիւններ :

«Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները» թեմատիկ նիստն ընթացաւ հետեւեալ ուղղութիւններով`

ա)  Սիրիայի հայ համայնքի ներկայ մարտահրաւէրները

բ)   Սիրիահայերի ինտէգրման գործընթացը Հայաստանի Հանրապետութիւնում

գ) Արտակարգ իրավիճակներում յայտնուած հայերի հիմնախնդիրների լուծման ուղիները

 

Քննարկուեցին Սիրիայի հայ համայնքի ներկայ մարտահրաւէրները եւ հիմնախնդիրների լուծման ուղիները:

 

Այնուհետ տեղի ունեցաւ քննարկում եւ մտքերի փոխանակութիւն:

 

«Հայրենիք-Սփիւռք գործակցութեան ներկայ հիմնախնդիրներն ու հեռանկարները» թեմատիկ նիստում քննարկուեցին համահայկական տարբեր կառոյցների խնդիրներն առաջիկայ անելիքները հետեւեալ ուղղութիւններով`

 

ա/ Տարածաշրջանային առանձնայատկութիւնների հաշուառմամբ համայնքների     հետ աշխատանքների իրականացումը

բ) Համահայկական կառոյցների աւանդական կառուցակարգերն ու նրանց գործունէութիւնը

գ) Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման կառուցակարգերն ու ծրագրերը

դ) Համահայկական մասնագիտական ընկերակցութիւնների ձեւաւորման եւ գործունէութեան ընթացքը

 

Հայաստան-Սփիւռք հինգերորդ համաժողովի շրջանակներում մեկնարկեց Լրագրողների համահայկական եօթերորդ համաժողովը, որն ընթացաւ հետեւեալ ուղղութիւններով`

ա) Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ պահանջատիրութեան գործընթացի լուսաբանումը մամուլում

բ) Հայոց լեզուի իմացութեան եւ պահպանութեան հիմնախնդիրները

գ) Քարոզչութիւն, հակաքարոզչութիւն, տեղեկատուական անվտանգութեան հիմնախնդիրներ

դ) Հայրենիք-սփիւռք գործակցութեան զարգացման միտումները եւ հեռանկարները


Լրագրողների համահայկական եօթերորդ համաժողովը բացեց Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:


Համաժողովի մասնակից լրագրողները փոխանակեցին իրենց փորձը, որոշեցին առաւել սերտօրէն համագործակցել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի հետ կապուած միջոցառումների լուսաբանման աշխատանքներ կատարելու ուղղութեամբ:

 

Թեմատիկ նիստերի աւարտից անմիջապէս յետոյ Հայաստան-Սփիւռք հինգերորդ համաժողովի մասնակիցները հիւրընկալուեցին ՀՀ  Ազգային ժողովում եւ հանդիպեցին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակեանի հետ: Հանդիպմանը ներկայ էին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը եւ ՀՀ ԱԺ պատգամաւորներ:

 

Սեպտեմբերի 20

Սեպտեմբերի 20-ին Հայաստան-սփիւռք հինգերորդ համաժողովը շարունակեց իր աշխատանքները չորս թեմատիկ նիստերով:

 

Համաժողովի թեմատիկ նիստերի ամփոփումից յետոյ համաժողովի բոլոր նիստերի մասնակիցների համար ելոյթ ունեցաւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետութեան արտաքին գերատեսչութեան ձեռքբերումներն ու առկայ մարտահրաւէրները` Էդուարդ Նալբանդեանը նշեց. «հայաստանի Նախագահի ղեկավարութեամբ մեր դիւանագիտութիւնը շարունակում է ներկայացնել եւ պաշտպանել մեր երկրի, ժողովրդի շահերը միջազգային ասպարէզում: Այն, որ Հայաստանը դիւանագիտական յարաբերութիւններ է հաստատել շուրջ 160 պետութիւնների հետ, մօտ ինը տասնեակ միջազգային կազմակերպութիւնների անդամ է, ստորագրել է շուրջ 1800 միջազգային պայմանագիր եւ համաձայնագիր, խօսուն ցուցանիշ է ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնում եւ արտերկրում վեց տասնեակից աւելի մեր ներկայացուցչութիւններում աշխատող հայ դիւանագէտների ծաւալուն աշխատանքի: Այս ամէնը դժուար կը լինէր իրականացնել, եթէ մեր կողքին չունենայինք աշխարհասփիւռ հայութեանըէ:

 

Սեպտեմբերի 20-ին Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցաւ Հայաստան-սփիւռք համահայկական 5-րդ համաժողովի վերջին լիագումար նիստը, որին մասնակցում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը:

 

Հանրապետութեան նախագահն իր խօսքում նշեց. «2015թ. մենք ազգովի ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Այն վերստին հաստատելու է հայրենազրկուած հայ ժողովրդի` ապրելու եւ արարելու, յարատեւելու կամքն ու վճռականութիւնը, փաստելու է մեր միասնականութեան, ազգային իղձերի իրականացման մեր հետեւողականութիւնը: 2015 թուականը քաղաքական լուրջ նախաձեռնութիւնների եւ ձեռքբերումների տարի պէտք է դառնա Հայաստան-սփիւռք-արցախ եռամիասնութեան համարէ:

 

Առանձնապէս կարեւորելով մայրենի լեզուի դերը Սփիւռքում հայապահպանութեան գործում Հանրապետութեան Նախագահը շեշտեց. «մայրենի լեզուի իմացութիւնը, դրա սերունդներին փոխանցումը մեր ազգային գերխնդիրն է: Հետեւաբար, այստեղ հաւաքուած բոլորիս կարեւոր պարտականութիւնն է, օգտագործելով բոլոր կառուցակարգերը, մեթոդներն ու ձեւերը, երիտասարդութեանը դարձնել հայախօս, մայրենիի նկատմամբ ակնածանք եւ սէր դաստիարակելով: Հայապահպանութեան գլխաւոր կռուաններն են` հայոց լեզուն, հայ ընտանիքը եւ իրական հայրենիքը ճանաչելըէ:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգէն Սարգսեանը, խօսելով Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների մասին, արձանագրեց, որ ՀՀ Նախագահի գլխաւորած Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի պետական, համահայկական հանձնաժողովի և 50-ից ավելի տարածաշրջանային հանձնախմբերի ստեղծումը նոր որակ հաղորդեց Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում պետականորեն մշակված և իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացմանն ուղղված գործընթացներին:

 

Այնուհետև ներկայացվեցին համաժողովի նիստերի արդյունքները:

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ներկայացրեց «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը» թեմատիկ նիստի արդյունքները՝ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հետևանքների վերացումը այսուհետ ևս մնալու է մեր քաղաքական պայքարի օրակարգում և համազգային դատի վերջնական լուծմանը հասնելու ենք հայության բոլոր հատվածների միասնական ջանքերով:

 

Բերիո Հայոց թեմի մամուլի քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Րեիսյանը ներկայացրեց «Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները» թեմատիկ նիստի արդյունքները՝ արձանագրելով, որ աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունները վտանգում են նաև հայ ժողովրդի զավակներին և լուրջ մարտահրավեր են Հայաստանի Հանրապետության համար:

 

Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր (Լիբանան) Շահան Գանտահարյանը ներկայացրեց Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի արդյունքները՝ արձանագրելով, որ ելնելով համազգային առաջնահերթություններից և ներկա մարտահրավերներից, այսուհետ առավել հետևողական և ծրագրավորված աշխատանքներ պետք է իրականացնեն Հայաստանի, Ղարաբաղյան հիմնախնդրի  վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության աստիճանի բարձրացման ուղղությամբ, հստակ քայլեր ձեռնարկեն թուրք-ադրբեջանական կեղծարար, ապատեղեկատվական քարոզչամեքենայի դեմ և իրենց ուժերը համախմբեն նաև օտարալեզու զանգվածային լրատվամիջոցներում հայկական հիմնախնդիրներն արծարծելու, Հայ դատի լուծմանը նպաստելու համար:

 

Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովի մասին ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

ՀՀ սփյուռքի նախարարը համաժողովում հնչած հարցադրումները բաժանեց երկու մասի՝ գործակցության զարգացնել եղած կառուցակարգերը և ստեղծել նոր կառուցակարգեր:

 

Հրանուշ Հակոբյանը շեշտեց նաև, որ կատարվել են ախարարության 5-ամյակին Հանրապետության Նախագահի կողմից տրված բոլոր հարձրարարությունները: Մասնավորապես հաջողվել է կապ հաստատել Սփյուռքի բոլոր համահայկական և հոգևոր կառույցների հետ:

 

ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Հանրապետության Նախագահին Համահայկական կառույց ստեղծելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու համար:

 

Իր խոսքն ուղղելով Հանրապետության Նախագահին՝ նախարարը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ձեռնամուխ է եղել նաև համահայկական հեռուստաընկերության ստեղծման աշխատանքներին:

 

ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց նաև համաժողովի ընթացքում բազմիցս հնչած՝ ՀՀ ԱԺ-ում Սփյուռքի ներկայացուցիչների խումբ ստեղծելու առաջարկությունը:

 

Իր խոսքի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց. «Մենք ուժեղ ենք միասին և միասնաբար ենք կերտելու մեր պատմությունն ու ապագան` հանուն անկախ ու հաղթանակած Արցախի և կազմակերպված Սփյուռքի»:

 

Համաժողովի ավարտին Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանն ընթերցեց Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի կողմից ընդունած հայտարարությունը:

 

Այնուհետև Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարություն և հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, նախարարության աշխատակիցներ:

 

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի օրը, համաժողովի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համաժողովի մասնակիցները մասնակցեցին Սուրբ Պատարագին: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմի հերոսներին:

 

Երեկոյան համաժողովի մասնակիցները Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցեցին ՀՀ Նախագահի` Անկախության օրվան նվիրված ընդունելությանը և տոնական համերգին:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Օգոստոս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: