|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Համաժողովներ

Դոնի Ռոստովում կայացաւ ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների առաջին համաժողովը

Նոյեմբերի 16-19-ը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ եւ Դոնի նախիջեւանեան հայկական համայնքի, Ռուսաստանի հայերի միութեան աջակցութեամբ կայացաւ ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների առաջին համաժողովը: Համաժողովին մասնակցում էր ՀՀ սփիւռքի նախարարութեան պատուիրակութիւնը, որի կազմում ընդգրկուած էին ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Վ.Ջիլաւեանը, նախարարի խորհրդական Ս.Պետրոսեանը, Համահայկական ծրագրերի վարչութեան պետ Ա.Մխիթարեանը, ԱՊՀ հայ համայնքների վարչութեան պետ Ա.Արշակեանը: Համաժողովի աշխատանքներին իրենց ակտիւ մասնակցութիւնն էին բերել աւելի քան 100 հայ երիտասարդ ԱՊՀ երկրներից:


Բացման խօսքով հանդէս եկան տեղի հայ համայնքի ղեկավար Հ.Սուրմալեանը, գլխաւոր հիւպատոս Ա.Գոմցեանը: «21-րդ դարի մարտահրաւէրները եւ հայ երիտասարդութեան հիմնախնդիրներըէ խորագրով զեկուցմամբ հանդէս եկաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան համահայկական ծրագրերի վարչութեան պետ Ատոմ Մխիթարեանը: Համաժողովի մասնակիցները ներկայացնում էին ՌԴ տարբեր շրջաններ (Մոսկուա, Սանկտ- Պետերբուրգ, Դոնի Ռոստով, Կրասնոդար, Մոզդոկ, Կիսլովոդսկ, Օրէնբուրգ, Նիժնի Նովգորոդ, Պերմ, Սարատով եւ այլն), ինչպէս նաեւ Ուկրաինան, Բելառուսը, Ղրղզստանը եւ Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչները:


Երիտասարդական կազմակերութիւնները ներկայացրին իրենց  գործունէութիւնը: Նրանք նախաձեռնութիւն հանդէս բերեցին ստեղծել հակահայկական քարոզչութեան դէմ պայքարի ճակատ, իրականացնել Հայոց ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացմանն  ուղղուած միջոցառումներ եւ Սփիւռքում հայապահպանութեանը նպաստող ծրագրեր:


Համաժողովի ընթացքում երիտասարդ առաջնորդները կիսուեցին իրենց փորձով եւ ներկայացրին համատեղ ծրագրեր ու միջոցառումներ իրականացնելու  տարբեր առաջարկութիւններ: Առաջարկուեց սկսել ԱՊՀ երկրների հայկական  երիտասարդական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի ձեւաւորման գործընթաց: Քննարկումների արդիւնքում որոշուեց ստեղծել նախաձեռնող խումբ, որը կը մշակի համակարգող խորհրդի կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նախաձեռնող խմբում ընդգրկուեցին  տարբեր երիտասարդական կառոյցների ներկայացուցիչներ եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակիցնէր:

Կցուած նկարներ

  
 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Օգոստոս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: