|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Համաժողովներ

Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողով

Սեպտեմբերի 19-ին Երեւանի մարզահամերգային համալիրի հանդիսութիւնների դահլիճում իր աշխատանքները սկսեց Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովը:


 Հանդիսաւոր նիստին ներկայ էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը, Հայ Կաթողիկէ եկեղեցու պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ-ն, Հայ աւետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ վերապատուելի դոկտոր Մկրտիչ Մելքոնեանը, ՀՅԴ բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, ՍԴՀԿ կենտրոնական վարչութեան ատենապետ Սեդրակ Աճեմեանը, ՌԱԿ կենտրոնական վարչութեան ատենապետ Մայք Խարապեանը, ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամեանը:


 Համաժողովին մասնակցում էին 46 երկրներից ժամանած Սփիւռքի 151 կազմակերպութիւնների 550 ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:


 Հանդիսաւոր նիստում բացման խօսքով հանդէս եկաւ Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեանը:


 Ողջունելով եւ շնորհաւորելով Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձի առթիւ, Հայաստանի Հանրապետութեան Նախագահը համաժողովի մասնակիցների ուշադրութիւնը հրաւիրեց Հայրենիք-Սփիւռք գործակցութեանն առնչուող այն հիմնախնդիրների վրայ, որոնք կենսական են Հայրենիքի եւ Սփիւռքի հզօրացման, ազգային միասնութեան, Ցեղասպանութեան ճանաչման, հայապահպանութեան համար:


Ընդգծելով Սփիւռքի դերը Հայրենիքի զարգացման գործում` ՀՀ Նախագահը նշեց նաեւ, որ «Սփիւռքը նաեւ մեր ցաւն է», իսկ «ամենաազդեցիկ միջոցը Սփիւռքի ուծացման դէմ պայքարում` Հայաստանի հզօրացումն է», «Սփիւռքն ու Հայաստանը պէտք է դառնան միմեանց շարունակութիւն», «միայն վերածնուած Հայրենիքի հզօրացմամբ կարելի կը լինի դիմագրաւել գլոբալացումից բխող ուծացման վտանգին, ինքնութեան կորստին»: ՀՀ Նախագահը շեշտեց նաեւ, որ «ազգի իղձերն ու Հայաստանի ճակատագիրը միացնում են հայ ժողովրդին: …. վաղուայ Հայաստանը պէտք է տեսնել աւելի հզօր ու բարեշէն, հայ ժողովուրդը` կուռ ու միասնական»:

 

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը եզրափակեց իր ուղերձը «համաժողովին արդիւնաւէտ աշխատանք եւ առարկայական արդիւնքներ» մաղթելով:

 

Այնուհետեւ համաժողովին իր օրհնութեան խօսքն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն` նշելով` «ժողովուրդներն ապրում եւ գոյատեւում են իրենց Հայրենիքով, իսկ Հայրենիքը` իր զաւակներով»: Անդրադառնալով համազգային նշանակութեան խնդիրներին` Հայաստանի հզօրացում, Արցախի ճանաչում ու բարօրութիւն եւ Ցեղասպանութեան ճանաչում` Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց «պահանջատիրութիւնը մեր ժողովրդի հոգու պարտքն է մեր նախնեաց յիշատակի եւ Աստծոյ առջեւ»:

 

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն կոչ արեց ներկաներին գործնական քննարկումերի եւ «առաջնորդուել ապագայի տեսիլքով», քանզի տասնամեակներ շարունակ «անկախութեան ոգին ճառագայթող, անկախութեան բաղձանքով երազեցինք ու ապրեցինք, իսկ այսօր միայն անցեալին նայելու եւ հպարտանալու օր չէ»:

 

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն նշեց, որ ազգի միասնականութիւնը վկայելու առումով կենսական են համազգային խնդիրների քննարկումները, իսկ որպէս ուղեցոյց նշեց «Հայրենիք-Սփիւռք գործակցութիւնը»` որպէս ազգի համար առաջնահերթ կարեւորութեան խնդիր, որի հարցում անհրաժեշտ է իրապաշտ մօտեցմամբ փաստել ազգի ողջ կարողութիւնը: Եթէ «Հայաստան-Սփիւռք գործակցութիւնը համահայկական տեսլականով չի գունաւորուած, այն իրատեսական չէ: Անհրաժեշտ են համահայկական մօտեցումներ, դուրս գալ «մենքէ եւ «դուք»-ի գիտակցութիւնից եւ անցնել հաւաքական «մենք»-ի գիտակցմանը»,- շեշտեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն:

 

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն անդրադարձաւ նաեւ Հայաստանը մեծապէս ջլատող արտագաղթի երեւոյթին, նշելով, որ դարեր ի վեր օտարների բաղձանքն է Հայաստանը տեսնել առանց հայերի, ուստի անհրաժեշտ է «առաջն առնել» այս երեւոյթի, բարելաւել ժողովրդի կենցաղային պայմանները, մշակել եւ իրականացնել բարեփոխումների յստակ ծրագրեր:

 

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն առանձնակի անդրադարձաւ Ցեղասպանութեան ճանաչմանը եւ 100-րդ տարելիցին, նշելով Հայաստանի դերը` պետական մօտեցմամբ ու ոճով:

 

Այնուհետեւ համաժողովի մասնակիցներին ողջունեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը, Հայ Կաթողիկէ եկեղեցու պատրիարք Ներսէս Պետրոս Ժթ-ն, Հայ աւետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ վերապատուելի դոկտոր Մկրտիչ Մելքոնեանը:

 

ՀՅԴ բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը ներկաներին խոստացաւ «անզգուշութեան աստիճանի բաց ու անկեղծ» լինել: Անդրադառնալով Հանրապետութիւնում հասարակութեան բեւեռացուածութեանը` բանախօսը շեշտադրեց, որ այս հանգամանքը կարող է ատելութիւն առաջացնել հէնց Հայրենիքի նկատմամբ, քանի որ իշխանութիւնները հնարաւորութիւն չեն տալիս հասարակ քաղաքացուն հպարտանալու իր Հայրենիքով: Նա մտահոգութիւն յայտնեց, որ երկրի առկայ ընկերային վիճակը, կոռումպացուածութիւնը եւ միւս բացասական երեւոյթները կարող են մեր մէջ սպանել Հայրենասիրութիւնը եւ կոչ արեց կատարել համակարգային արմատական փոփոխութիւններ:


Համաժողովի հանդիսաւոր բացմանը յաջորդեց լիագումար նիստը` ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի նախագահութեամբ:

 

«Հայոց պատմութեան հոլովոյթներում եւ հասարակական գիտակցութեան մէջ մայիս ամիսը խորհրդանշում է հայ ժողովրդի յաղթանակների ամիս, իսկ սեպտեմբերը` հայոց պետականաստեղծման, պետականակերտման ամիս»,- այսպիսի բնորոշմամբ սկսեց իր` «Հայաստան-Սփիւռք գործակցութեան պետական քաղաքականութեան հիմնախնդիրները» թեմայով զեկոյցը ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը:

 

Անդրադառնալով անկախութեան 20 տարիների ընթացքում ձեռք բերուած յաջողութիւններին` նախարար Հրանոյշ Յակոբեանը նշեց,- «մենք պայքարում ենք համաշխարհային, տարածաշրջանային, ինչպէս նաեւ ներքին մարտահրաւէրների լուծման համար: Ժողովրդի սոցիալական բարելաւումը, տնտեսութեան առողջացումը, կոռուպցիայի վերացումը, արտագաղթի կանխումը, ժողովրդավարական ինստիտուտների ամրացումը, Սփիւռքում ուծացման եւ հայապահպանութեան խնդիրները հրամայաբար պահանջում են մեր ուժերի համախմբում»:

 

Նախարարը ներկայացրեց նաեւ ներկայ ժամանակաշրջանի նոր փուլի Հայրենիք-Սփիւռք գործակցութեան քաղաքականութեան հիմնական ձեւակերպումները` «Հայաստանը բոլոր հայերի Հայրենիքն է», «հայ է այն անձը, ով իրեն հայ է զգում», «աջակցել հայ մարդու ինտէգրմանը այն հասարակութեանը, որտեղ ապրում է, եւ շարունակել իր ինքնութեանը հաւատարիմ մնալ», «սփիւռքահայը Հայրենիքում պէտք է շահ ստանայ, դրամ վաստակի», «գործակցութիւն` ըստ տարածաշրջանների», «երկքաղաքացիութեան ինստիտուտի ներդրում, օրէնդրութեան կ\'ատարելագործում» «ճանաչել, վստահել եւ գործակցել» սկզբունքով կազմակերպել Սփիւռքի հետ աշխատանքը, «աջակցել հայապահպանութեանը եւ Սփիւռքի ուծացման դէմ պայքարին», որի կիզակէտում հայ երիտասարդութիւնն է, որպէս ազգային ինքնութեան շարունակութեան ապահովման հիմնասիւն եւ վահան, «նպաստել նոր ձեւաւորուող համայնքների ինքնակազմակերպմանը», «սփիւռքում հայ ներուժի համախմբումը եւ դրա օգտագործումը Հայաստանի զարգացման համար», «հայրենադարձութեան խթանում», «համահայկական առաջնահերթութիւնների ձեւակերպումը»: Վերջին խնդրի շուրջ Նախարար Հ.Յակոբեանն առանձնակի շեշտադրեց` Հայաստանի Հանրապետութեան զօրացում, անվտանգութեան ապահովում, ԼՂՀ հարցի խաղաղ կարգաւորում, Հայոց Ցեղասպանութեան ճանաչում, դատապարտում եւ հետեւանքների վերացում, Սփիւռքում հայապահպանութեան հզօրացում եւ պայքար ուծացման դէմ, Հայ եկեղեցու շուրջ համախմբում:

 

Այնուհետեւ անդրադառնալով ՀՀ սփիւռքի նախարարութեան եռամեայ գործունէութեանը նախարարն իր խօսքն աւարտեց,- «մեր նախարարութիւնը սփիւռքահայի տունն է, ուր իւրաքանչիւր սփիւռքահայ կարող է դիմել իրեն անհանգստացնող խնդիրներով»:

 

Լիագումար նիստում «Հայաստան-Սփիւռք գործակցութեան համակարգային զարգացումների ներկայ հրամայականներըէ թեմայով զեկոյցը կարդաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Գագիկ Յարութիւնեանը:

 

«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգաւորման ներկայ փուլը» թեման ներկայացրեց ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը:

 

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների շարքը:


Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովի ընթացակարգով լիագումար նիստին եւ ՀՀ Նախագահի ընդունելութեանը յաջորդեցին թեմատիկ նիստերը:

 

Համաժողովի մասնակիցները կամաւորութեան ու նախընտրութեան սկզբունքով բաժանուեցին չորս` լեզուի եւ կրթութեան հիմնախնդիրներ, երիտասարդութեան հիմնախնդիրներ, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ` տարածաշրջանային յանձնախմբերի գործունէութեան մասին, Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման կառուցակարգերի մասին, թեմատիկ խմբերի:

 

Թեմատիկ նիստերն ընթանում էին բուռն քննարկումներով, համարձակ առաջարկութիւններով:


Սեպտեմբերի 20-ին, համաժողովի լիագումար նիստում թեմատիկ նիստերի աշխատանքների ամփոփումն էր:

 

Լեզուի եւ կրթութեան հիմնախնդիրների մասին զեկուցեցին Ազգային կոնտրոնական վարչութեան ատենադպիր, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ Տիգրան Ճինպաշեանը եւ Բէյրութի Հայկազեան համալսարանի նախագահ Փոլ Յայտոստէանը:

 

Վերջիններս համաժողովի ուշադրութեանը ներկայացրեցին թեմատիկ նիստի ընթացքում մշակուած առաջարկութիւնները.

 

1.Հայ ինքնութեան զարգացում եւ մշակում երիտասարդ սերնդի համար,

2.Անհրաժեշտ է, որպէսզի նոյնացուեն աւանդական եւ նորաստեղծ Սփիւռքի կրթական ծրագրերն ու համակարգը,

3.Հայագիտութեան բնագաւառի մասնագէտների պատրաստում,

4.Պատրաստուող դասագրքերին զուգընթաց պատրաստուեն նաեւ դրանցով դասաւանդելու մեթոդիկան,

5.Կարեւոր է քրիստոնէական դաստիարակութիւնը,

6.Ուսումնական ծրագրերում անպայմանօրէն ներառել եւ դասաւանդել Հայ Դատի եւ հայ ժողովրդի պատմութիւնը,

7.Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է բարոյական, նիւթական եւ ֆինանսական օգնութիւն յատկացնի Սփիւռքում գործող հայագիտական ամբիոններին

8.Սփիւռքի դպրոցները վտանգուած են, անհրաժեշտ է նոր դպրոցնէր բացել դեսպանատներին եւ եկեղեցիներին կից: «Հայաստան» հիմնադրամը պէտք է կանոնաբար օգնութիւն եւ օժանդակութիւն ցուցաբերի հայ դպրոցին,

9.Կրթութիւնը միայն դպրոց չէ, կրթութիւն ասելով պէտք է հասկանալ նաեւ ընտանիք, միջավայր, եկեղեցի, կազմակերպութիւններ, մամուլ, հեռուստատեսութիւն եւ ռադիօ,

10.Ունենալ համահայկական թերթ տարբեր լեզուներով, թէ էլեկտրօնային եւ թէ տպագիր տարբերակով:

 

Հայոց լեզուն հայ ինքնութեան դրսեւորման հիմնական կռուանն է, առանց որի հնարաւոր չէ պատկերացնել ոչ գրականութիւն, ոչ մշակոյթ, ոչ արուեստ: Ուստի պարոն Ճինպաշեանն առանձնակի շեշտադրեց հայոց լեզուի երկու ճիւղերին վերաբերող հարցերը: Այսպէս.

 

1.հայոց լեզուի օտարացման դէմ պայքարը պէտք է լինի միասնական

2.պատրաստել լեզուի ուսուցման հեշտացուած մեթոդներ,

3.պէտք է վերականգնուի մեսրոպեան ուղղագրութիւնը եւ մշաները, օսմանագէտները եւ պատմաբանները, իրաւագէտները անմիջապէս կ\'անցնեն աշխատանքի: Այդ կառոյցի դերը պէտք է ստանձնեն ՀՀԳԱԱ-ն եւ ԵՊՀ-ն, ֆինանսական միջոցները պէտք է տրամադրուեն թէ Հայաստանեան եւ թէ Սփիւռքի աղբիւրներից, այս ամէնի նպատակն է պատրաստել բարձրագոյն մասնագէտներ:

 

2.Թէ Սփիւռքում եւ թէ Հայրենիքում դպրոցական, երիտասարդական եւ ուսանողութեան շրջաններին անհրաժեշտ է ծանօթացնել Հայոց Ցեղասպանութեան եւ Հայ Դատի խնդիրներին` քննարկումների եւ դասաւանդումների ժամանակակից մեթոդներով, մօտեցումներով եւ միջոցներով: Մեր Կորուստը, ողբը պէտք է վերածել Յաղթանակի, կեանքի թեմայի:

 

3. Ցեղասպանագէտների պատրաստման անհրաժեշտութիւն:

 

4.Ժամանակն է Հայոց Ցեղասպանութեան հարցից անցնել հատուցման հարցի բարձրացմանը:

Անհրաժեշտ է Ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումների կարեւոր նպատակներից մէկը դարձնել հատուցման հարցը եւ միջազգային հանրութեանն իրազեկել հատուցման հարցի վերաբերեալ:

 հատուցումը բաժանւում է հիմնականում երեք մասի`

 

ա. համազգային, հողային, տարածքային խնդիրներ եւ մարդկային զանգուածային կորուստներ բ.եկեղեցապատկան կամ ազգապատկան հողերի հարցեր

 

գ.անհատական կալուածքների եւ ունեցուածքի խնդիրներ:

Պէտք է օգտագործուէն միջազգային, տարածաշրջանային եւ տեղական դատարանները եկեղեցապատկան կամ անհատական կալուածքների հատուցման համար:

 

5. Համատեղել համայն հայութեան տեղեկատուական-քարողչութեան հնարաւորութիւնները Ցեղասպանութիւնը ճանաչելու հարցում:

 6.Շրջիկ ցուցահանդէսներ կազմակերպել հայ համայնքներում:

 7.Աշխատանք տանել Արեւմտեան Հայաստանում ապրող ծպտեալ հայերի հետ, այդ շրջանում հեռուստատեսութիւն եւ ռադիօ հիմնելով, նպատակ ունենալով նրանց հայադարձել:

 

Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման կառուցակարգերի շուրջ առաջ քաշուած խնդիրները ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը:

Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման կառուցակարգերի շուրջ առաջ քաշուած խնդիրները ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը:

 

-Մշակել Հայաստան-Սփիւռք նոր կառուցակարգէր:

-Ստեղծել ազգային կառոյց` Ֆրանսիայում գործող CCAF-ի օրինակով:

- Նախապէս ստեղծել համայնքային կառոյցնէր`,

-Ապա տոկոսային յարաբերակցութեամբ ստեղծել համազգային մարմինը կամ խորհուրդը:

-Ստեղծել հայերի միջազգային խորհուրդ, որը կը ղեկավարուի ՀՀ-ի կողմից:

-Սփիւռքում համայնքային գործերը համակարգի մէկ կառոյց` Ռումինիայի հայոց միութեան օրինակով:

-Ստեղծել համահայկական կառոյց` Երկպալատ խորհրդարանի կամ Ազգային ժողովի թեւով:

-Ստեղծել համազգային կառոյց` ժողովրդավարական սկզբունքներով եւ համամասնական կարգով:

-Մշակել Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների հայեցակարգի նախագիծ:

-Ուսումնասիրել, ամփոփել եւ օգտագործել Կ.Պոլսում 1860-ական թուականներին ստեղծուած «Ազգային Սահմանադրութիւնը» ազգային կառոյցի ստեղծման եւ գործունէութեան համար:

-Համահայկական կառոյցի ստեղծմանը պատրաստ չեն Սփիւռքի մի շարք կ\'առոյցնէր, ինչպէս նաեւ Հայաստանը: Սակայն կառոյցը կարող է թռիչքային դեր ունենալ Հայաստանի զարգացման համար:

-Սկզբում անհրաժեշտ է հասկանալ Սփիւռքի կարիքները, ապա ջանալ դարանք լուծել:

-Մշակել եւ տարբեր լեզուներով հրատարակել ՀՀ հարկային, մաքսային, բանկային եւ այլ բնագաւառներն ընդգրկող իրաւական ակտերի գրքոյկ, որն ամբողջական տեղեկատուութիւն կը ներկայացնի եւ կօժանդակի սփիւռքահայերին:

-Նպաստել հայաստանցի արուեստագէտների համերգները համայնքներում` Սփիւռքի համար նպաստաւոր պայմաններով կազմակերպելուն: Յաճախ հայաստանցի արուեստագէտների համերգները Սփիւռքի հայ համայնքներում կազմակերպւում են համայնքների համար ոչ ձեռնտու պայմաններով:

-Սփիւռքի հայ համայնքներում կազմակերպել հայ արուեստագէտների բարեգործական հիւրախաղեր:

-Նպաստել համայնքներում հայապահպանութեանը, մասնաւորապէս ուսուցիչներ ուղարկելով:

-Հայեցի դաստիարակութեան խնդիրները լուծելու նպատակով արեւմտահայերէնով տպագրել եւ համայնքներին տրամադրել հայոց լեզուի, հայ ժողովրդի պատմութեան, Հայ Եկեղեցու պատմութեան, աշխարհագրութեան արեւմտահայերէն դասագրքեր:

-Մշակել Հայաստան-Սփիւռք, Սփիւռք-Սփիւռք տեղեկատուութեան փոխանակման նոր եւ առաւել օպերատիւ մեխանիզմներ:

-Մշակել եւ կիրառել Սփիւռքի հայ համայնքների, կազմակերպութիւնների, անհատների վերաբերեալ ամբողջական տեղեկատուութեան հաւաքման մեխանիզմներ եւ ստեղծել շտեմարան:

-Սփիւռքի հայաշատ համայնքներում, բացի նախարարի խորհրդականից, սահմանել նաեւ նախարարի տեղակալի պաշտօն:

-Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման գործընթացում ներգրաւել նաեւ գիտնականների, որոնց հետազօտութիւնները հաշուի առնելով մշակել գործակցութեան նոր մեխանիզմներ:

-ՀՀ սփիւռքի նախարարութեան կազմակերպուած համաժողովներին հրաւիրել եւ բոլոր ծրագրերում ընդգրկել գիտնականների, ուշադրութիւն դարձնել յատկապէս գիտական հաստատութիւնների գործունէութեանը:

-Օգտագործել Սփիւռքի մասնագէտների ներուժը:

-Փորձել Սփիւռքի չներկայացուած մասը ներկայացնել:

-Առաջարկում է հայ անկախ բոլոր ֆիլմարտադրողներին մասնակցել «համահայկական անկախ ֆիլմերի փառատօնինէ:

-ՀՀ սփիւռքի նախարարութիւնը Սփիւռքի հայ համայնքների հետ աշխատի աւելի համակարգուած (օր.` 1 տարում-1 համայնք սկզբունքով), այլ ոչ թէ միաժամանակ աշխատել տարբեր համայնքների հետ:

-Հայաստան-սփիւռք գործակցութիւնը կազմակերպել ապակենտրոնացուած սկզբունքով` Հայաստանը կատարի իր անելիքը, Սփիւռքը` իրենը:

Կազմակերպել փոքր գործնական համաժողովներ եւ քննարկումներ:

-Բարելաւել ՀՀ օրէնսդրական դաշտը, նպաստել կոռուպցիայի նուազմանը:

-Հայաստանը պէտք է վստահութիւն ներշնչի Սփիւռքին, Սփիւռքը պէտք է վստահի Հայաստանին:

-Նկատի ունենալով Սփիւռքից որոշ թուով հայերի ներգաղթը դէպի Հայրենիք`պայմաններ ստեղծել, որ այս ընթացքը շարունակական լինի ու նաեւ նպաստաւոր պայմաններ ստեղծել հայ գործարարների ներդրումների համար:

-Շարունակել ներդրումները Հայաստանում եւ աշխուժացնել հիմնադրամների համար գումարների հայթայթման աշխատանքները:

-ՀՀ Ազգային ժողովում որդեգրել «մէկ ժողովուրդ` մէկ խորհրդարան» բանաձեւը:

-Ստեղծել յատուկ օրգան` իմի բերելով Սփիւքի տեսակէտները եւ դրանցից լաւագոյններն օգտագործել ՀՀ բարգաւաճման համար:

Ստեղծել համահայկական ֆորում` Եւրոխորհրդարանի օրինակով:

-Ստեղծել կառոյցներից ընտրուած կառոյց` հաարակական,  տնտեսական եւ քաղաքական` Հհ-ին բարոյապէս եւ նիւթապէս օգնելու համար:

-Ստեղծել պայմաններ ՀՀ-ից արտագաղթը կասեցնելու եւ ներգաղթը աւելացնելու համար:

-Դրացի կամ ոչ դրացի երկրների հետ յարաբերութիւն ունենալը ինքնանպատակ չէ, այլ իր չափով եւ ծաւալով պիտի բծախնդրօրէն ծրագրուի` ազգային շահերի դիտանկիւնից վնասները նուազագոյնի եւ օգուտը առաւելագոյնի հասցնելու համար, իսկ Թուրքիայի հետ յարաբերուելու լաւագոյն միջոցը չյարաբերուելն է:

-Հայաստանն իր բացառիկ գիտական եւ մասնագիտական ներուժով, բարձր մակարդակ ունեցող արտադրութեամբ կարող է միջազգային շուկաներում մրցակցութեան մտնել եւ մասնաւորապէս սփիւռքեան մասնագիտական ներուժը զօրակոչի հրաւիրելով արդիւնաբերութեան զարգացած օրինակը լինի:

-Պէտք է ուշադիր լինել, որ Հայաստանից արժէքաւոր սարքաւորումները կամ տնտեսութեան ու արդիւնաբերութեան բնագաւառում կարեւորութիւն ունեցող մեքենաները անձնական շահերով արտասահմանում վաճառքի չհանուեն, եթէ նման բան դեռեւս կատարւում է:

-Հետեւել հեռուստատեսութեամբ հեռարձակուող ֆիլմերի, հաղորդումների բովանդակութեանը:

-Հայաստան-Սփիւռք գործակցութիւնը կազմակերպել տարածաշրջանային առանձնայատկութիւնները հաշուի առնելով:

-Հայ ժողովրդի կարեւորագոյն խնդիրը Հայոց պետականութեան հզօրացումն ու բարգաւաճումն է:

-Իրականացնել ծրագրեր ակումբային ձեւաչափով տարբեր բնագաւառներում:

-լեզուի եւ համազգային կրթական համակարգի ստեղծում (միասնական ուղղագրութիւն).

-լրատուութեան եւ քարոզչական միասնական դաշտի ստեղծում,

-ազգային մշակոյթի, ժառանգութեան պահպանման եւ զարգացման ազգային ծրագրի իրականացում,

-իրաւական համակարգի կատարելագործում, որը կ\'ապահովի իւրաքանչիւր հայի`անկախ բնակութեան վայրից եւ քաղաքացիութիւնից,

-հայկական կապիտալի համախմբում, տրանսկոնտինենտալ սկզբունքով տնտեսական ծրագրերի իրականացում.

-Իրականացնել ներդրումային ծրագրեր Հայաստանում, ոչ թէ միայն բարեգործական:

-Սփիւռքի եւ Հայաստանի կապը դարձնել աւելի ինտերակտիւ  համախմբելու համար համայն հայութեան ներուժը (մասնագիտական, տնտեսական եւ այլն) եւ ներդնելու այն ՀՀ զարգացման համար:

-Հիմնել Հայաստան-սփիւռք, Սփիւռք- Սփիւռք հորիզոնական կապեր եւ գործակցութիւն:

-Հայաստանում ակտիւացնել պայքարն աղանդների դէմ:

 

ԿՐԹՈՒԹԻՒՆ

-Հայեցի դաստիարակութեան խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է յաւելեալ ուշադրութիւն դարձնել արեւմտահայերէն որակեալ դասագրքերի պատրաստման աշխատանքին  (հայոց պատմութեան եւ կրօնի) եւ զարգացնել համակարգչային համապատասխան ծրագրեր:

-Նպաստել արեւմտահայերէնի պահպանութեան գործին: Կարելի է ստեղծել կայքէջ (արեւմտահայերէն եւ արեւելահայերէն), արբանեակային հեռարձակում, դասագրքեր, ուսուցիչների վերապատրաստման սեմինարներ եւ այլն:

-Ստեղծել նպաստաւոր պայմաններ սփիւռքահայ ուսանողների ուսումնառութեան համար ՀՀ բուհերում, յատկացնել նպատակային տեղեր հայագիտութեան եւ բանասիրութեան մասնագիտութիւններով պետական պատուերի շրջանակներում:

-Հայաստանում եւ Սփիւռքում ծրագրել եւ որդեգրել բարոյական արժէքների միատեսակ ուսուցում, որի նպատակն է գալիք ժամանակների համար պատրաստել հայն ու հայ քաղաքացին:

-Զարկ տալ քրիստոնէական դաստիարակութեան գործին եւ քաջալերել հայ եկեղեցու աւանդոյթների պահպանումը:

-ԱՊՀ երկրներում արագացնել հայկական վարժարաններ հաստատելու գործընթացը:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ

 -Աւելի յաճախակի կազմակերպել Համահայկական մարզական խաղերը եւ այլ երիտասարդական հաւաքներ:

-Եթէ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը համակարգուած աշխատի այլ պետութիւններում ՀՀ դեսպանութիւնների եւ համայնքային ու համահայկական մարզական միութիւնների հետ, ապա Համահայկական խաղերին կը մասնակցեն մարզիկներ 50 շրջաններից:

-Գնահատելի են ՀՀ սփիւռքի նախարարութեան կազմակերպած հաւաքներն ու համաժողովները, ուստի անհրաժեշտ է կազմակերպել ուսանողական հաւաքներ:

-Ստեղծել հայկական սոցիալական ցանց (Facebook-ի եւ Youtube-ի համակարգերում) եւ տեղադրել ՀՀ սփիւռքի նախարարութեան կայքէջի վրայ` երիտասարդութեան շփումն ակտիւացնելու համար:

-Ստեղծել եւ զարգացնել երիտասարդութեանը աւելի հետաքրքրող գրականութիւն: Խմբագրել նոր թերթեր, ստեղծել կայքէջէր, արբանեակով հեռարձակուող հաղորդումներ, ֆիլմեր եւ այլն:

-Հայաստան, Արցախ, Ցեղասպանութիւն, Պահանջատիրութիւն, Միացեալ Հայաստան, Մէկ ազգ, Մէկ Հայրենիք գաղափարների եւ կարգախօսների շուրջ հայ երիտասարդութեան մօտ մշակել համանման ազգային մօտեցումներ:

-Հայեցի դաստիարակութիւնն ու դրա ունեցած դերակատարութիւնը դարձնել միութիւնների աշխատանքի սեւեռակէտ, որպէսզի Հայրենիքի գաղափարը, Հայոց Ցեղասպանութիւնը եւ հայ ժողովրդի պահանջատիրութեան հասկացողութիւնները անջնջելի կերպով դրոշմուեն ներկայ սերունդների գիտակցութեան մէջ:

-Գնահատելի են նախարարութեան կազմակերպած ոսկերիչների, իրաւաբանների, բժիշկների սեմինարներն ու համաժողովները, կարելի է ընդլայնել դրանց աշխատանքային ծիրը` կազմակերպելով նաեւ ցուցահանդէսներ եւ գործնական  հանդիպումներ:

-Հայութեան հզօրացման գաղափարը տէան ծրագրերը իրականացնել աւելի շատ մասնակիցներով եւ տարբեր ոլորտներում:

-Երիտասարդների շրջանում ուծացումը կանխելու նպատակով  անհրաժեշտ է ուսումնասիրել տարբեր երկրներում բնակուող հայ երիտասարդների մտածելակերպը եւ գործել համապատասխան: Չի կարելի մէկ գիրք տպագրել բոլորի համար:

-Երիտասարդները հեռանում են Հայ Եկեղեցուց անկիրթ հոգեւորականների պատճառով: Անհրաժեշտ է  նախ կրթել հոգեւորական դասը, որը կը կրթի երիտասարդներին:

-Քարոզչութեան ակտիւացման նպատակով պատրաստել եւ տարածել մեծ թուով բարձրորակ քարոզչական ֆիլմեր:

-Իրականացնել համայնքների քոյրացման ծրագրեր:

-Իրականացնել այն քաղաքների քոյրացում, որոնց քաղաքապետները կամ փոխքաղաքապետները հայ են: Դա կը նպաստի գործակցութեան յետագայ զարգացմանը:

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

 

Խնդրում է նախարարի միջամտութիւնը ՀՀ արդիւնաբերութեան նախարարին` միջազգային շուկային համապատասխան շուկայ ստեղծելու համար:

Սա բարձրացուած հարցերի եւ արուած առաջարկութիւնների ոչ ամփոփ նկարագրութիւնն է:

Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովի թեմատիկ նիստերում արուած առաջարկութիւնները եւ կատարուած աշխատանքներն ամփոփելով ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն առաջարկեց բարձրաձայնել համաժողովի մասնակիցների կողմից ընդունուած Յայտարարութիւնը:

 

Այնուհետեւ, մամուլի ասուլիսով իր աշխատանքներն  աւարտեց Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովը: 

 

Բանախօսներն էին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամեանը, Վիեննայի Մխիթարեան Միաբանութեան աբբահայր Հ. Պօղոս Ծ. Գոճանեանը, Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսեան` Թեհրանի հայոց թեմի առաջնորդ, Տ. Ռաֆայէլ արք. Մինասեանը` Հայ Կաթողիկէ եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արեւելեան Եւրոպայի թեմի առաջնորդ, Նաթան Եպիսկոպոս Յովհաննիսեան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչութեան տնօրէն, Տիգրան Ճինպաշեանը` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչ, Ազգային կենտրոնական վարչութեան ատենադպիր, Վազգէն Եակուբեանը` ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչական ժողովի անդամ, Մկրտիչ Մելքոնեանը` Հայ աւետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, Մայք Խարապեանը`ՌԱԿ-ի կենտրոնական  վարչութեան ատենապետ եւ Սեպուհ Կալփակեան` ՍԴՀԿ-ի կենտրոնական վարչութեան անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր:

 

Մասնակիցները բարձր գնահատելով համաժողովի արդիւնքները` իրենց շնորհակալական խօսքն ուղղեցին ինչպէս ՀՀ Նախագահին, այնպէս էլ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանին, այսքան կարճ ժամանակահատուածում այդքան ահռելի ու դժուարին աշխատանք կատարելու եւ մէկ անգամ եւս Սփիւռքը միաւորելու փորձ կատարելու համար:

 

Բանախօսները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Կցուած նկարներ

  
  
  
  
  
  
  
  

Կցուած նիւթեր

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Յունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: