Համաժողովներ

1   2   3   Յաջորդը  
«Գարեգին Նժդեհի գործունէութիւնը Սփիւռքում» խորագրով գիտաժողով

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ նախագահութեան նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀ սփիւռքի նախարարութեան, ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնութեամբ կազմակերպուած «Գարեգին Նժդեհի գործունէութիւնը Սփիւռքում» խորագրով գիտաժողովը` նուիրուած մեծ զօրավար եւ գաղափարախօս Գարեգին Նժդեհի 125-ամեակին:

«Հայութեան կրօնադաւանական հատուածներ. մարտահրաւէրներ եւ հնարաւորութիւններ» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանս

Դեկտեմբերի 9-10-ը Երեւանում կայացավ ՀՀ սփիւռքի նախարարութեան, «Հիքսոս»  հիմնադրամի եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնութեամբ կազմակերպուած «Հայութեան կրօնադաւանական հատուածներ. մարտահրաւէրներ եւ հնարաւորութիւններ» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանսը:

Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական 2-րդ համաժողով

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական ընկերակցութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական 2-րդ համաժողովի» բացման հանդիսաւոր արարողութիւնը:

Սրտաբանութեան եւրակովկասեան 3-րդ համաժողով

Հոկտեմբերի 29-30-ը ՀՀ սփիւռքի նախարարութեան, ՀՀ առողջապահութեան նախարարութեան եւ «Ակցիայ Առողջութիւն Հայաստան-ֆրանսիա» կազմակերպութեան նախաձեռնութեամբ անցկացուեց Սրտաբանութեան երակովկասեան 3-րդ համաժողովը:

Երեւանում կազմակերպուեց «Ոսկէ շերեփ» հայկական ճաշատեսակների փառատօն

Հոկտեմբերի 14-ին Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոնում ՀՀ սփիւռքի նախարարութեան, «Հայ խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանմանէ հասարակական կազմակերպութեան եւ «Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնութեամբ կազմակերպուեց «Ոսկէ շերեփ» հայկական ճաշատեսակների փառատօն:

Վիեննայի Մխիթարեան Միաբանութեան 200-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի նիստերի դահլիճում կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ եւ ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի ու Մխիթարեան Միաբանութեան մասնակցութեամբ կազմակերպուած Վիեննայի Մխիթարեան Միաբանութեան 200-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողովի բացումը:

Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողով

Սեպտեմբերի 19-ին Երեւանի մարզահամերգային համալիրի հանդիսութիւնների դահլիճում իր աշխատանքները սկսեց Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովը:


 Հանդիսաւոր նիստին ներկայ էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը, Հայ Կաթողիկէ եկեղեցու պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ-ն, Հայ աւետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ վերապատուելի դոկտոր Մկրտիչ Մելքոնեանը, ՀՅԴ բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, ՍԴՀԿ կենտրոնական վարչութեան ատենապետ Սեդրակ Աճեմեանը, ՌԱԿ կենտրոնական վարչութեան ատենապետ Մայք Խարապեանը, ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամեանը:


 Համաժողովին մասնակցում էին 46 երկրներից ժամանած Սփիւռքի 151 կազմակերպութիւնների 550 ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

«Հայերի հետքերը Բրազիլիայում» գիտակոնֆերանս

Սեպտեմբերի 7-ին ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում կայացաւ ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ ՀՀ-ում  Բրազիլիայի Դաշնային Հանրապետութեան դեսպանատան ջանքերով կազմակերպուած «Հայերի հետքերը Բրազիլիայում» գիտակոնֆերանսը:

«Սփիւռքի հեռանկարները գլոբալացուող աշխարհում» միջազգային համաժողով

2011թ. մայիսի 26-ին Երեւանի «Մետրոպոլ» հիւրանոցում մեկնարկեց ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Սփիւռքի հեռանկարները գլոբալացուող աշխարհում» միջազգային երկօրեայ համաժողովը: Համաժողովին մասնակցում են սփիւռք ունեցող 12 երկրների (Հայաստան, Հունգարիայ, Յունաստան, Աւստրիա, Արգենտինա, Իտալիա, Հնդկաստան, Լեհաստան, Ֆրանսիայ, Չինաստան, Ռումինիայ, Լիբանան) համապատասխան պետական մարմինների ղեկավարներ ու ներկայացուցիչներ,

Հայաստանի եւ Սփիւռքի առեւտրաարդիւնաբերական պալատների եւ գործարարների միութիւնների խորհրդաժողով

2011 թուականի ապրիլի 29-30-ը Երեւանում տեղի ունեցաւ Հայաստանի եւ Սփիւռքի առեւտրաարդիւնաբերական պալատների եւ գործարարների միութիւնների խորհրդաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ սփիւռքի նախարարութիւնը եւ Կանադա-Հայաստան գործարար խորհուրդը Հայաստանի առեւտրաարդիւնաբերական պալատի աջակցութեամբ:

1   2   3   Յաջորդը  

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2012  >> <<  Փետրուար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի յարգարժան խմբագրակազմ,

Սիրելիբ տիկին Գալաճէան,

Լիբանանահայ մեր հայրենակիցներ,

15.11.2011  |  Ելոյթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական ընկերակցութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական 2-րդ համաժողովի» բացման հանդիսաւոր արարողութիւնը:

Տեղեկատւուական անկիւուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպութիւն

Հայեր

Մեր գործընկերները