Նախարարութեան ծրագրեր

 

Բարեփոխումների շրջանակներում Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան կազմում 2008թ. հոկտեմբերի 1-ից գործում է ՀՀ սփիւռքի նախարարութիւնը: Այն Հայաստանի Հանրապետութեան նախագահի ընդհանուր ղեկավարութեամբ մշակում եւ իրականացնում է Հայաստանի եւ Սփիւռքի հետ կապերի ամրապնդման, հասարակական կառոյցների հետ գործակցութեան զարգացման, հայապահպանութեան, Սփիւռքի ներուժի յայտնաբերման, հայրենադարձութեան ծրագրերի մշակման եւ նախարարութեան իրաւաuութեանը վերապահուած այլ բնագաւառներում Հայաuտանի Հանրապետութեան կառավարութեան քաղաքականութիւնը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրամանով սփիւռքի նախարար է նշանակուել ԱԺ պատգամաւոր Հրանոյշ Յակոբեանը:


նախարարութիւնը, մասնաւորապէս, մշակում եւ իրականացնում է Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող համահայկական նպատակային ծրագրեր:

Նախարարութիւնը նպաստելու է համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, Սփիւռքի հայկական դպրոցների հանրակրթական եւ միօրեայ դպրոցների զարգացմանը, աջակցելու է հայապահպան գործունէութեանը, մշակութային ժառանգութեան պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանը եւ տարածմանը, այլալեզու եւ այլադաւան հայերի շրջանում հայկական ազգային ինքնութեան հաստատմանն ու արմատաւորմանը` նրանց «հայադարձութեանըէ, աջակցելու է աշխարհասփիւռ հայերի հայրենադարձութեանը եւ սփիւռքի հայ երիտասարդների ուխտագնացութեանը Հայաստան:


Նախարարութիւնն աջակցելու է Հայաստանի Հանրապետութեան տնտեսական ծրագրերին Սփիւռքի ձեռներէցների մասնակցութեանը, հայկական պետականութեան ամրապնդմանն ու համազգային խնդիրների լուծմանը սփիւռքահայերի արդիւնաւէտ մասնակցութեան համար նպաստաւոր քաղաքական, տնտեսական, մշակութային, իրաւական եւ հոգեւոր միջավայրի ձեւաւորմանը:


Նախարարութիւնը նպաստելու է Սփիւռքի չկազմակերպուած հատուածի ինքնակազմակերպմանը, համահայկական մասնագիտական յանձնախմբերի, միաւորումների ստեղծմանն ու գործունէութեանը, սփիւռքահայերի երկքաղաքացիութեան ձեռք բերման պարզ եւ յստակ ընթացակարգերի ձեւաւորմանը եւ կիրարկմանը:


Սփիւռքի նախարարութիւնը նպաստելու է համահայկական միասնական տեղեկատուական դաշտի ձեւաւորմանն ու զարգացմանը, Հայաստանի եւ սփիւռքի քաղաքական, տնտեսական, մտաւոր, գիտակրթական, հոգեւոր-մշակութային կարողութիւնների ու ջանքերի համախմբմանը` ուղղուած պետութիւնների եւ միջազգային համայնքի կողմից հայոց ցեղասպանութեան ճանաչմանը, Լղհ-ի հիմնախնդրի խաղաղ կարգաւորմանը, նպաստելու է հակահայկական քարոզչութեան եւ հայատեացութեան, հայոց պատմութեան կեղծարարների գործունէութեան կանխարգելմանը, բացայայտմանը եւ հակազդեցութեանը:


Հանրապետութեան Նախագահի նախաձեռնած բարեփոխումների շրջանակներում մշակւում է Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման հայեցակարգը: Հայաստան-սփիւռք գործակցութեանը համահայկական տարողութիւն հաղորդելու, համազգային, համամարդկային խնդիրները համատեղ քննարկելու եւ սկզբունքներ որոշելու, ազգային պետական առաջնահերթութիւնները ճշտելու, պետական մարմինների գործունէութեանը անհրաժեշտ ուղղութիւն տալու եւ դրանց միջեւ համագործակցութեան ապահովելու նպատակով ստեղծուելու է «ազգային խորհուրդ` Հանրապետութեան Նախագահի ղեկավարութեամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՈՒԱԾ

2010 ԹՈՒԱԿԱՆԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ 3 ԾՐԱԳՐԵՐԸ

 

1. «ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐ

Ծրագրի նպատակն է աշխարհասփիւռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրա տեսարժան վայրերը, բնակուելով ընտանիքներում մօտիկից ծանօթանալ հայ ընտանիքի սովորոյթներին, աւանդոյթներին, իր հասակակիցներին, նպաստել սփիւռքահայ երիտասարդութեան մօտ ազգային ինքնութեան ամրապնդմանը, արմատներին կառչելուն, ազգային գիտակցութիւնը հզօրացներուն, աջակցել Հայաստան-սփիւռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնութեանը, նպաստել երիտասարդութեան հայադարձութեանը:

 

2. «ՄԷԿ ԱԶԳ, ՄԷԿ ՄՇԱԿՈՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՕՆ

«Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական փառատօնի կազմակերպում, որը կ'իրականացուի ընդլայնուած ձեւաչափով`ամբողջ տարուայ ընթացքում:  Կ'ընդգրկուեն ստեղծագործական գրեթէ բոլոր միութիւնները, ընթացքում կը կազմակերպուեն մասնագէտների վերապատրաստում, ինչպէս նաեւ մասնագիտական լրագրողների, թատերական գործիչների, գրողների, նկարիչների համահայկական համաժողովներ եւ ընկերակցութեան ստեղծման, եւ ցանցի համար: 

 

3. ՍՓԻՒՌՔԻ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

Համահայկական մասնագիտական համաժողովների կազմակերպման արդիւնքում Հայաստան-Սփիւռք կապերի մերձեցում, Սփիւռք-Սփիւռք կապերի հաստատում, ընկերակցութիւնների ստեղծում, համայնքների կազմակերպում` ըստ մասնագիտութիւնների:

Այդ նպատակով 2010 թուականի ընթացքում կազմակերպուելու են նաեւ`

«Արեւմտահայերէնի ուսուցման վիճակը Սփիւռքում» համաժողով, համահայկական միասնական դասագրքերի ստեղծման աշխատանքները:

Բանկիրների եւ ֆինանսիստների համահայկական համաժողով,

Հայաստանի բուհերի շրջանաւարտների հաւաք,

«Հայ ինքնութեան որակների պահպանումը խառն ամուսնութիւններում» գիտաժողով:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2012  >> <<  Փետրուար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի յարգարժան խմբագրակազմ,

Սիրելիբ տիկին Գալաճէան,

Լիբանանահայ մեր հայրենակիցներ,

15.11.2011  |  Ելոյթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտում կայացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական ընկերակցութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագէտների համահայկական 2-րդ համաժողովի» բացման հանդիսաւոր արարողութիւնը:

Տեղեկատւուական անկիւուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպութիւն

Հայեր

Մեր գործընկերները