|Հայերեն |Հայերեն դաս. |English |Русский

Հիմնական էջ
Կայքի քարտէզ
Էլփոստ
Կապը մեզ հետ

Մեր մասին


Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման պետական քաղաքականութեան ամբողջական եւ արդիւնաւէտ իրականացման, այդ բնագաւառի պետական քաղաքականութեան մշակման, այն շարունակօրէն կատարելագործելու, պետական մարմինների գործունէութիւնը համակարգելու նպատակով 2008թ. հոկտեմբերի 1-ից Հայասատանի Հանրապետութեան կառավարութեան կազմում սկսել է գործել սփիւռքի նախարարութիւնը: 


Քսանմէկերորդ դարում Հայկական պետականութեան եւ աշխարհասփիւռ հայութեան առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրաւէրները պահանջում են նոր որակ, ձեւ եւ բովանդակութիւն հաղորդել հայոց պետականութեան ամրապնդման եւ հայապահպանութեան գրաւականին` Հայաստան-Սփիւռք գործակցութեանը, յենուելով առաւելապէս մարդկային, մշակութային եւ սոցիալական կապիտալի, հասարակական լիարժէք ինտէգրման եւ մրցունակութեան կռուանների վրայ:


Հայաստան-Սփիւռք գործակցութեան հիմնական նպատակը պատմական Հայրենիքում հաստատուած կամ արտերկրում բնակուող իւրաքանչիւր հայի` Հայաստանի Հանրապետութեան քաղաքացու, արցախցու կամ սփիւռքահայի հիմնարար իրաւունքների եւ ազատութիւնների, նրա օրինական շահերի պաշտպանութիւնն է` միջազգային իրաւունքի շրջանակներում եւ հայ ազգային ինքնութեան որակների պահպանութիւնը` հայապահպանութիւնը:


Նախարարութիւնը մշակում եւ իրականացնում  է Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող համահայկական նպատակային ծրագրեր, նպաստում  համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, Սփիւռքի հայկական դպրոցների հանրակրթական եւ միօրեայ դպրոցների զարգացմանը, աջակցում հայապահպան գործունէութեանը, մշակութային ժառանգութեան պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանը եւ տարածմանը, այլալեզու եւ այլադաւան հայերի շրջանում հայկական ազգային ինքնութեան հաստատմանն ու արմատաւորմանը` նրանց «հայադարձութեանը
», աջակցում  աշխարհասփիւռ հայերի հայրենադարձութեանը եւ սփիւռքի հայ երիտասարդների ուխտագնացութեանը Հայաստան:


Նախարարութիւնն աջակցում է Հայաստանի Հանրապետութեան տնտեսական ծրագրերին Սփիւռքի ձեռներէցների մասնակցութեանը, հայկական պետականութեան ամրապնդմանն ու համազգային խնդիրների լուծմանը սփիւռքահայերի արդիւնաւէտ մասնակցութեան համար նպաստաւոր քաղաքական, տնտեսական, մշակութային, իրաւական եւ հոգեւոր միջավայրի ձեւաւորմանը: Նախարարութեան կարեւորագոյն խնդիրներից է նպաստել Սփիւռքի չկազմակերպուած հատուածի ինքնակազմակերպմանը, համահայկական մասնագիտական յանձնախմբերի, միաւորումների ստեղծմանն ու գործունէութեանը, սփիւռքահայերի երկքաղաքացիութեան ձեռքբերման պարզ եւ յստակ ընթացակարգերի ձեւաւորմանն ու կիրառմանը:


Սփիւռքի նախարարութիւնը ձեռնամուխ է լինելու համահայկական միասնական տեղեկատուական դաշտի ձեւաւորմանն ու զարգացմանը, Հայաստանի եւ Սփիւռքի քաղաքական, տնտեսական, մտաւոր, գիտակրթական, հոգեւոր-մշակութային կարողութիւնների ու ջանքերի համախմբմանը` ուղղուած պետութիւնների եւ միջազգային համայնքի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչմանը, ԼՂՀ-ի հիմնախնդրի խաղաղ կարգաւորմանը, նպաստելու է հակահայկական քարոզչութեան եւ հայատեացութեան, հայոց պատմութեան կեղծարարների գործունէութեան կանխարգելմանը, բացայայտմանը եւ հակազդեցութեանը: Սփիւռքի նախարարութիւնը ապաքաղաքական կառոյց է, նրա դռները բաց են իւրաքանչուր սփիւռքահայի առջեւ, եւ այն իրաւամբ դարձել է իւրաքանչիւր «սփիւռքահայի տուն
»:

 

Սպասւող իրադարձութիւններ

 
 

Շնորհաւորանքներ

 
 

Ելոյթներ

 
<<  2019  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

ՄՈՍԿՈՒԱՅԻ «Վերածնունդ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

ՏՆՕՐԷՆ ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՒԱՆԵԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՒ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Մեծ սիրով եւ հպարտութեան զգացումով շնորհաւորում եմ Մոսկուայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամեայ յոբելեանը:

24.10.2017  |  Ելոյթներ

Գերապայծա՛ռ Տէր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյեան,

Հոգեւոր Հայրեր,

Յարգարժա՛ն գիտնականներ, ներկանէր,


Շնորհաւորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարեան միաբանութեան հաստատման 300-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, յոբելեան, որի մեկնարկը տրուեց այս տարուայ սեպտեմբերին Մխիթարեան միաբանութեան Մայրավանքում եւ այսօր էլ շարունակւում է Մայր հայրենիքում: