Զբոսաշրջությունը Հայաստանում


Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է:


Զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումն ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում:


Զբոսաշրջային այցելությունների քանակի ավելացման նպատակով ՀՀ տնտեսական զարգացման նախարարության աջակցությամբ անցկացվել են արդեն ավանդական և ժողովրդական դարձած և միջազգային ճանչում ունեցող մի շարք փառատոններ, որոնց մասնակցում են նաև սփյուռքահայեր աշխարհի տարբեր երկրներից:


- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում - «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը,

- ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում - «Մշակութային վերածնունդ» խորագրով գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների փառատոնը, 

- ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում Գաթայի փառատոն,

- ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում Գինու ավանդական փառատոնը,


Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վիճակագրության, ներգնա զբոսաշրջային այցելությունների, մարքեթինգային քաղաքականության, միջազգային համագործակցության, ոլորտի կրթական համակարգի և հասարակական հատվածի մասին տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք այցելել ՀՀ տնետսական զարգացման և ներդրումների նախարարության կայք www.mineconomy.am

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: