Սիրիահայերի անկյուն
Հարգելի՛ այցելուներ,
Բարի գալուստ «Սիրիահայերի անկյուն»: Այս էջում դուք կարող եք տեղեկանալ ՀՀ սփյուռքի նախարարության և իր գործընկեր կազմակերպությունների կողմից սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն հայցող սիրիահայերի համար իրականացվող աջակցության և ինտեգրման ծրագրերի, ինչպես նաև սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների մասին:
Հուսով ենք, որ այս անկյունը Ձեզ կօգնի գտնել սիրիահայերի հետ տարվող աշխատանքների մասին այն տեղեկատվությունը, որը փնտրում եք:
Սիրիահայերին առնչվող հարցերի, բողոքների և առաջարկությունների առկայության դեպքում, ինչպես նաև սիրիահայերի հիմնախնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն ստանալու նպատակով կարող եք դիմել ՀՀ սփյուռքի նախարարության հետևյալ ստորաբաժանումներին.
Հեռ.՝ 010 58 56 01
Գլխավոր քարտուղար ներքին 611
Բողոքների, դժգոհությունների կամ այլ հարցադրումների և առաջարկությունների դեպքում
Մերձավոր և Միջին Արևելքի Հայ համայնքների վարչություն ներքին 610
Արձանագրվելու համար
Առողջապահական խնդիրների դեպքում
Աշխատանքի հարցերով
Բնակարանով ապահովման հարցով
այլ հարցերով ու առաջարկություններով
Իրավաբանական վարչություն ներքին 703
Իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար
Համահայկական ծրագրերի վարչություն ներքին 604 և 807
Կրթական հարցերով խորհրդատվություն ստանալու համար
Սիրիահայերի աջակցության և ինտեգրման ծրագրեր իրականացնող ՀՀ պետական մարմինների, հասարակական, միջազգային, բարեգործական կազմակերպությունների, սիրիահայերի կողմից Հայաստանում ստեղծված հասարակական կազմակերպություններիևայլկառույցների ցանկին և մատուցվող ծառայություններին կարող եք ցանոթանալ ստորև:
«Հայաստանում տեղահանված անձանց աջակցման ծառայությունների տեղեկատվական թերթիկ»
Սիրիահայերին օժանդակություն տրամադրող կազմակերպությունների և ծառայությունների ցանկ
Հարգանքներով՝
Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարություն