ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  • ՀՀ Նախագահի հանձնարարությամբ՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հետ տարվող աշխատանքների համակարգումը դրված է ՀՀ սփյուռքի նախարարության վրա:
  • ՀՀ վարչապետի 2013 թվականի հունվարի 14-ի N9-Ա որոշմամբ՝ ստեղծվել և իր գործունեությունն է շարունակում Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը:
  • 2012թ.-ից ՀՀ սփյուռքի նախարարությունում գործում է սիրիահայերի հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խումբը, արագ արձագանքման խումբը, թեժ գիծը:
  • ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպվում է սիրիահայերի ամենօրյա ընդունելությունը, արձանագրումը, անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, ինչպես նաև համակարգվում են վերջիններիս կարիքների և խնդիրների վերհանման, գնահատման և դրանց լուծմանն ուղղված աշխատանքները: 
  • Գործում են ոլորտային 4 աշխատանքային խմբերը: 
  • Իրենց գործունեությունն են շարունակում Հայաստանում հաստատված սիրիահայերի կողմից Հայաստանում ստեղծված` «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» (2012թ.-ի հոկտեմբերից), «Հալեպ» հայրենակցական բարեսիրական (2013թ.-ի հոկտեմբերից) և «Սիրիահայերի միություն» (2016թ.-ի հունվարից) հասարակական կազմակերպությունները:
  • Սիրիահայերի հասարակական լիարժեք ինտեգրումը` որպես շարունակական, երկարաժամետ և բազմակողմանի` իրավական, սոցիալ-տնտեսական և մշակութային գործընթաց, այսօր էլ շարունակում է մնալ ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներից մեկը: 
  • ՀՀ սփյուռքի նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն` 2018թ. դրությամբ Հայաստանում բնակվում է շուրջ 22.000 սիրիահայ, որոնց մի մասն անընդհատ գտնվում է շարժման մեջ: 
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: