Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու կարգ

 

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների հավակնորդներին ներկայացվող պահանջները

Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, բացառությամբ՝ այն անձանց ովքեր. 
1. դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ
2. դատական կարգով զրկվել են քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից
3. տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչնդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ուև լիազորությունների իրականացմանը
4. դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ
5. խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից։


Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու ոլորտը կարգավորող օրենսդրությունը.

- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք


-  Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 792-Ն որոշում)


ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմում տեխնիկական սպասարկման թափուր պաշտոններ առաջանալու դեպքում, տեխնիկական սպասարկման թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կատարում է նշանակում:


 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: