Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայր

Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրը համարվում է ԱՊՀ երկրների շարքում ամենաբացերից մեկը: Հայաստանի Հանրապետությունը ներդրումների նկատմամբ հայտարարել և իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն:

 

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշերում 

 

Հայաստանի կառավարությունն իրականացնում է գործարար միջավայրի խորը և համապարփակ բարեփոխումներ` օտարերկրյա ներդրողների և գործարարների համար առաջարկելով բիզնեսի համար նպաստավոր միջավայր: 

  • Համաձայն ՀԲ «Գործարարությամբ զբաղվելը 2017» հաշվետվության` Հայաստանը  38-րդն է  190 երկրների շարքում:
  • ԱՄՆ հեղինակավոր «Հերիթիջ ֆաունդեյշըն»-ի և «Ուոլ սթրիթ ջորնըլ»-ի կողմից ամեն տարի հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս» 2016թ. հաշվետվության համաձայն Հայաստանը իր վարկանշային միավորով (67.0 միավոր) զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը 165 երկրների շարքում:

Տնտեսության ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով Հայաստանը առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում:

 

Օտարերկրյա ներդրողների պաշտպանություն 

 

Ներդրումային ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտն է` 1994 թվականին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը:


Հայաստանում օտարերկրյա ներդրումները ամբողջությամբ պաշտպանված են, ներդրողներն օգտվում են մի շարք երաշխիքներից և առավելություններից: Օտարերկրյա ներդրողները գործում են ընդհանուր օրենսդրությանը համապատասխան (ինչպես տեղական ընկերությունները), ինչն ապահովում է նրանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունք: Ավելին, օտարերկրյա ներդրումները կարգավորող ՀՀ օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է իրականացման պահին գործող օրենսդրությունը:


Ներկայումս Հայաստանն ունի ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ համաձայնագրեր շուրջ 40 երկրների հետ, հետ համաձայնագրերը բանակցության փուլում են ևս 28 երկրի հետ:


1992 թվականից Հայաստանը անդամակցում է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին:

 

Արտահանման հնարավորություններ

 

Հայաստանի Հանրապետությունն ունի ազատ առևտրի համաձայնագրեր շուրջ 250 մլն ընդհանուր բնակչություն ունեցող ԱՊՀ անդամ երկրների մեծամասնության հետ:


Հայաստանը ներկայումս օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և  Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից» (GSP), որոնք ապահովում են վերոնշյալ երկրների շուկաների արտոնյալ հասանելիությունը մի շարք ապրանքատեսակների համար ներմուծման  զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերի միջոցով: Հայաստանն ընդգրկված է նաև ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) առևտրային ռեժիմից օգտվող երկրների ցանկում:


2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: 

 

Արտոնությունների համակարգ

 

Հայաստանում գործում են հետևյալ արտոնությունները.


- ԱԱՀ վճարումը հետաձգվում է 1-3 տարի ժամկետով սարքավորումների ներմուծման համար: («Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշում)

- ԱԱՀ վճարումը հետաձգվում է 3 տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում: (ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշում)

- Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած արտահանման խոշոր ծրագիր իրականացնողների համար (բացառությամբ` մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) վերամշակման, թանկարժեք քարերի մշակման և (կամ) իրացման, ոսկերչական իրերի արտադրության և (կամ) իրացման, թանկարժեք մետաղների արտադրության և (կամ) իրացման, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության և (կամ) իրացման ոլորտների) շահութահարկի դրույքաչափը կազմում է 5% առնվազն 40 մլրդ դրամ արտահանման դեպքում, 2% առնվազն 50 մլրդ դրամ արտահանման դեպքում: («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք)

- Աջակցություն նորաստեղծ ՏՏ ընկերություններին: ՏՏ ոլորտի նորաստեղծ հավաստագրված ընկերությունները ազատված են շահութահարկից, իսկ եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 10%: («Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք)։

- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն ազատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված մաքսատուրքից, եթե այդպիսի տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը չեն արտադրվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով) կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին: (ՀՀ կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1118-Ն որոշում):

- Կանոնադրական կապիտալի համալրմանն ուղղված` Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքից: (Մաքսային միության հանձնաժողովի 2009թ. նոյեմբերի 27-ի №130 որոշում՝ կետ 7.3)

- Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտի (բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտի)` գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը: («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք)

- Հայաստանի սահմանամերձ գոտիներում գործունեությունը ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից: («Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2015թ. հունվարի 15-ի N 30-Ն որոշում):

- Տավուշի մարզի Դիլիջան համայնքում առնվազն 2 միլիարդ դրամի ներդրմամաբ ծրագրերի իրականցման շրջնակներում գործունեությունը ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից: («Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եվ հարակից տարածքների զարգացման եվ ներդրումների խրախուսման մասին» ՀՀ օրենք)

- Շահութահարկի, հույքահարկի, հողահարկի արտոնությունների հնարավորություն Հայաստանի արդյունաբերական գոտիներում: («Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենք)

- Հայաստանի ազատ տնտեսական գոտիների շահագործողներն ազատված են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից: Իսկ գոտում պետական մարմինների կողմից ծառայությունները կմատուցվեն «մեկ պատուհան» սկզբունքով: («Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2011թ. հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշում, ՀՀ կառավարության 2012թ. մարտի 15-ի N 292-Ն որոշում)


Ներկայումս Հայաստանում գործում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին (http://fez.am/arm/index.php) բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության ոլորտում և «ՄԵՐԻԴԻԱՆ» ազատ տնտեսական գոտին ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ոլորտներում:

 (http://mineconomy.am/uploades/Meridian_Presentation.pdf):

 

Ներդրումների համար արտոնություններ սահմանող իրավական ակտեր

 

«Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենք


«Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենք


«Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենք


«Ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման և ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից հաշվետվությունների ներկայացման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում


«Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից» ՀՀ կառավարության որոշում


Տեղեկատվություն ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային և ԵՏՄ ու ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված մաքսային արտոնությունների վերաբերյալ

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հունիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

Հարգարժան մաեստրո,

Երգչախմբի թանկագին անդամներ,

 

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի հիմնադրման 40-ամյակի և նրա տաղանդավոր ղեկավար Խաչիկ Յիլմազյանի ստեղծագործական գործունեության 60-ամյա հոբելյանների առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։