Հաշվետվություն

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից իրականացված Սիրիայի փախստականների կրթական, մշակութային, սոցիալական, տնտեսական ինտեգրման խնդիրների լուծմանը նպաստող մի շարք ծրագրեր, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված մի շարք միջոցառումներ և ձեռնարկներ


1. «Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման գործընթացի արագացում» ծրագրի շրջանակում՝


2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տեղի են ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 3 նիստ, որտեղ քննարկվել են Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի և հայ համայնքների խնդիրների, սիրիահայերի բուժօգնության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների և հետագա անելիքների, սիրիահայ գործարարների վերապատաստման և նրանց բիզնեսի կայացմանն ուղղված ծրագրերի, ՀՀ քաղաքացիություն և կացության կարգավիճակ ստացած սիրիահայերի վերաբերյալ տեղեկատվությունը և ոլորտում առկա խնդիրների ու հետագա անելիքների մասին առաջարկները: Նիստերում զեկույցներով հանդես են ելել նաև Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ծրագրի ղեկավարը՝ սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների և սիրիահայերի տնտեսական ինտեգրման ուղղությամբ իրականացված և նախատեսված ծրագրերի մասին, ինչպես նաև տնտեսական ինտեգրման աշխատանքային խմբի գործունեության մասին:


2. «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի շրջանակում՝


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մեկնարկել է «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագիրը, որի նպատակն է անվճար բժշկական օգնություն տրամադրել 2012 թվականից ի վեր սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում բնակություն հաստատած կարիքավոր սիրիահայերին, որոնց անհրաժեշտ բժշկական օգնությունը ներառված չէ կամ մասնակիորեն է ներառված պետական պատվերի շրջանակներում: Նախարարությունը մասնակցել է ծրագիրն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի բոլոր հանդիպումներին:

Նախարարության միջնորդությամբ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»  ՀԿ-ի, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության և  Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից 437 սիրիահայի տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ բժշկական օգնություն ստանալու համար:

Բացի այդ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ում սիրիահայ կամավոր բժիշկների (մանկաբույժ, ակնաբույժ, մաշկաբան, թերապևտ) կողմից գործող շաբաթօրյա բժշկական անվճար «Դարմանատուն» ծառայությունից օգտվել է 650 սիրիահայ:


3. Սիրիահայերի տնտեսական ինտեգրման խնդիրների լուծման ծրագրի շրջանակում՝


կազմակերպվել է «Հայաստանում ներդրումներին սփյուռքահայերի մասնակցությունը» և «Զբոսաշրջության զարգացումը Հայրենիքում և սփյուռքահայերի մասնակցությունը» կլոր սեղան - քննարկումներ:

«Սփյուռքի զորակցությամբ» խորագրով կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են նաև սիրիահայ և իրաքահայ գործարարներ: 

Նախարարությունը, որպես սիրիահայերի տնտեսական ինտեգրման հարցերով աշխատանքային խմբի անդամ և համակարգող, մասնակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնությամբ իրականացված՝ Հայաստանում սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրման հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ տեղի ունեցած՝ «Սիրիահայերի հիմնահարցեր. Պատմություն և արդիականություն» խորագրով հանրապետական գիտաժողովին: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Գերմանական միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն կազմակերպվել է «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» խորագրով դասընթաց:

Նախարարությունը շարունակում է համագործակցել սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող պետական մարմինների, համահայկական, միջազգային կազմակերպությունների և հոգևոր կառույցների հետ՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ միասին համակարգելով այլ կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի բաղադրիչների, ինչպես նաև շահառուների ընտրությունը: Շարունակվում է համագործակցությունը նաև «Հալեպ» հայրենակցական բարեսիրական, «Քեսաբ» հայրենակցական միավորում, «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությունների հետ:

Նախարարությունը «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի   միջոցով   իրականացրել  է   մի   շարք  բարեգործական  ծրագրեր,  այդ  թվում՝ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես - տոնավաճառներ՝  «Երևան Մոլ»  առևտրի  և  զվարճանքի  համալիրում, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում սիրիահայ 75 ձեռագործ վարպետների և հրուշակագործների մասնակցությամբ, կազմակերպել է նաև «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառք, որին մասնակցել են սիրիահայ         16 գործարարներ:

Սիրիահայերի փախստականների տնտեսական ինտեգրման խնդիրների լուծմանը նպաստել է նաև սիրիահայերի հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:


4. Սիրիահայերի խնդիրների հանրային իրազեկման, սոցիալական և կրթական ծրագրերի շրջանակում՝


«Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն» հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLI) հետ համատեղ սիրիահայերի համար շարունակվել է իրականացվել «Իրավաբանական աջակցություն տեղահանված և հակամարտությունից տուժած անձանց համար» ծրագիրը:

Քննարկումներ են կազմակերպվել նաև «Սիրիահայերի  հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի, Անարատ հղության հայ քույրերի միաբանության հայաստանյան մասնաճյուղի, «ԱՄՔՈՐ Հայաստան» կազմակերպության, «Իզմիրլյան» և AFAF հիմնադրամների ներկայացուցիչների հետ:

ՀՀ մարզերում և Երևանում բնակվող սիրիահայ կարիքավոր 8 ընտանիքներ նախարարությունում հանդիպել են ԱՄՆ ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» վարժարանի սաների հետ, որոնք սիրիահայ յուրաքանչյուր ընտանիքին տրամադրել են դրամական օգնություն, բացի այդ նախարարության միջնորդությամբ Հայոց բանակում ծառայող 3 զինվոր ունեցող սիրիահայ Կազանջյան ընտանիքը դրամական պարգև է ստացել ԱՄՆ «Հովնանյան» վարժարանի 7 սաների կողմից:

Որոշման հավելված N 1-ի 96-րդ կետի համաձայն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատանքների թափանցիկությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հարցերը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկումն ապահովելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում «Սփյուռք» բաժնի գերակա խնդիրների և գործունեության միջոցառումների ծրագրի իրականացման շրջանակում քննարկվել է նախարարության կողմից կատարված աշխատանքները՝ Սիրիայի փախստականների կրթական, մշակութային, սոցիալական, տնտեսական ինտեգրման խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերով իրականացված միջոցառումների և ձեռնարկների մասին հարցը:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: